Ալիևն ու Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են կորոնավիրուսի դեմ պայքարը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարը:
Այս մասին տեղեկացնում է minval.az կայքը` հղում տալով Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությանը:
«Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 24-ին զանգահարել է Իլհամ Ալիևին: Էրդողանը շնորհավորել է ադրբեջանցի ժողովրդին Ռամադան տոնի առիթով: Իր հերթին, Իլհամ Ալիևը նույնպես շնորհավորել է Թուրքիայի ժողովրդին և նախագահին տոնի առթիվ»,-տեղեկացրել է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը:
Երկրների ղեկավարները քննարկել են կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարն ու իրենց վստահությունը հայտնել թուրք-ադրբեջանական հարաբերությունների ամրապնդման և հետագա զարգացման գործում: