Այսօր՝ 19 մարտի 2024թ., 00:00
Հայտնի է Սյունիքում 4 մարդու կյանք խլած ավտովթար-հրդեհի զոհերի ինքնությունը. Վարորդը ոստիկանության աշխատակից էր ԵՄ արտգործնախարարները վերահաստատել են իրենց աջակցությունը Հայաստանին. Ստանո ՀՀ-ի համար ըմբռնելի է էքսկլավ, անկլավների հարցն ավելի ուշ դիտարկելու մոտեցումը․ փոխվարչապետի գրասենյակ Այդ գաղափարն առաջարկողները չունեն հետագիծ ո՛չ կրթության մեջ, ո՛չ գիտության․ Ատոմ Մխիթարյան ԱԺ-ն գումարել է իր նիստերը. օրակարգում է ԵՄ դիտորդական առաքելության հետ համաձայնագրի վավերացման հարցը (տեսանյութ) ՀՀ իշխանություններն իրականում չեն պատրաստվում խզել ՌԴ-ի հետ որեւէ միջպետական պայմանագիր Քաղաքական հայտ ներկայացնելուց առաջ Կարապետյանը իրեն առնչվող հարցերի պետք է պատասխանի․ Մուրազի ՆԱՏՕ-ն ցանկանում է ադրբեջանական բանակը հասցնել դաշինքի չափանիշներին և «հասնել խաղաղության Երևանի և Բաքվի միջև» Օրվա խորհուրդ Սա զորբա, տգիտության ձեռագիր է․ պատգամավորը՝ ակադեմիական քաղաքի մասին Ինչպե՞ս և ինչո՞ւ է էլեկտրոնային դեղատոմսերի ներդրման որոշումը խախտում բժշկական գաղտնիքի իրավունքը Լյուքս դասի տիեզերական ճամփորդություններով զբաղվող ընկերությունը ուղևորներին կես միլիոն դոլարանոց ուտեստ կառաջարկի Rolls-Royce Ghost-ը «թոշակի կանցնի». նրան կփոխարինի նոր Alpina սեդանը Որքան կնստի ամեն մի ծառը Երեւան քաղաքի վրա. Բեգոյանը մանրամասներ հայտնեց Քնած մարդկանց ուղեղը հասկանում է արտաբերված բառերի իմաստը. գիտնականներ Հարի Քեյնը վնասվածք է ստացել Տավուշի նախկին մարզպետ Հովիկ Աբովյանը Հայաստանին կփոխանցի ավելի քան 608 մլն 634 հազար դրամ Նրա հետ վաղուց չեն բանակցում, այլ՝ պահանջում են. Արշակ Կարապետյանը հակադարձում է Նիկոլ Փաշինյանին Արագածոտնում ձյան առատ տեղումներ են (տեսանյութ) Ռուսական ընտրություններն ակնհայտորեն ոչ ազատ էին, ոչ արդար. Սպիտակ տուն Հռոմի պապ, Կիմ Չեն Ըն, Մադուրո. ովքեր են շնորհավորել Պուտինին Ոստիկանությունը հորդորում է կապել ամրագոտիները, այլապես՝ կտուգանեն ԵՄ Խորհուրդը կքննարկի Հայաստանին աջակցության հարցը «Ցեղասպանության հակադարձում. Արցախի հայերի իրավունքների և անվտանգ վերադարձի ապահովում» խորագրով քննարկում ԱՄՆ Կոնգրեսում Սպասվող առատ տեղումներից չբողոքեք, մեզ ջուր է պետք․ Գագիկ Սուրենյան Առանց միջազգային արդարադատության հնարավոր չէ հասնել կայուն ու տևական խաղաղության. հայտարարություն 2023-ի սեպտեմբերից Հայաստանը լքած 7 825 արցախցիներ չեն վերադարձել. նոր տվյալներ Պուտինը հայտարարել է, որ համաձայն է եղել Նավալնիի փոխանակմանը Ադրբեջանցիներն ավերել են գետավանցի ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշահամալիրը «Ֆեներբահչեի» ֆուտբոլիստների եւ «Տրաբզոնսպորի» ֆանատների բախումը (տեսանյութ) Մոլդովայում ձերբակալել են ՌԴ դեսպանատունը հրկիզելու փորձ կատարած տղամարդուն Հարբած կինը կապված սավաններով փորձել է իջնել 4-րդ հարկից, սակայն վայր է ընկել և մահացել Մարսի մակերեսին միլիարդավոր խառնարանների ձևավորման համար մեկ երկնաքար է պատասխանատու Կլիմայի ակտիվիստները խափանել են Հռոմի հայտնի մարաթոնը՝ «մահաբեր ամռան» մասին նախազգուշացնելու համար Շիրակի մարզում, Ապարանի տարածաշրջանում և Ջերմուկում ձյուն է տեղում Հնագետները հայտնաբերել են, թե որտեղ է խորտակվել 17-րդ դարում անհետացած բրիտանական լեգենդար ռազմանավը Գերմանիայի նախագահը չի շնորհավորի Պուտինին նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ․ Գերմանիայի նախագահի մամուլի քարտուղար Մեդվեդևը շնորհավորել է Ռուսաստանի թշնամիներին ընտրություններում Պուտինի հաղթանակի կապակցությամբ Մարտի 20-ի հանրահավաքը որևէ առնչություն չունի արցախյան ու հայաստանյան քաղաքական ուժերի հետ. Արտակ Բեգլարյան Այսօր մենք Հայաստանի հետ խաղաղ բանակցությունների ակտիվ փուլում ենք․ Ալիև Մարտունեցիներն ընդդիմադիր պատգամավորների հետ քննարկել են անվտանգային իրավիճակը Ստոլտենբերգ. Մենք հույս ունենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հասնել Օրվա խորհուրդ Քիրբի. Ուկրաինացիները նահանջում են պաշտպանության երկրորդ և երրորդ գիծ Արա Աբրահամյանի ներկայացուցիչը Մոսկվայի հայերի միությունում ծեծի է ենթարկել 20-ամյա երիտասարդին Ում է իրականում պատկանում Թաիրով 50/10 հասցեում գտնվող հողատարածքը. ով է զավթողը Տղամարդը կոտրել է Սյունիքի, Վայոց ձորի և Արարատի մարզերում տեղադրված բոլոր արագաչափերը Վլադիմիր Պուտինն, ըստ նախնական տվյալների, ընտրություններում ստացել է ձայների 87,68 %-ը 17-ամյա տղայի սպանության մեջ հիմնական մեղադրյալներից մեկը հայտնել է, որ դանակն իրեն փոխանցել է ընկերը․ մանրամասներ սպանության դեպքից Ռուսաստանցի թենիսիստներ Կարեն Խաչանովն ու Անդրեյ Ռուբլյովը բարեգործական հանդիպում են անցկացրել Լոս Անջելեսում Արցախից բռնի տեղահանված ընտանիքների համար Ֆերմերին երկարաժամկետ ազատազրկում է սպառնում՝ մուտանտ ոչխարներ բուծելու համար Ինչպես կարող եք կառուցել Ձեր տունը սահմանամերձ բնակավայրում ամբողջությամբ պետության ֆինանսավորմամբ. մանրամասներ (տեսանյութ) ԱՄՆ-ն Ճապոնիային է վերադարձրել Երկրորդ համաշխարհայինի ժամանակ հափշտակված 22 պատմական նմուշ Երգիչ Բրունո Մարսը Լաս Վեգասի խաղшտներից մեկին պարտք է 50 մլն դոլար Երևանի Ինֆորմատիկայի պետական քոլեջի ուսանողին սպանած անձին դատարանը կալանավորեց ՀՀ-ում օդի ջերմաստիճանը մարտի 19-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով, մարտի 20-22-ին նույնքան կբարձրանա ՔՊ-ի կողմից իմ նկատմամբ շատ մեծ ճնշում կար, որ պետք է քաղաքապետարանում բոլորին հանեմ, նոր մարդկանց բերեմ. Մարության 38-ամյա տղամարդը կրծքավանդակի ձախ կեսի հրազենային վնասվածքով Վանաձորի հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ-ում ընտրությունների քվեարկության վերջին օրն ավելի քան 50 մարդ է բերման ենթարկվել Պատժամիջոցները՝ Բաքվի վարչակարգը զսպող գործիք. Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը ողջունել է Եվրախորհրդարանի բանաձևերը Ալեքսանդր Շիրվինդտի ժառանգության մասին մանրամասներ են հայտնի դարձել Ալեն Սիմոնյանն ուզում էր դառնալ քաղաքապետ և մի փոքր տխրել էր, որ չդարձավ. Մարության Ո΄չ քո հոր տարածքներն են, ո΄չ դու սուլթան ես, ո΄չ թագավոր ես, որ հիմա էլ հանձնում ես. Բագրատ Սրբազանը՝ 4 գյուղերի մասին Եթե ես չընտրվեմ, առնվազն արյունահեղություն կլինի. Թրամփ Մեր արտաքին քաղաքականության նպատակը կարծես մեր ընկերներին մեզ թշնամի դարձնելը լինի․ Լևոն Քոչարյան Բերման է ենթարկվել Մաստարայի վարչական ղեկավարը. նրա ծոցագրպանում կանեփ է հայտնաբերվել Մոսկվայի վրա թռչող ԱԹՍ–ի ոչնչացման պահը հայտնվել է համացանցում Եթե Փաշինյանը պատրաստ է տալ հայկական տարածքներ, պարտավոր է նաև պահանջել վերադարձնել ԼՂ ինքնավար մարզի կարգավիճակը․ Օսկանյան Ուկրաինան կկորցնի ավելի շատ տարածքներ. Իլոն Մասկի կանխատեսումը «Դոմոդեդովոյում» դեպի Մոսկվա թռչող ԱԹՍ է խոցվել․ քաղաքապետ Ինչ-որ մի տեղ պիտի կանգնի այդ նահանջը, թող Ոսկեպարում կանգնի. մենք պետք է կանգնեցնեք այդ նահանջը. Աջապահյան Մենք Սուրբ լեռ ունենք, Արարատն է․ Բագրատ Սրբազան «00 DD 000» համարանիշը ձեռք է բերել Սամվել Ալեքսանյանի փեսան ՌԴ նախագահի ընտրությունների արդյունքներից շատ բան է կախված. ՀՀ-ում ՌԴ դեսպան Կալանավորները չեն ենթարկվել ծառայողների պահանջներին և տեղափոխվել են պատժախցեր ՆԳՆ փրկարար ծառայությունը Զովունի գյուղի մոտ գտնվող գազալցակայանում տեղի ունեցած պայթյունից մանրամասներ է հայտնել Պատրաստվենք մեր կյանքի ամենակարևոր հանդիպմանը. Գալստյան կիրակի Կին ուղևորին չենթարկվելը վարորդի համար տխուր հետևանք է ունեցել Ռուսաստանի 8 շրջաններում 35 անօդաչու է խոցվել և գրավվել. Կրասնոդարի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել Օրվա խորհուրդ
Հարցում

Շատ ուրախ ենք, որ Ձեր կինը Ձեզ օգնում է, բայց կլինի՞ քաղաքային խնդիրների մեջ քիթը չխոթի. Թեհմինա Վարդանյանը՝ Հայկ Մարությանին

Ես վերջերս ամաչում եմ, որ զարմանում եմ, բայց նույնիսկ ինձ համար էր շատ անսպասելի, որ չի անցնի մեկ ամիս և այս հիմնարկից և նոր տնօրենից այսքան դժգոհություններ կլինեն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը՝ անդրադառնալով «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի՝ աշխատանքից ազատված աշխատակիցների դժգոհություններին:

Վարդանյանը նշեց, որ մասնակցել է տնօրենի մրցույթին, որի ժամանակ երկու թեկնածու են ընտրվել, որին հաջորդելու էր Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի անձնական որոշումը: «Բոլորս գիտենք՝ ինչեր տեղի ունեցան վերջին մեկ-երկու ամսիների ընթացքում՝ կապված թափառող կենդանիների վնասազերծող ՀՈԱԿ-ի և հետագայում արդեն կանաչապատման ՀՈԱԿ-ի տնօրեն պարոն Բեգոյանի և քաղաքապետի կամ նրա կնոջ միջև: Վերջին նիստի ժամանակ քաղաքապետը շատ գռեհիկ, շատ ցածրորակ արտահայտություն իրեն թույլ տվեց, երբ ԲՀԿ-ից տիկին Առաքելյանը հարցրեց՝ ի՞նչ խնդիր կա, ասաց՝ դե աղջիկներն իրար մեջ ինչ-որ բան չեն կիսել: Աղջիկներ ասելով՝ նկատի ուներ իր կնոջը և կանաչապատման հիմնարկի նախկին տնօրեն պարոն Բեգոյանին: Այստեղ խորը միտում եմ տեսնում այս աշխատակիցների հետ կապված, որոնք պաշտպանել են նախկին տնօրենին»,- ասաց Վարդանյանը:

