Ոստիկանությունը անհամաչափ ուժ չի կիրառել. Տիգրան Եսայան
Ես նոր բան չեմ կարող ասել, դուք ամեն ինչին կարող եք ծանոթական ոստիկանության լրատվության բանից: Այս մասին այսօր՝ մայիսի 25-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Կապանում երեկ տեղի ունեցածին և ձերբակալվածներին ըստ որոշ լուրերի բռնության ենթարկելուն, ասաց փոխոստիկանապետ Տիգրան Եսայանը:
Հարցին թե անհամաչափ ուժ կիրառվել է, նա բացասական պատասխան տվեց, սակայն հավելեց. «Քննչական ծառայությունը համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել: Ծառայողական քննություն է իրականացվում»: