Նրանք միշտ կհիշեն իրենց տարօրինակ Վերջին զանգը
Այս սերունդը եւս ավարտեց դպրոցը, բայց ի տարբերություն շատ-շատ շրջանավարների, նրանք հատուկ են, քանի որ կորոնավիրուսային համավարակի պատճառով հնարավորություն չունեն այս տոնը նշել այնպես, ինչպես երազում էին, ինչպես ծրագրում էին, ինչպես ցանկանում էին:
Ընդամենը դասարանով հանդիպում դպրոցում կամ դա էլ ոչ, ընդամենը դասարանով այցելություն եկեղեցի:
Նրանք այս ամենից ավելի ուժեղ են լինելու, ավելի հաջողակ, ավելի համարձակ:
Այս շրջանավարտները եւս մի առանձնահատկություն ունեն: Տղաները դպրոցից գնում են ոչ թե համալսարաններ կամ քոլեջներ, այլ բանակ: Սա եւս նրանց առանձնահատկությունն է:
Նրանք նաեւ առաջինն են, որ դպրոցում սովորեցին 12 տարի: 12 տարի առաջ նրանք ծնողների ձեռքից բռնած գնում էին դպրոց, իրենց առաջին զանգին, իսկ հիմա արդեն հասուն մարդիկ են եւ նրանց մաղթում ենք առողջություն, երկար տարիների հետաքրքիր կյանք իրենց հայրենիքում եւ բազմաթիվ գեղեցիկ հաղթանակներ:
Շնորհավոր ձեր վերջին զանգը՝ առանձնահատուկ սերունդ:
Top-News.am