Այսօր՝ 27 սեպտեմբերի 2020թ., 00:00
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Հռոմի Սրբազան Քահանայապետի հետ ԵԱՀԿ Մինսկի խումբ. Անհապաղ դադարեցրեք կրակը, խնդիրը ռազմական լուծում չունի «Լավրովն ինտենսիվ շփումներ է ունենում ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակի հարցով». Զախարովա Լավրովը Մնացականյանի հետ հեռախոսազրույցում լուրջ մտահոգություն է հայտնել Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են ԼՂ հակամարտության սրումը Հայոց ազգային գաղափարախոսությունը մեր ժողովրդի ինքնապահպանման բնազդն է Ադրբեջանի ռազմական ագրեսիան համարում ենք Արցախի բնակչության դեմ մասսայական հարձակումների շղթայի հերթական օղակը Կայունությունն ու խաղաղությունը մեր տարածաշրջանում պետք է լինեն մեր ընդհանուր գործը Ադրբեջանի գործողությունները խախտում են Ժնևի կոնվենցիաների և միջազգային մարդասիրական սովորութային իրավունքի նորմերը ՀՀԿ-ն ներդնում է իր ողջ ներուժը՝ սատար կանգնելու Արցախի ժողովրդի անկախության սրբազան պայքարին Հայրենիքի հարցում տարաձայնություններ լինել չեն կարող Այս պահին մենք բոլորս զինվոր ենք Արցախում վիճակը վերջին ժամերին․ ճեպազրույց Սամվել Բաբայանի հետ Ազգային ժողովում հատուկ նիստ է հրավիրվել Մոռացված են ներքին գժտություններն ու հակասությունները. մենք միասնական ենք․ Վ․ Գասպարյան ՀԱՊԿ-ում հանդես են գալիս ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման օգտին ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի և ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանի ասուլիսը Առաջնագծի ողջ երկայնքով մարտերը շարունակվում են Մեր պատասխանը լինելու է կոշտ ինչպես երբեք. Դավիթ Տոնոյանի ուղերձը Հայաստանում հայտարարվում է ռազմական դրություն եւ ընդհանուր զորահավաք. Փաշինյան Այսօր բոլորս պետք է համախմբվենք հայ զինվորի կողքին․ մեր ուժը մեր միասնությունն է․ Գագիկ Ծառուկյան ՌԴ ԱԳՆ-ն Ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը և բանակցություններ սկսել «Կառավարությունը կքննարկի ռազմական դրություն և մասնակի զորահավաք հայտարարելու հարցը»․ Նիկոլ Փաշինյան Կոչ եմ անում աղոթել մեր երկրի անվտանգության, հաղթանակի և ապահովության համար. Պարգև Սրբազան ՀՀ ԶՈՒ-ն հյուսիսարևելյան ուղղությամբ խոցել է հակառակորդի ԱԹՍ Ադրբեջանը հարձակման հող է նախապատրաստում. Եգիպտացի վերլուծաբանն այդտեղ տեսնում է Թուրքիայի ձեռագիրը ՌԴ Դաշնային խորհուրդը ԼՂ հակամարտության կողմերին բանակցություններ սկսելու կոչ է արել Այս պահին համախմբված ենք Հայաստանի և Արցախի շուրջ և ունեցած ողջ կարողությամբ նպաստելու ենք հաղթանակին Հրետակոծել են նաև դպրոցներ, ներառյալ՝ Ստեփանակերտում Հայտարարել եմ ռազմական դրություն և համատարած զորահավաք. Արցախի նախագահ Ադրբեջանական տանկերի և կենդանի ուժի ոչնչացումը (տեսանյութ) Գարեգին Բ-ն ընդհատում է Հռոմի Պապի հետ հանդիպումը եւ անհապաղ վերադառնում է հայրենիք Մեր զինված ուժերն իրենց դիրքերում ամուր են. Արայիկ Հարությունյան Սա կենաց մահու կռիվ է, որն ընդունում ենք ազգովի և ազգովի հաղթանակ ենք տանելու․ ԱՀ նախագահ (Տեսանյութ) Տավուշի սահմանամերձ բնակավայրերում եւ դիրքերում իրավիճակը կայուն եւ վերահսկելի է Ներկա պահին ընթանում են թեժ մարտեր. Արցախի ՊԲ Պաշտպանության բանակը հուժկու հարվածներով կասեցնում է հակառակորդի գործողությունները ՀՀ ԱԳ նախարարը կապի մեջ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հետ Արցախի խաղաղ բնակչությանը կոչ ենք անում պատսպարվել ու փողոց դուրս չգալ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ Մեր նպատակն է ջախջախել հակառակորդին. Ջալալ Հարությունյան Հայկական կողմը խոցել է հակառակորդի 2 ուղղաթիռ և 3 ԱԹՍ․ ՊՆ Պահեք ֆիզիկական ու տեղեկատվական անվտանգության զգոնություն Շփման գծի ողջ երկայնքով թշնամին ակտիվ հերտակոծություն է սկսել. Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը Թոքի քաղցկեղ. Ի՞նչ է պետք հաշվի առնել արդյունավետ բուժման համար Աճպարարություն կորոնավիրուսի թվերի հետ․ ինչո՞ւ է ուսուցիչների վարակվածության թիվը 10 անգամ փոքր վարակվածության ընդհանուր ցուցանիշից Ռաֆիկ Մաշադյանի որդին՝ Հարություն Մաշադյանը, նոր պաշտոն ունի Զոռբայությամբ իշխանության եկածը դատապարտում է զոռբայությամբ իշխանության գալը «Ատալանտան» մեկնարկեց հաղթանակով «Արարատը» Գյումրիում պարտության մատնեց «Շիրակին» Ֆրանսիան կանգնած է Լիբանանի թիկունքին Նախագահի և վարչապետի հետ հանդիպումներում Արցախի դրոշը չէր լինելու Տարեդարձներ, երեխայի ծնունդ ու մի քիչ սկանդալ. աստղային Instagram Պահպանողականների և ռեֆորմիստների եվրոպական կուսակցությունն իր աջակցությունն է հայտնում Գագիկ Ծառուկյանին Փաշինյանն այսօր երեկոյան երկրորդ փորձը կկատարի մանիպուլյացիոն կռուտիտներով սվաղելու իր դավաճանությունները.Աշոտյան Կարապետյանը ծնկի վնասվածք ունի եւ կարող է չհասցնել վերականգնվել մինչեւ հավաքականի հանդիպումները Թեստավորելով հանրությանը պատրաստում են հեռավար ուսուցման Կումանը արձագանքել է Մեսսիի՝ Սուարեսի հեռանալու պատճառով դժգոհությանը Բորուսիայի ֆուտբոլիստները մարզվել են ամենագեղեցիկ վազորդուհու հետ Իրինա Շեյքն անկեղծ հագուստով լուսանկարվել է լյուքսային բրենդի գովազդում «Արարատ-Արմենիան» «Ցրվենա Զվեզդային» կընդունի Ավանի ֆուտբոլի ակադեմիայում Պահանջում ենք փոխել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ապօրինի կիրառված խափանման միջոցը.ՀՅԴ Գագիկ Ծառուկյանը քաղաքական բանտարկյալ է և պետք է անհապաղ ազատ արձակվի. «Հայրենիք» Էրդողանը որոշեց հետ չմնալ Փաշինյանից Իրանում խիստ մտահոգ են Պեդրո. Մխիթարյանն ու Ջեկոն շատ կարևոր խաղացողներ են Ծառուկյանի կալանավորումը խլացրեց թշնամու հետ պայմանավորվելու մասին ինքնախոստովանական ցուցմունքը. Ղազինյան Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Իտալիա. Հանդիպելու է Հռոմի Պապին Փաշինյանը հետեւեց Ալիեւի օրինակին Ինչու է ձերբակալվել Նոր Նորքի ոստիկանապետը Վարչախումբը խնդիր է դրել մեծացնել վարակվածների թիվը եւ այն բարդել ուսհաստատությունների վրա 2-րդ տիպի դիաբետի դեմ դեղամիջոցները կարող են արդյունավետ լինել դեմենցիայի դեպքում Victoria's Secret-ի «հրեշտակը» հայտարարել է նշանադրության մասին եւ ցուցադրել 250 հազար դոլար արժողությամբ մատանին (լուսանկարներ) Քվինսլենդի համալսարանի ուսանողն ապացուցել է ժամանակի մեջ ճանապարհորդելու հնարավորությունը Արգենտինացի պատգամավորը հեռացվել է աշխատանքից վիրտուալ նիստին անպարկեշտ պահվածքի համար Հինգ սովորույթ , որոնք կարող են փրկել սերն ամուսնության մեջ Համակարգը կայացել է, համակարգը գործում է 2020 թ. հոկտեմբերի 1-ից Երևանի և մարզերի մի շարք հասցեներում խմելու ջուրը կդառնա ժամով. հասցեների ցանկ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 429 նոր դեպք Ակնհայտ է, որ Գագիկ Ծառուկյանն այլևս քաղաքական բանտարկյալ է․ ԲՀԿ
Հարցում

Անհրաժեշտ է գնալ էվոլյուցիոն ճանապարհով, այլ ոչ թե մնալ հեղափոխական էքստազի մեջ․ Իգոր Զարգարյան

«Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի անդամ Իգոր Զարգարյանը, անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոստացած ներդրումներին, նշել է, որ ներդրողներին դրական ազդանշան տալու համար, որ իշխանությունները պատրաստ են ամեն ինչ անել իրենց լիազորությունների շրջանակում, ինչպես նաև արտաքին ներդրումների համար ճանապարհ բացելու նպատակով կարելի է շատ այլ բաներ ասել, բայց ոչ «տնտեսական հեղափոխությունը հաջողակ կլինի, քանի որ կհիմնվի այն նույն սկզբունքների վրա, որոնց վրա հիմնված է թավշյա հեղափոխությունը»:

Հոդվածն ամբողջությամբ՝ ստորև․

««Օտարերկրյա ներդրողները միջոցներ չեն տրամադրում (ներդրումներ չեն կատարում) այն երկրներում, որտեղ տեղի է ունենում հեղափոխություն»: (Նիկոլ Փաշինյան, Հայաստանի Հանրապետության վարչապետ, 2020թ., մայիսի 16)

«Ներդրումները չե՞ն սիրում հեղափոխություններ. արտաքին ներդրումների առաջին պայմանը՝ երկրի քաղաքական իմաստով կայուն լինելն է»: (Իգոր Զարգարյան, «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր, 2019 թ., մարտի 22, հարցազրույց 1in.am կայքին)

Լրագրողի այն հարցին, թե որոնք են արտաքին ներդրողների, մասնավորապես՝ Միացյալ Նահանգների բացակայության պատճառները, վարչապետը պատասխանեց, որ ներդրողը նախընտրում է ներդրումներ չկատարել այն երկրներում, որտեղ հեղափոխություն է տեղի ունեցել և բազմաթիվ ու տարբեր մակարդակների ընտրություններ են կազմակերպվում:

Պատասխանը, անշուշտ, ճիշտ է, սակայն այն հնչում է լուրջ ուշացումով: Ավելին, Նիկոլ Փաշինյանի շուրթերից հնչեց ևս մեկ ճշմարտություն. այն է, որ կարևոր է բարեփոխումների հիմնարար բնույթը, այլ ոչ թե դրանց իրականացման արագությունը: Նա ներկայացրել է հում խորովածի լավ օրինակը և մեկնաբանել, որ եթե դուք շտապեք միսը խորովելիս, ապա մեջը հում կմնա, իսկ մակերեսը կայրվի: Այս ուտեստը համտեսելուց հետո հյուրերը կհեռանան նույնիսկ քաղցած: Եվ կրկին նա ճի՛շտ է: Սակայն մենք ունենք երկու խնդիր՝ հյուրերը (ներդրողները) չեն եկել , իսկ խորոված անողն էլ շտապում է:

Այնուամենայնիվ, ներդրողներին դրական ազդանշան տալու համար, որ իշխանությունները պատրաստ են ամեն ինչ անել իրենց լիազորությունների շրջանակում, ինչպես նաև արտաքին ներդրումների համար ճանապարհ բացելու նպատակով կարելի է շատ այլ բաներ ասել, բայց ոչ «տնտեսական հեղափոխությունը հաջողակ կլինի, քանի որ կհիմնվի այն նույն սկզբունքների վրա, որոնց վրա հիմնված է թավշյա հեղափոխությունը»:

Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը պետք է, այնուամենայնիվ, հասկանա, որ՝

- ներդրողին դուր չեն գալիս հեղափոխությունները, առավել ևս, երբ տնտեսության մեջ մտցնում են պոպուլիզմի և հեղափոխությունների ուտեստների բաղադրատոմսեր;

- «ստվերից» բիզնեսի դուրս բերման հաշվին 129 մլն. դոլարով բյուջեի համալրումը, ինչպես նաև հարկային գերավճարների վերադարձը տնտեսվարող սուբյեկտներին, իշխանության վաստակն է՝ իր անմիջական պարտականությունների կատարման շրջանակներում, բայց ոչ «տնտեսական հեղափոխություն» առաջին փուլ;

- ճանապարհների կամ կապիտալ շինարարության մեջ ներդրումներ կատարելը նույնպես սովորական գործունեության ուղղություն է, բայց ոչ «տնտեսական հեղափոխություն» երկրորդ փուլ: Նաև պետք է հասկանալ, թե համաճարակի պայմաններում և դրանից հետո որտեղ է պահանջվելու միջոցների ներդրում:

Ամենայն հավանականությամբ, պետք է ներդրումներ կատարել տնտեսության այն ճյուղերում, որտեղ մենք կստանանք միջոցների արագ վերադարձ, կվերականգնվեն նախկին աշխատատեղերը և կբացվեն նորերը: Բնակչության անապահով խավերին անպայման պետք է ցուցաբերել լիարժեք աջակցություն:

Կամենում եմ նշել, որ կառավարության արդյունավետ աշխատանքը և բյուջեի ճիշտ բաշխումն ու համալրումը ձեր անմիջական պարտականություններն են:

«Ազգային Օրակարգ» կուսակցության առաջնորդներն իրենց տված հարցազրույցներում և հոդվածներում պարբերաբար բարձրացնում են երկրի էկոնոմիկայի խնդիրները, ներկայացնում են լուծման միջոցները, ինչպես նաև մշտադիտարկում իշխանությունների գործողությունները:

Եվս մեկ անգամ ուզում եմ ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ չկա ոչ մի «տնտեսական հեղափոխություն»:

Այն իշխանություններն ու կառավարություններն են ուժեղ, որոնք նախկին իշխանությունների ձեռքբերումները զարգացնում են, չեն վախենում ընդունել իրենց սխալները և գիտակցում են, որ հզոր պետություն կառուցելու համար պետք է հարթակ նախապատրաստել հաջորդ ընտրյալներին իշխանությունը փոխանցելու համար։

Չի՛ կարելի միաժամանակ խոսել ծրագրերի աննախադեպ լինելու և «նորամուծությունների» մասին, եթե, օրինակ, Նիկոլ Փաշինյանի հնչեցրած տնտեսության զարգացման չորս հիմնական ուղղություններն են՝ զբոսաշրջությունը,արտահանումը, ժամանակակից տեխնոլոգիաների վրա հիմնված արդյունաբերութ­յունը և գյուղատնտեսությունը։

Սա արդեն ասվել և հաստատվել է մինչև «թավշյա հեղափոխությունը»: Անհրաժեշտ է գնալ էվոլյուցիոն ճանապարհով, այլ ոչ թե մնալ հեղափոխական էքստազի մեջ: Խոսվում է նաև այն մասին, որ թարմացվել է Հայաստանի արդյունաբերական ոլորտի քաղաքականությունը, այնինչ, փաստորեն, հիմնականում, այն նախկին ծրագրի դրույթների կրկնությունն է ։

Այժմ թիվ 1 խնդիրն է՝ մշակել և հաստատել միասնական ծրագիր երկիրը համաճարակի հետ կապված ճգնաժամից դուրս բերելու համար:

Ո՞րն է հիմքը այն պնդման, որ ՀՆԱ աճը կլինի + 2% կամ՝ չնչին նվազում:

Նիկոլ Փաշինյանի հղումն այն մասին, որ Հարավային Կորեայի 60 տարվա անցած ճանապարհը մենք մի քանի անգամ ավելի արագ կանցնենք, որևէ բանի վրա՞ է հիմնված:

Գուցե հիմա ավելի լավ կլինի ձեռք բերել պաշտպանության ախտահանման միջոցներ և ուսումնասիրել Հարավային Կորեայի համաճարակի հետ կապված պայքարի մեթոդնե՞րը: Դրանով իսկ, հնարավոր է, որ մենք դեռևս ժամանակ կունենանք ստեղծելու Հայաստանի իմիջը՝ որպես երկիր, որը վերահսկում է սպառնալիքը և, համապատասխանաբար, պատրաստ է հնարավորինս շուտ ընդունել զբոսաշրջիկներին:

Իշխանությունները հակառակ հաղորդագրությունն են տալիս այն մասին, որ դեռևս առնվազն մեկ տարի երկիրը գտնվելու է համաճարակի կամ դրա հետևանքների պայմաններում ՝ առանց ներկայացնելու համավարակի հաղթահարման սեփական և լիարժեք ծրագիրը, միայն արձանագրելով հիվանդացողների թվի աճ և բնակչության ցածր կարգապահություն:

Քանի դեռ իշխանությունները իրենց բացթողումները կամ չիրականացրած խոստումները կծածկեն այն փաստով, որ անցյալում ավելի վատ էր, և անընդհատ կխոսեն այդ մասին, այլ ոչ թե՝ ինչպե՞ս և ե՞րբ Հայաստանը կդառնա տնտեսապես ուժեղ, «սպիտակների» և «սևերի» չբաժանված, երկիրը կգտնվի անկայուն մթնոլորտում:

«Ազգային օրակարգ» կուսակցությունը վստահ է, որ ՀՀ-ն ունի զարգացման ուղի, որտեղ տեղ չի լինի ոչ միայն նախկին քրեաօլիգարխիկ համակարգի տարրերին, այլ նաև պոպուլիստական հայտարարություններին և պետությունը կառավարելու թերմիջոցներին:

Սա երրորդ ճանապարհն է, և մենք գիտե՛նք, թե ինչպես պետք է հասնել դրան:

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan