Միասնաբար կանխենք ադրբեջանցիների ագրեսիվ եւ հակահայկական գործողությունները (Տեսանյութ)
Գաղտնիք չէ, որ ադրբեջանցիները հակահայկական գործողություններ իրականացնում են նաեւ համացանցում, մասնավորապես սոցցանցերում եւ Յութուբում:
Յութուբում մի տեսանյութ է տարածվում, որտեղ ՀՀ քաղաքացի Վարդան Նազարյանը ներկայացվում է որպես Ռուսաստանից ժամանած հայ ահաբեկիչ, որն իր «բանդայի» հետ պատերազմում է «խաղաղ» ադրբեջանցիների դեմ:
Միասնաբար արգելափակենք յութուբյան այս վտանգավոր հրապարակումը: Չծուլանանք եւ մտնելով տեղադրված տեսանյութ, «report»-ի օգնությամբ տեղեկացնենք այս սադրանքի մասին եւ ամեն ինչ անենք տեսանյութն արգելափակելու համար:
Եկեք չծուլանանք եւ ընդամենը մի քանի գործողությամբ հայտնենք այս վնասակար եւ վտանգավոր նյութի գոյության մասին: