Այսօր՝ 20 սեպտեմբերի 2020թ., 00:00
Աստղադիտակը տարօրինակ աստղային համակարգ է հայտնաբերել Արցախի ԱԱԾ տնօրենը հարսանիք է անում, Փաշինյանը, Արայիկ Հարությունյանը, Բակո Սահակյանը մասնակցում են (տեսանյութ) Երբեք չէի ամուսնանա 24 տարեկանում. Արուս Տիգրանյանն անկեղծացել է Պատո, Տոտի, Պելե․ աշխարհի ամենահարուստ 10 ֆուտբոլիստները 2020 թվականին Մեծ Բրիտանիայի իշխանությունները ՃՏՊ-ի զոհերի մահը վերագրել են COVID-19-ին. Daily Mail «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում թունավորվել է 25 բուժաշխատող, 8 պացիենտ Ալիևը պատրաստվում է պատերազմի, իսկ մեր իշխանությունը ձի կամ էշ հեծնած հնոտիք է քրքրում ու «նապաստակ նկարում». Բեքարյան Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարի թիկնապահն ԱՄՆ այցից հետո զենքը թողել է ինքնաթիռում եւ ազատվել աշխատանքից Ադրբեջանի նախագահի հայտարարությունները խորապես հիասթափեցնող են Ալիևը լավ կանի օր առաջ դասեր քաղի Տավուշյան դեպքերից և վերադառնա բանակցային սեղան. «Իմ քայլ»-ի պատգամավոր Շատ դեպքերում կարելի է Ալիեւից ճշմարտության մասին պատկերացում կազմել, քան մեր սուտասանի կրուտիտներից. Ստեփան Դանիելյան Ալիեւը պատերազմի կոչնակ հնչեցրեց, Հայաստանի դիրքավորումն էլ՝ ապակառուցողական Իշխանությունները որդեգրել են բարոյականության կարմիր գծերի իսպառ ոչնչացում Արուսիկ Տիգրանյանի «ոչ ավանդական» հարսի պարը (տեսանյութ) Լոնդոնում հակակորոնավիրուսային սահմանափակումների հնարավոր խստացման դեմ բողոքի ցույց է անցկացվել Ռումինիայում հարյուրավոր ծնողներ բողոքի ցույցի են դուրս եկել՝ պահանջելով չեղարկել դպրոցներում դիմակներ կրելու պարտադիր պահանջը Գարիկ Պապոյանի ծննդյան տարօրինակ տորթը «Ես երջանիկ եմ»․ Էրիկ Կարապետյանը հարսանեկան տեսանյութ է հրապարակել Ռուսաստանն իր նորագույն պատմության մեջ առաջին անգամ տիրապետում է լավագույն և ամենակատարյալ զենքին, որից ոչ ոք չունի Անաստասիա Վոլոչկովան ռուսական բաղնիքից տեսանյութ է հրապարակել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մեր հայրենակիցների ֆիզիկական անվտանգության հարցն է. Մնացականյան Արթուր Վանեցյանը հանդիպել է երիտասարդներին Անբարոյականություն է փողով զինծառայությունից ազատելը Կորոնավիրուսով վարակման 277 նոր դեպք մեկ օրում Ալիեւի այսօրվա հոխորտանքները, մեղադրանքներն ու սպառնալիքները անպատասխան մնալ չեն կարող Նաոմի Քեմփբելը հանրությանն է ներկայացնել պիջակով, որը կրել է մերկ մարմնին Աննա Սեդակովան կրկին մերկացել է եւ նետվել օդանավից (Տեսանյութ) Ֆոնսեկա. Սմոլինգին վերադարձնելը շատ կարևոր է Զիդան. Բեյլի հետ երբեք կոնֆլիկտ չեմ ունեցել Մխիթարյանը ամենացածր գնահատականն է ստացել Վերոնա-Ռոմա խաղում «Մի անգամ մերկ վիճակում լողացել եմ Մայքլի հետ» Լիբանանի նախագահի կուսակցությունն առաջարկել է կառավարությունում ներգրավել հայերի Թրամփը հայտարարել է, որ Oracle-ին առաջարկել է 5 մլրդ դոլար TikTok-ը գնելու հնարավորության համար Մահացել է Նորայր Դավիդյանցը Վազգեն Ա-ի ծննդյան օրն է (Տեսանյութ) Իսկ դուք ճանաչո՞ւմ եք Հովհաննես Թումանյանին Կինը ծեծել է ամուսնու սիրուհուն՝ քաշել մազերից, գցել գետնին և քաշ տվել. Արտակարգ դեպք Երեւանում Մոսկվայում «անօդաչու» տրամվայ կգործարկվի Սպիտակուցային համեղ ըմպելիքներ, որոնք կօգնեն նիհարել Գերմանիան կմեղմացնի անվճարունակության կանոնները՝ համավարակի ընթացքում սնանկության ալիքից խուսափելու համար Ընտանեկան կյանքի ամենաբարդ ժամանակները Օրվա հանդիպումների անոնս Իրավապահները Դոնալդ Թրամփին հասցեագրված ռիցին թույնով ծանրոց են առգրավել «Ուիմբլդոն, ես գալիս եմ». Աննա Կուռնիկովա Պարո՛ն վարչապետ, լավ, ի վերջո, դուք տարբերում եք Համո Սահյանին ինչ-որ մի չինովնիկից Հայտնի է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության հեղինակը Չգիտենք՝ մեր հարազատին ենք հուղարկավորել, թե ոչ․ ինչից են բողոքում COVID-19-ից մահացածների հարազատները (տեսանյութ) Ալիեւը հայտարարել է, որ ղարաբաղյան կարգավորման բանակցությունները իրականում դադարել են Մանրամասներ Մատենադարանի ետնամասում հրդեհի մասին (տեսանյութ) «Երբ կինը հայուհի է». Քիմ Քարդաշյանի նախկին սիրելին պարում է հայկական երգերի հնչյունների ներքո (տեսանյութ) «Нови Стандард». Ամերիկացիներն արդեն երեք տարի է Հայասատանում ուսումնասիրում են կորոնավիրուսը Լսելով նախագահին կասկած չունես, որ դիմացինդ երկրի ղեկավար է Ախր Արայիկ Հարությունյանն ընդհանրապես իր կյանքով ո՞վ ա Պրեմիերա. Թավշյա հեքիաթ – 5. առաջին եթերաշրջանի վերջին՝ սուպեր հեքիաթը Գագիկ Ծառուկյանը պատասխանեց, թե ով է հոգեկան խնդիրներ ունեցող պաշտոնյան «Լավ տղու փայ դառար դու էսօրվանից». կադրեր` Արուսիկ Տիգրանյանի հարսանեկան արարողությունից (տեսանյութ) Ոստիկանները թույլ չտվեցին հանրահավաքի մասնակիցներին այրել ԼԳԲՏ-ի դրոշը, նրանք պատռեցին այն (տեսանյութ) Մինսկում ընթանում է ընդդիմության «փայլուն երթը» Հայկական հարվածային ԱԹՍ–ներից մեկը՝ գործողության մեջ (տեսանյութ) «Մարդկանց չէի ճանաչում, չէի հասկանում՝ ինչպես խոսել»․ Նավալնին պատմել է թունավորումից հետո ապաքինման ընթացքի մասին Նախկինում ՍԴ-ում ճգնաժամ չի եղել, այդ հիմա է այնտեղ ճգնաժամ. հունիսի 18-ից ՍԴ-ն որոշում չի կարողացել կայացնել Հայաստանի գավաթ․ «Շիրակը» պարտվեց «Ալաշկերտին», ԲԿՄԱ-ն ու «Լոռին» գոլ չխփեցին Ավստալուհին 14.6 միլիոն է շահել քսան տարի վիճախաղում օգտագործելով նույն թվերը Անչելոտիի Էվերտոնը հաղթեց Ռուս փրանքերները խաբել են Եվրախորհրդարանի ղեկավարին՝ ներկայանալով Սվետլանա Տիխանովսկայա եւ Լիտվայի նախագահ Արարատ Արմենիան հնարավոր է հանդիպի լեգենդար Ցրվենա Զվեզդայի հետ Դաժանաբար սպանված աղջիկների մոր վիճակը ծանր է Ասմուսի մերկանալուց հետո նա մնում է Comedy Club-ի ընկերը. Խառլամովը եւս Թուրքիան Ռուսաստանին մեղադրել է Լիբիա վարձկաններ ուղարկելու մեջ Թրամփը դպրոցներում «հայրենասիրություն» առարկա է մտցրել Մայլի Սայրուսը մերկացել է տեսախցիկի առաջ ու քննադատության արժանացել Tesla-ի վարորդը քնել է ղեկին. ինքնակառավարվող մեքենան սլացել է 150կմ/ժ արագությամբ Էստոնիայի նախագահը Պյառնու քաղաքի փողոցներում ծխախոտի մնացուկներ է հավաքել (լուսանկարներ) Ձեր պատճառով երկրին, ժողովրդին սպառնացող վտանգների ծանրության բեռը հազարապատիկ ավելին է, քան ձեր դեմ պայքարողների նախկին հարաբերությունների նստվածքը Նյու Յորքում վաճառքի են հանել Ռոկֆելլերի բնակարանը Իրանում սկսվել է կորոնավիրուսային վարակի 3-րդ ալիքը ԱՀԿ ղեկավարը կոչ է արել համաշխարհային հանրությանը ներդրումներ կատարել նոր համավարակներին պատրաստվելու համար Կրակոցներ՝ Երևանի «Դվին» հյուրանոցի դիմաց․ հայտնաբերվել են փամփուշտներ և պարկուճ ՀՀ կառավարությունը Վաշինգտոնում ամսական 10 000 դոլարով որպես լոբբիստ է վարձել 97-ամյա Բոբ Դոուլին, որը հեռացել է հանրային գործունեությունից Հայաստանի սոցիալական թվերը․ թվեր, որոնք կապված չեն միմյանց հետ
Հարցում

Նիկոլ Փաշինյանի «ստացված» կադրերը․ Հայկ Մամիջանյան

ՀՀԿ երիտթևի նախագահ Հայկ Մամիջանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Իգիթյանը սիրում է խոսել խորհրդարանական դիվանագիտության իր մեծ փորձի մասին։ Եկեք տեսնենք, թե ինչպես է նա կատարում իր բուն պարտականությունները, որի համար մեր հարկերից ստանում է ոչ միայն աշխատավարձ, այլ նաեւ աստղաբաշխական պարգեւավճարներ։

Մայիսի 20-ին պարոն Իգիթյանը մասնակցել է Егор Куроптев-ի «Пограничная ZONA» հաղորդմանը, որտեղ իր ընդդիմախոսն էր ադրբեջանցի պատգամավոր Расим Мусабеков-ը։

Սկսենք նրանից, որ հաղորդավարը նշեց, որ «այդքան էլ չի հասկանում Նիկոլ Փաշինյանի վերջին ելույթները Արցախի հարցով», եւ պարոն Իգիթյանը այդպես էլ չկարողացավ բացատրել վարչապետի մոտեցումը Ղարաբաղի հակամարտության հանգուցալուծման հարցում՝ մի քանի անգամ կրկնելով մանտրա դարձած «լուծումը պիտի ընդունելի լինի բոլոր կողմերի համար» նախադասությունը։ Ասեմ, որ ես болеть էի անում Իգիթյանին, որովհետեւ նա ներկայացնում էր իմ երկիրը, բայց ցավոք՝ սա դեռ միայն սկիզբն էր։

Հետո Իգիթյանը ասեց, որ էական չի քննարկվող փաստաթուղթը կլինի փուլային, թե փաթեթային. այն գործիք է արցախցիների անվտանգության ապահովման համար։ Հիշեցնեմ, որ փուլային լուծման տարբերակը հայկական կողմի համար միշտ անընդունելի է եղել։

Դրանից հետո հայկական կողմի ներկայացուցիչը ասում է, որ «2016 թվականի ռազմական գործողություններից հետո որպես այդպիսին բանակցություններ չեն եղել» եւ վկայակոչում Վիեննայի եւ Սանկտ-Պետերբուրգի գագաթնաժողովները, սակայն հենց այդ հանդիպումների ժամանակ են ընդունվել հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողական մեխանիզմների եւ Կասպերշիկի գրասենյակի լիազորությունների ընդլայնման հայտարարությունները։ Եվս մեկ անգամ արձանագրենք, որ ադրբեջանական կողմին հաջողվեց փաստացի չեղարկել այդ պայմանավորվածությունները եւ անցնել իրենց երազած “substantial negotiations” -ին («բուն» բանակցություններին՝ անտեսելով հրադադարի ռեժիմի խախտման մեղավորներին պարզելու մեխանիզմների կիրառումը):

Սվաղելու համար հայկական կողմի «մենք չենք բանակցում» զառանցանքը՝ պարոն Իգիթյանը օգտագործեց “детальные переговоры” եզրույթը եւ ասաց, որ այս պահին դրանք չկան։ Հետաքրքիր է, թե ի՞նչ նկատի ունի պարոն Իգիթյանը «մանրուք» ասելով։

Իգիթյանը որեւէ կերպ չի հակադարձում Մուսաբեկովի «600.000 ադրբեջանցի փախստականների» վտանգավոր ստին։

Հայազգի պատգամավորը բառ անգամ չի ասում Մուսաբեկովի մեջբերած «Չիրագովի հայցի» վերաբերյալ։ Տպավորություն է ձեւավորվում, որ Իգիթյանը չի տիրապետում կա՛մ հակափաստարկներին, կա՛մ առհասարակ այդ դատական հայցի պատմության մանրամասներին։

Երբ ադրբեջանցի պատգամավորը Մոնթեին անվանում է «մարդասպան եւ ահաբեկիչ» եւ զուգահեռներ տանում Գուրգեն Մարգարյանին կացնահարած ադրբեջանցի սպայի հետ՝ Իգիթյանը պատասխանում է “я не знаю Вы сейчас о чем говорите” ու վերջ։ Դե իհարկե, այն քաղաքական թիմի ներկայացուցիչը, որի ֆեյքապետ-քարոզիչները Նիկոլ Փաշինյան-Մոնթե զուգահեռներ էին տանում, այսպես պիտի պաշտպանի մեր ազգային հերոսին։

Որեւէ կերպ չի հերքվում ադրբեջանցի պատգամավորի այն պնդումը, թե հայ-ադրբեջանական սահմանից իրենք հեռացրել են զորքերը եւ այնտեղ կան միայն սահմանապահ ուժեր։ Իգիթյանը չհարցրեց ադրբեջանցի պատգամավորին, թե այդ դեպքում ի՞նչ դիվերսիոն ներթափանցման փորձ էր տեղի ունեցել, օրինակ, այս տարվա մարտի վերջին։ Հիշեցնեմ, որ ադրբեջանցիների կրակից այդ օրերին վիրավորվել էր դպրոցահասակ երեխա։

Իգիթյանը եւս չհերքեց Լավրովի հայտարարությունները, որոնք հիշատակեց ադրբեջանցի պատգամավորը, չնայած որ այս տարվա ապրիլի վերջին իշխանական ընտանեկան ՀԺ-ին տված հարցազրույցում փրփուրը բերանին հերքումներ էր տալիս։ Արդեն չեմ էլ զարմանում, որ իմքայլական պատգամավորները ներքին լսարանին մի բան են հրամցնում, իսկ միջազգային հարթակներում՝տրամագծորեն այլ բան։ Այսպիսով փաստենք, որ փուլային լուծման փաստի մասին հայտարարել են/չեն հերքել երկու համանախագահ երկիր եւ ադրբեջանական կողմը։

Իգիթյանը բացարձակ անտեղյակ էր, որ 1994 թվականի կրակի դադարեցման փաստաթուղթը կնքվել է հեռահար եղանակով, եւ չկարողացավ փաստարկի իր պնդումը։ (Հայտնի եւ ուշագրավ պատմություն է, թե ինչպես է կնքվել հրադադարը)

Առհասարակ, ամբողջ հաղորդման ընթացքում պարոն Իգիթյանը հիմնականում խոսում էր խաղաղության եւ համակեցության նախապատրաստման հայտնի թեզի տրամաբանության մեջ։

Հավանաբար այս գրառմանս պարոն Իգիթյանը, չունենալով բովանդակային հակադարձման որեւէ տարբերակ, հղում կանի իր սիրելի թեմային, թե ինքը միջազգային հարաբերություններով զբաղվում է մոտ այնքան ժամանակ, որքան ես ապրում եմ (30 տարի), բայց իրական խնդիրն այն է, որ եթե այս իշխանությունները հանրային քննարկումների ժամանակ են իրենց այսպես պահում, ապա կարող ենք պատկերացնել, թե ինչ է կատարվում փակ դռների ետեւում։ Եթե սա է մեր խորհրդարանական դիվանագիտության «լավ կադր»-ը, ապա կարող ենք մոռանալ այս դիվանագիտական խողովակի արդյունավետության մասին։ Չնայած՝ զարմանալու բան չկա. Իգիթյանը ցույց տվեց մոտ նույն արդյունավետությունը, ինչ իր քաղաքական առաջնորդը «Մյունխենյան կիսաբաց լուսամուտներ» talk-show-ի ընթացքում։ Հասկացեք վերջապես, որ ձեր խայտառակվելը արդեն շուրջ երկու տարի մեր բոլորիս խայտառակվելն է ենթադրում։ Հաղորդման հղումը՝ մեկնաբանություններում։

ՀԳ

Օրերս, պարոն Իգիթյանը անդրադարձել էր իմ համեստ անձին։ Ես որոշել էի մանրամասն անդրադառնալ իրեն՝ նշելով, թե՛ իր «օտարահաճո» քվեարկությունները ԵԽԽՎ-ում, թե՛ տալով այն պատգամավորի անունը, ով ժամանակին իր համար միջնորդել էր, բայց կարծում եմ, որ հանրությանն ավելի հետաքրքիր կլինի այս գրառումը»։

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan