107-ամյա իրանցի կինը բուժվել է կորոնավիրուսից
Իրանում կորոնավիրուսով վարակված 107-ամյա կին է ապաքինվել: Այս մասին տեղեկացնում է middleeastmonitor.com կայքը` հղում տալով իրանական Fars գործակալությանը:
Սալթանաթ Աքբարի անունով կինը հոսպիտալացվել էր Արաք քաղաքի Խանսարի հիվանդանոցում: Որոշ ժամանակ մեկուսացման մեջ գտնվելուց հետո կինը դուրս է գրվել:
Աղբյուրը գրում է, որ կինը կորոնավիրուսը հաղթահարել է բժիշկների և բուժքույրերի աշխատանքի շնորհիվ:
Իրանում, վերջին տվյալներով, գրանցվել է կորոնավիրուսով վարակման 135 701 դեպք, մահացել է 7417 մարդ: