Նորությունների հաղորդավարը ստիպված է եղել 4 րոպե լուռ մնալ ուղիղ եթերում (Տեսանյութ)
Անհարմարության 4 րոպեներ անցակացրեց ուղիղ եթերում BBC-ի նորությունների թողարկման հաղորդավար Հյու Էդվարսը նորությունների երեկոյան թողարկման ժամանակ: Հաղորդավարին դրանք անհանգստություն պատճառեցին, իսկ հեռուստադիտողներին այդ րոպեները շատ հետաքրքիր թվացին:
Նորությունների թողարկման հենց սկզբից Հյու Էդվարդսն ուղղակի լռում էր: Ինչպես հետո բացատրեց հեռուստաընկերությունը, ձայնի հետ կպված տեխնիկական խնդիր էր առաջացել: Էդվարդսը քաջաբար աշխատում էր հանգիստ երեւալ, սակայն 1 րոպե անց սկսեց անհանգստության նշաններ ցույց տալ:
Top-News.am