Այսօր՝ 03 հուլիսի 2020թ., 00:00
Ֆրանսիայի նոր վարչապետ է դարձել Ժան Կաստեկսը Հսկայական թռչունը, ճանկերով շնաձկան նմանվող ձուկ բռնած, թռել է լողափի վրայով (տեսանյութ) ՀՌԱՀ-ից հաստատում ունենք առ այն, որ սոցիալական հեռավորության պահպանման դեպքում դիմակ կրելը կամավոր է Ապօրինի հրաման կատարելու համար եթե ոչ այսօր, վաղը հաստատապես ենթարկվելու եք քրեական պատասխանատվության Կորոնավիրուսի վարակը ներթափանցել է Հայաստան ոչ թե փետրվարին, այլ հունվարին Փաշինյանի կառավարման շրջանը ՀՀ պատմության մեջ կմնա որպես տարերային փլուզման և դժբախտության ժամանակաշրջան Հայաստանի Առաջին խմբի մրցաշրջանը դադարեցվեց, 5 ակումբ եւ 58 անձ որակազրկվեց Ամեն ոլորտում կորցնում ենք հայկականը. «Հայոց եկեղեցու պատմություն» դասավանդող ուսուցիչները դիմում են ԿԳՄՍ նախարարին Վաղ առավոտից խուզարկություն է իրականացվում «Հարսնաքար» հյուրանոցում Վերջին հինգ տարիների հետևողական աշխատանքի արդյունքում Արցախ-Ադրբեջան պետական սահմանը կահավորվել է ջերմադիտարկման համակարգերով Կողոպտել են Եվրախորհրդարանը «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկան վտանգված է Այս պահին ուժայինների կողմից հատուկ գործողություն է իրականացվում Ադրբեջանի ԱԳ նախարարությունում Եթե Ոստիկանությունը մի դեպքում կարող է ստանձնել ՍԴ լիազորությունները, ինչու այլ դեպքում չի կարող Կորոնավիրուսից մահացած 10 անձանցից ամենաերիտասարդը 56-ամյա տղամարդ է, ամենատարեցը՝ 83-ամյա տղամարդ Սա պետական մակարդակով փնթիության արդյունք է Ես ունեմ ժամանակ՝ հետևելու բոլոր քաղաքական գործիչների գործունեութանը և գնահատական տալու, և միշտ ունենալու եմ. Արսեն Թորոսյան Առաջին անգամ ջրի տակ գտել են հին բնակավայրեր, որտեղ արտեֆակտներ են եղել Ֆրանսիայի վարչապետ Էդուարդ Ֆիլիպը հրաժարական է տվել Կարանտինային հյուրանոցում սեքսը Մելբուրնում կորոնավիրուսի նոր բռնկման պատճառ կարող էր դառնալ Ինչու են սստիկանները խոչընդոտել ՍԴ դատավոր Հրանտ Նազարյանի մուտքը ՍԴ Ինչու են մարդիկ որոշ բառեր ավելի լավ հիշում, քան մյուսները Պանդեմիաները չունեն սեզոնայնություն. Կարանտինը պետք է մտցվել մաքսիմալ խորը. ՄԻԱՎ-ՁԻԱՀ կենտրոնի փորձագետ Մնոգո-գլուբոկո-վիսոկո-սիլնո-բիստրո ուվաժայեմիյ Լադիմիր Լադիմիրովիչ Ոստիկանության ծառայողներն այս պահին «Արմնյուզ» ՀԸ–ում են․ Սամվել Ֆարմանյան (տեսանյութ) «Իրավական» հիմքը բռնապետի վերածված վարչապետի ֆեյսբուքյան «հրովարտակն» է 600 մարդու մահը չի կարող մնալ անպատասխան, բոլորը պատժվելու են. Ղազինյան Եթե ես ունենայի վետո դնելու իրավունք, ապա կդնեի, եթե ունենայի իրավունք՝ օրենքը հետ ուղարկելու ԱԺ՝ կանեի․ Արմեն Սարգսյան Գիշերվա կեսին, դատարկ Բաղրամյան փողոցում, ինձ տուգանում են ` դիմակը մի պահ իջեցնելու համար (տեսանյութ) Ձերբակալվել է խայտառակված ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էփշթեյնի ընկերուհին Արսեն Թորոսյանը դատարանում է. նա հարցաքննվում է (տեսանյութ) Պաշտոնական կեղծիքի փաստով ես այսօր ՀՔԾ կներկայացնեմ հաղորդում հանցագործության մասին. Ղազինյանը նոր փաստեր ունի Առանց իմ իմացության՝ 30 հազար դոլարանոց տունս ԴԱՀԿ-ն վաճառեց 2 հազար դոլարով, հիմա ես ո՞ւր գնամ. քաղաքացին ահազանգում է Աշխարհի ամենահարուստ մարդն իր կարողությունն ավելացրել է մինչեւ 172 միլիարդ դոլար 89 տարեկանում չորրորդ անգամ հայր է դարձել «Ռեալին» հինգ խաղում անհրաժեշտ է տասը միավոր Ես եւ իմ ընտանիքը Ձեր հավատարիմ ընթերցողներն ենք. Սերժ Սարգսյանը շնորհավորել է Ռազմիկ Դավոյանին` 80-ամյակի առթիվ ԱԺ ներկայացուցիչը միջնորդություն է ներկայացրել ՍԴ՝ խնդրելով հետաձգել հուլիսի 7-ին նշանակված գործի քննությունը Բարձրաստիճան ոստիկանները թույլ չեն տվել, որ ՍԴ դատավորը մուտք գործի շենք Չէ, դու ուրիշ լուծում չես թողել, քան քեզանից ազատվելը և կյանքերն ու առողջապահական համակարգը փրկելը Պետության հակառակորդները շտապում են եւ անցել են հախուռն գրոհի Եթե ասպատակողի սառնասրտությամբ գնդակահարում եք Սահմանադրությունը, իմացե՛ք, որ վերացնում եք նաև ձե՛զ պաշտպանող սահմանագիծը Նախագահի անգործության և ՍԴ թնջուկի մասին Ո՞վ է իրականում դոկտոր մահը Աստված էլ բեթարից ազատի, երբ աբիժնիկ չմոյից միանգամից նախարար են դառնում Քրգործի սպառնալիքով անգամ չեմ պատվաստվի, որովհետև Հայաստանը պատվաստանյութերի համար փորձադաշտ է Նախարարը չի թաքցնում՝ նպատակը բժշկականի հոգաբարձուների խորհրդի կազմը փոխելն է Ես պիտի դատարանով հաստատեմ, որ ճիշտ եմ եղել Լոնդոնում ուսանող Ձավարյան եղբայրները նորարարական դիմակներ են պատրաստել և 30 000 հատ ուղարկել Հայաստան Հայկ Մարությանի դերասան ընկերը Դավիթ Խաժակյանից 3 մլն դրամ է պահանջում Նոր մանրամասներ Արտաշատի ԲԿ-ից իրեն ցած նետած կնոջ մասին 50 հազարական դրամ կտրվի քրոնիկ հիվանդություն, հաշմանդամություն ունեցող եւ անկողնային վիճակում գտնվող անձանց Մարդիկ փողոցում քայլելիս չեն վարակվել․ համաճարակաբանը կոչ է անում խորը վերլուծել դրական դեպքերը (տեսանյութ) Որոշ ուժերի կողմից փորձ է արվում տարածել հակառուսական տրամադրություններ Կորոնավիրուսով վարակման 662 նոր դեպք Վլադիմիր Վարդանյանն «ընդհատակ է անցել» Ի՞նչ ճակատագիր է սպասվում դպրոցների տնօրեններին. հատուկ հանձնարարություն է իջեցվել՝ իրականացնել հստակ սելեկցիա Քննիչը վերցրել է Նորայր Դավիդյանի անձնագիրը Նիկոլ Փաշինյանը էլի ցույցեր է հրահրում ՍԴ երեք դատավորները չեն գալիս աշխատանքի. Հուլիսի 7-ին նշանակված ՍԴ նիստը կկայանա՞ «Իմ քայլը» խմբակցության ակտիվը «նստել է» ԱԺ նախագահի ականջին Դավիթ Անանյանի հրաժարականի պատճառներից մեկը հենց դա է եղել «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում․ տնօրենի ազատման հետքերով Կարեւոր հարցերն անցկացվում են գաղտնի, գաղտագողի, հանրության աչքից հեռու Մարզային հեռուստաընկերությունների հարցն ուսումնասիրվում է կառավարությունում Փաշինյանը դիտմամբ է իրեն այդպես պահում` հատկապես Վահագն Հովակիմյանի նկատմամբ Աղվան Հովսեփյանի մասով Քննչական կոմիտեում քրեական գործ է քննվել. ինչու այն տեղափոխեցին ՀՔԾ Արսեն Թորոսյանը այսօր սենսացիոն ցուցմունք է տալու ՀՔԾ-ն մերժել է, պայքարում են ԱԺ-ում․ Արթուր Ղազինյանի դիմումի մերժումն ու պատգամավորների պահանջը Իշխանությունները զարմացել են ու անակնկալի եկել Առողջապահական համակարգը խորը ճգնաժամի մեջ է, իսկ նախարարի աթոռը զբաղեցնող անձը լկստվում է ֆեյսբուքում «Մենք կապ չունենք». Ինչո՞ւ էր կորել գյումրեցի տատիկի դին ՀԲ-ն հրապարակեց 1 շնչին ընկնող ՀՆԱ-ն. ՀՀ-ն զիջում է և՛ Վրաստանին, և՛ Ադրբեջանին. Բագրատյան Դուք ցինիկ եք ու տխմար,պարոն Թորոսյան,դուք աղետ եք մեր ժողովրդի գլխին,հանգիստ նստեք տեղներդ Պուտինը հեռախոսային բանակցություններ է անցկացրել Ադրբեջանի, Ղազախստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի նախագահների հետ Զորակոչիկները վարակակիրների հետ՝ նույն հերթում. ինչպե՞ս են պոլիկլինիկաները «կանխում» վարակի ներթափանցումը բանակ Դուք ե՞րբ հասցրիք սենց հղփանալ, այ պարոնայք ու տիկնայք ՈՉՆՉՈւԹՅՈւՆՆԵՐ Ձեր փոխարեն ես ուղղակի ներողություն կխնդրեի գյումրեցի տատիկի հարազատներից. Նաիրա Զոհրաբյան Երբ առողջապահության նախարարը քաղաքական ճիճու է Համագյուղացիս զենքը պահել է վրաս, հնչել է կրակոց, ջարդել են մեքենաս. միջադեպ Վայոց Ձորի Շատին համայնքում, շոշափվում է նաև մարզպետի խորհրդականի անունը
Հարցում

Ինչո՞ւ եվրոպական կառույցների պատասխանը կարող է հաճելի չլինել իշխանության քիմքին

Քաղաքագետ, իրավաբան Ռոբերտ Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Թավշյա իշխանափոխությունից հետո Հայաստանում իրականացված հակաժողովրդավարական ու հակասահմանադրական տարբեր գործընթացների հանդեպ միջազգային ու մասնավորապես եվրոպական կառույցների արձագանքը համարժեք չի եղել:

Այդուհանդերձ ՍԴ-ի շուրջ զարգացումների կապակցությամբ եվրոպական կառույցների մոտեցումը կարող է այնքան էլ հաճելի չլինել իշխանությունների քիմքին: Նույն այդ մտավախությունից ելնելով է, որ իշխանությունները մի օր ընդգծում են հանրաքվեն չեղարկելու և արհեստածին ճգնաժամը ԱԺ-ում լուծելու անհրաժեշտությունն ու այդ կապակցությամբ նամակ են հղում եվրոպական համապատասխան կառույցին, իսկ հաջորդ օրը կասեցված հանրաքվեի վերսկսման ընթացակարգում հստակեցում մտցնող օրենքի նախագիծ են ընդունում:

Այն որ ՍԴ-ի հարցով եվրոպական կառույցների պատասխանը կարող է չհամապատասխանել իշխանությունների ցանկությանը, ունի իր հստակ պատճառները: Փորձենք բացատրել:

Ա. ՍԴ-ի շուրջ զարգացումներն առնվազն մեկ կետում լիարժեքորեն տարբերվում են վերջին երկու տարիների ընթացքում իրականացված մյուս հակաօրինական գործընթացներից:

Բանը նրանում է, որ նախորդ դեպքերում իշխանություններն իրենց հակաօրինական քայլերով (օրինակ ԱԺ-ի շենքն ու դատարանները շրջափակելով) եվրոպական կառույցներին կանգնեցրել են կատարված փաստի դիմաց: ՍԴ-ի պարագային իրականացվող գործընթացը սակայն, տարբեր է: Այս դեպքում իշխանությունները եվրոպական կառույցներից, այդ թվում Վենետիկի հանձնաժողովից ակնկալում են սահմանադրությունը և իրավական նորմերը խախտելու թույլտվություն, ինչն անտրամաբանական է:

Բ. ՍԴ-ի հարցով Հայաստանի իշխանությունների քիմքին հաճելի որոշում ընդունելու հարցում եվրոպական կառույցներին խանգարում է նաև մեկ այլ կարևոր հանգամանք:

Իրավունքի ու մասնավորապես միջազգային իրավունքի գլխավոր աղբյուրներից մեկը «Միջազգային սովորույթ»-ն է, ինչը թելադրում է նույն հարթության վրա գտնվող իրավական նույնանման հարցերի հանդեպ համընդհանուր մոտեցում ցուցաբերել: Այլ խոսքով եթե իրավական որևէ հարցի շուրջ գոյություն ունի հստակ մոտեցում երկակի ստանդարտներից խուսափելու համար միջազգային իրավունքը հորդորում է նույն մոտեցումը ցուցաբերել նմանատիպ այլ հարցերի պարագային: Միջազգային սովորույթը կրկնակի նշանակություն է ստանում, եթե հարցերը քննվում են նույն կառույցի շրջանակներում:

Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ 2016 թվականից սկսված ու դեռ շարունակվող ճգնաժամի կապակցությամբ Եվրոպական տարբեր կառույցներ, այդ թվում ԵԽԽՎ-ն ու Վենետիկի հանձնաժողովն արտահայտել են ՍԴ-ի ու դատական իշխանության դեմ ճնշումների և գործադիր ու օրենսդիր իշխանությունների միջամտությունների անթույլատրելիության կապակցությամբ իրենց հստակ տեսակետը: Իրենց անդամ և գործընկեր երկրների պարագային երկակի ստանդարտների կիրառման մեջ չմեղադրվելու նաև այլ երկրների համար նախընթաց չստեղծելու անհրաժեշտությունից ելնելով եվրոպական կառույցները պարտավոր են լինելու Հայաստանի դեպքում նույն պրակտիկան կիրառելով իշխանություններին կոչ անել հրաժարվել ՍԴ-ի հարցը օրենսդիր իշխանության օգնությամբ լուծելուց ու դատական համակարգի վրա ճնշումներ գործադրելուց:

Գ. ՍԴ-ի հարցով Վենետիկի հանձնաժողովն ավելի վաղ արտահայտել է իր խորհրդատվական տեսակետը: Վենետիկի հանձնաժողովի իրավական փորձագետները դեռ անցած հոկտեմբերին հրապարակած համատեղ եզրակացության մեջ նշել են, որ «Սահմանադրական դատարանի որոշ դատավորների վաղաժամ թոշակի անցնելու մասին առաջարկն առարկելի չի լինի միայն այն դեպքում, եթե այն լինի խիստ կամավոր և չխոչընդոտի Սահմանադրական դատարանի արդյունավետ գործունեությանը»: Չկա որևէ պատճառ որը մեզ թույլ կտա ենթադրել Վենետիկի հանձնաժողովի իրավական փորձագետները դեմ գնալով ընդամենն ամիսներ առաջ հրապարակած իրենց եզրակացությանն այս անգամ իշխանություններին կթույլատրեն օրենքի որևէ նախագիծ ներկայացնելով Ազգային Ժողով թոշակի ուղարկել ՍԴ-ի նույնիսկ մեկ դատավորի կամ դադարեցնել նրա լիազորությունները:

Վենետիկի հանձնաժողովը ոչ-քաղաքական ու բացառապես իրավական կառույց է, որը հիմք ընդունելով եվրոպական օրենքներն ու իրավական նորմերը խորհրդատվական տեսակետ է ներակայացնում: Իհարկե Վենետիկի հանձնաժողովի տեսակետը պարտադիր ուժ չունի, սակայն չպիտի մոռանալ, որ դա անուղղակի կերպով ներկայացնում է տվյալ հարցի կապակցությամբ եվրոպական կառույցների պաշտոնական տեսակետը, որի անտեսումը կարող է լուրջ հետևանքներ ունենալ»:

website by Sargssyan