Նա նշեց, որ ՀՈԱԿ-ի տնօրենի հետ կապված միշտ դժգոհություններ եղել են դեռևս թափառող կենդանիների ՀՈԱԿ-ից, բայց այս պահին այն, ինչ կատարվում է այս աշխատակիցների հետ, պարզապես անթույլատրելի է: «Ես նոր աշխատակիցների հետ էի զրուցում, ինձ ասացին, որ սենյակ մտնելուց նոր տնօրեն պարոն Աղայանը հրահանգում է, ստիպում է հեռախոսները թողնել դրսում, որի իրավունքը որևէ մեկը չունի, սա անթույլատրելի, վատ վերաբերմունք է աշխատակիցների նկատմամբ»,- ասաց նա և հավելեց, որ հեռացվածների մեջ կա հղի կին:

«Ուզում եմ հիշեցնել, պարոն Աղայան ջան, մրցույթի ժամանակ Ձեր հարցերից մեկը հղիության արձակարուրդին վերաբերող հարցերն էին, խնդրում եմ վերհիշեք, թե այդ հարցերին ինչ եք պատասխանել, հղի կնոջը չի կարելի ստիպել ազատման դիմում գրել»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է Երևանի քաղաքապետի և նրա կնոջ կապվածություններին բոլոր նորաստեղծ հիմնարկների հետ, Թեհմինա Վարդանյանն ընդգծեց, որ դա ակնհայտ է: «Թող որևէ մեկը չփորձվի սա մեկնաբանել որպես աշխատանք, այդ թվում՝ քաղաքապետը, որն ասում է՝ իմ կինն ինձ օգնում է: Շատ ուրախ ենք, որ Ձեր կինը Ձեզ օգնում է, բայց կլինի՞ քաղաքային խնդիրների մեջ, ներողություն արտահայտությանս համար, քիթը չխոթի, որովհետև մասնագետ չէ, պաշտոնյա չէ: Արդեն երկու տարին լրանում է, մենք ամեն օր լսում ենք քաղաքապետի կնոջ ոդիսականների մասին, եթե ինչ-որ մեկը սա նորմալ է համարում, ես առնվազն համարում եմ աննորմալ: Սա խդնիր է, կարծում եմ քաղաքապետը վերջիվերջո իր կնոջը որոշակի չափերի մեջ պետք է պահի, որովհետև քաղաքային տնտեսությունը մասնագիտական է և որևէ մեկը քաղաքապետից բացի իրավասու չէ հրահանգներ տալ՝ նրանց աշխատանքների հետ կապված, ուր մնաց՝ տնօրեն նշանակի, տնօրեն հանի»,- ասաց նա և հավելեց, որ մեկ տարի քաղաքապետը հերքեց, թե նման բան չկա, բայց դա այդպես չէ։

«Ես տեսել եմ քաղաքապետի կնոջը քաղաքապետարանում, երբ մեքենան ծառայողական կայանում էր, որտեղ կայանում են միայն աշխատակիցների մեքենաները և միայն մեկ տարի անց, երբ արդեն ամեն ինչ ակնհայտ դարձավ, քաղաքապետը սկսեց կծկտուր ասել, որ իր կինն օգնում է, ներդրումներ է բերում: Այդ ներդրումների պատմությունն էլ կբացահայտվի, ես հիմա ոչինչ չեմ ուզում ասել, բայց այդ ներդրումներում էլ ոչինչ հարթ չէ, այնպես չէ, որ քաղաքապետի կամ առավել ևս նրա տիկնոջ ձեռքբերումն է: Ես խնդրում եմ, որ ամեն ոք մնա իր տեղում, ամեն մարդ իրականացնի իր գործառույթները, այդ թվում՝ քաղաքապետը և իր կինը»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է ՀՈԱԿ-ի՝ աշխատանքից ազատված աշխատակիցներին, նա նշեց, որ ինքը հստակ միտում է տեսնում: «Ես շատ զայրացել եմ, անմիջապես քաղաքապետարան հասնելուն պես գրավոր դիմումով պահանջելու եմ տրամադրել հստակ հիմքեր, որովհետև բազմաթիվ մարդիկ մնացել են գործազուրկ, հատկապես այս իրավիճակում»,- նշեց նա:

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan