Ռուսաստանում 1 օրում կորոնավիրուսով վարակման ռեկորդային ցածր ցուցանիշ է արձանագրվել
Ռուսաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը մեկ օրում աճել է 8599-ով, հայտնում է eadaily.com-ը ՝ հղում տալով կորոնավիրուսի դեմ պայքարի գծով օպերատիվ շտաբի տարածած հայտարարությանը։
Ռուսաստանում, մայիսի 24-ի տվյալներով, գրանցվել է 344 481 հիվանդ։ Օրական աճը կազմել է ռեկորդային ցածր 2,6 տոկոս, նախօրեին գրանցվել է 2,9 տոկոս աճ:
Մոսկվայում մեկ օրվա ընթացքում գրանցվել է վարակման 2516 նոր դեպք, ինչը նույնպես մայիսի սկզբից ի վեր ամենացածր ցուցանիշն է:
Ընդհանուր առմամբ, երկրում ապաքինվել է 113 299 մարդ, որից 5363-ը դուրս է գրվել վերջին օրվա ընթացքում:
Վերջին տվյալների համաձայն՝ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 5,5 միլիոն մարդ, որից 346 775-ը՝ մահվան ելքով։ Վարակակիրների թվով ԱՄՆ-ին հաջորդում են Բրազիլիան, Ռուսաստանը, Իսպանիան, Մեծ Բրիտանիան, Իտալիան, Ֆրանսիան, Գերմանիան, Թուրքիան։