Փաշինյանական կեղծիքներն այլևս որևէ ազդեցություն չեն ունենում. իր երբեմնի ու նույնիսկ ներկա հետևորդներն ամեն բան հրաշալի հասկանում են. Արսեն Բաբայան
Փաշինյանը կեռասի ծառից իջավ և անմիջապես սեփական օրաթերթի կայքում ակնարկներ հրապարակեց: Այդ ակնարկներում Փաշինյան Նիկոլը չխնայելով սեփական ոչ առողջ երևեկայությունը հրապարակել է բազմաթիվ անհեթեթություններ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է իրավապաշտպան, «Հայրենիք» զարգացման հիմնադրամի գրասենյակի ղեկավար Արսեն Բաբայանը
Այս պահին դրանցից միայն մեկին կանդրադառնամ, թե իբր Արթուր Վանեցյանը Միքայել Մինասյանի տեսաուղերձի հաջորդ օրը կրկնել է Մինասյանի միտքը:
Նիկոլ Փաշինյանին անձամբ, և իր հետևորդներին հիշեցնում եմ (թեև նա երբեք չէր մոռացել), որ Արթուր Վանեցյանը դեռևս հունվարին էր հորդորել քաղաքական իշխանությանը՝ արագ հեռացնել Փաշինյանին ու իրենց թիմից նոր և գոնե մի փոքր խելամիտ վարչապետ ընտրել:
Միքայել Մինասյանի տեսաուղերձին հաջորդող օրը Ա.Վանեցյանի twitter-յան հրապարակումը հենց հունվարի իր հայտարարության տրամաբանական շարունակությունն էր։ Տեսնելով կորոնավիրուսի տարածման սարսափելի աճը և կանխատեսելով իրավիճակի էլ ավելի վատացում, ինչպես նաև քաղաքաքական իշխանության ծանրացող վիճակն ու դասեր չքաղելու պրակտիկան, չեմ բացառում, որ շուտով, որպես տրամաբանական հաջորդ շարունակություն, Վանեցյանը խոսի արդեն ամբողջ ԱԺ-ն րոպե առաջ տուն ուղարկելու անհրաժեշտության մասին։
Փաշինյանական կեղծիքներն այլևս որևէ ազդեցություն չեն ունենում: Իր երբեմնի ու նույնիսկ ներկա հետևորդներն այլևս առաջվա միամիտները չեն և ամեն բան հրաշալի հասկանում են:
Պարոն Փաշինյան, եկել է վեշերը հավաքելու և բնակարան վերադառնալու ժամանակը։ Որքան շուտ, այնքան հեշտ հենց Ձեզ համար։