Այսօր՝ 07 հունիսի 2020թ., 00:00
Միխայիլ Գալուստյանի նոր տեսահոլովակը Սմարթֆոնն առանց լիցքավորման ավելի երկար օգտագործելու պարզ եղանակներ Հայտնի է դարձել ուժեղ մազաթափության պատճառներից մեկը Վրաստանի վարչապետը չի բացառել Քութայիսի խորհրդարանի շենքի վաճառքը Նորաձևության պատմության մեջ ամենավառ հագուստը Ջանջուղազյանը ստեղից-ընդեղից փող է քերում, մեզ փոխանցում Նիկոլին բացատրեք, որ իր հումանիտար ու թերի բարձրագույն կրթությամբ բժշկագիտական հարցերի մեջ քիթը չխոթի Գերմանացի զբոսաշրջիկներին տուգանել են և վտարել քաղաքից (տեսանյութ) Ուկրաինացի պատգամավորը ծեծի է ենթարկվել լցակայանում Քաղաքացիների մեծամասնությունը արդեն լուրջ չի վերաբերվում քայլականների աջակիցներին․ Մելիքյան Ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 766 նոր դեպք Պահանջում եմ, որ վարչապետը հրապարակի այն բժշկական տեղեկանքը, որով հաստատվել է իր՝ վարակակիր լինելու փաստը Հերքում և 2 միլիոն դրամի հատուցում. փաստաբանը՝ Արթուր Վանեցյանի՝ Նիկոլ Փաշինյանի և նրա խոսնակի դեմ ներկայացված հայցի մասին Սա խոսում է մեկ բանի մասին, որ մեդիագրագիտության, օրենքով շարժվելու մեծ բաց կա. Գեղամ Մանուկյանը՝ վարչապետի ֆեյսբուքյան էջի հրապարակումների մասին «Ես այնքան հպարտ եմ քեզնով, Ալեքսիս». Սերենա Ուիլյամսն աջակցել է ամուսնուն Ինչու՞ եք այդքան վախեցել ընդդիմությունից Շնաձուկը հարձակվել է ջրասուզակի վրա (տեսանյութ) Թբիլիսիից շնչառական սարքեր են ուղարկվում Հայաստան Բանակում չծառայած պետական պաշտոնյաների թիվն ավելացավ եւս մեկով Որոշում է կայացվել հակահարված տալ Ծառուկյանին. մանրամասներ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նիստից Փաշինյանին եմ ուղղել առաջարկությունների փաթեթ. զրո արձագանք. Արմեն Դարբինյան Ցեկալոյի երիտասարդ կինը թաց շապիկով ընդգծել է բարեմասնությունները Թշնամիների հետ պայմանավորվողը. երկիրը դժոխքի վերածած անսկզբունք ապիկարը Իրականում եղավ պատասխանի իմիտացիա Առաջատար ընկերությունները, միլիարդատերերը եւ պետությունները տրիլիոնավոր դոլարներ են գրպանել Լեւանդովսկին երրորդ անգամ 30 գոլ խփեց Բունդեսլիգայի մեկ մրցաշրջանում Հրապարակվել են Երեւանից Վորոնեժ ժամանած ինքնաթիռից 16 տոննա մաքսանենգ ծխախոտի առգրավման բացառիկ կադրերը Մենք հասել ենք կրիտիկական վիճակի եւ արդեն իսկ քայլում ենք դժոխքի միջով. Փաշինյան Արդեն ունենք դեպք, երբ բուժօգնության ուշացման պատճառով մարդ է մահացել կորոնավիրուսից. հերթի մեջ 200 մարդ կա. Փաշինյան Հետաքրքիր էվոլյուցիա ապրեցին երկու տարի առաջ ժողովրդավարական լոզունգներով իշխանության եկած մարդիկ Լավ, դու անհարմար չես զգու՞մ. Գևորգ Պետրոսյանը` Լիլիթ Մակունցին Գիգզ. Սուլշերը ճիշտ տրանսֆերային քաղաքականություն է վարում Էրդողանը հրահանգել է Սուրբ Սոֆիան մզկիթի վերածելու տարբերակներ մշակել Նոր կառուցվող ճանապարհով նախատեսվում է Հադրութը կապել Խնձորեսկին Երկրի ծանր շնչառությունը ու իշխանականների հիստերիան. Արփինե Հովհաննիսյան Կոչ եմ անում ԲՀԿ-ին եւ ԼՀԿ-ին` ստեղծել ԱԺ քննիչ հանձնաժողով, քննել վարչապետի գործողություններին. Վանեցյան Համավարակը, հասարակությունը և պետությունը ՌԴ ՆԳՆ պաշտոնաթող գեներալը դատարանի առջեւ կկանգնի պատվիրված սպանություն նախապարտաստելու մեղադրանքով Տղամարդը մեղադրվում է արքայախնձորի մեջ տեղադրված ռումբի պատճառով մահացած փղին սպանելու համար Ալիգատորները ծեծկռտուք են սկսել առանձնատան շեմին Ոոստիկանները ծեծելով սպանել են փողոցում պաշտպանիչ դիմակ չկրող տղամարդուն (տեսանյութ) Bentley-ն, Aston Martin-ն ու McLaren-ը հայտարարել են կորոնավիրուսի հետեւանքով շուրջ 3 000 աշխատատեղ կրճատելու մասին Գերմանիայում օրենսդրական մակարդակով արգելել են բուժել միասեռականներին Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիների օրագիրը կարող է բացահայտել նացիստների կողմից թաքցված գանձերի գաղտնիքը Կալիֆոռնիայում մարդակերի են ձերբակալել Թուրքիայում մզկիթներից Bella Ciao–ն հնչեցնելու գործով նախկին ընդդիմադիր գործչի են ձերբակալել «Մոռացե՞լ եք՝ հայերը ադրբեջանցիների հետ չեն կարողանում պայմանավորվել». Լուկաշենկո Դուք էլ ե՞ք ընտրել ճիշտն ասողին քրեական գործերով ահաբեկելու գործելաոճը ԱՄՆ նախագահը հայտարարել է տնտեսական ճգնաժամը, կորոնավիրուսն ու ռասայական անհավասարությունը հաղթահարելու մասին Արսեն Թորոսյանը պետք է դատվի Նյուրնբերգի ընթացակարգով, մարդկության դեմ հանցագործության համար․ Կարեն Վարդանյան (տեսանյութ) Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 547 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 12 364 է Ալեքսիս Օհանյանը հրաժարվել է Reddit-ի ղեկավարի պաշտոնից` իր տեղը զիջելով աֆրոամերիկացու Ռումինացի կոշկակարը քարոզում է սոցիալական հեռավորությունը օրիգինալ կոշիկների միջոցով (տեսանյութ) Տղամարդկանց արդարացրել են սեռական երեւակայությունն իրագործելու նպատակով անծանոթի տուն ներխուժելու համար Էդվարդ Հովհաննիսյանը նշանակվել է ՊԵԿ նախագահ «Կա՛մ ԱՀԿ-ն աշխատում է առանց գաղափարական կողմնակալության, կա՛մ մենք նույնպես հեռանում ենք». Բրազիլիայի նախագահ Ե՞րբ եք հասկանալու, որ այդ ճանապարհը տանում է ձեր քաղաքական գերեզմանոց․ Միհրան Հակոբյանը՝ իշխանություններին ԱՀԿ-ն վերանայել է դիմակ կրելու հարցով հանձնարարականը Վեթինգի թեմայի շուրջ տեղի ունեցող գործընթացները խորը արմատներ ունեն Ucom»-ի հիմնադիր Եսայան եղբայրները հրավիրվել են ԱԱԾ ՀԿ-ների իրավունքը ոտնահարող դրույթը հանվել է Բարձր պաշտոններ թափուր են մնացել․ ե՞րբ կլինեն նոր նշանակումները Սամվել Բաբայանը փորձում է ուժեղացնել դիրքերը Հաստատված կորոնավիրուսով հիվանդները նստել են ինքնաթիռ` վտանգի տակ դնելով մնացած 70 ուղեւորին Տիգրան Ավինյան, Արսեն Թորոսյան, ԱԱԾ տնօրեն. Փաշինյանի սեղանին դիմումներ կան Պապուա Նոր Գվինեայի Ուլավուն հրաբուխը թեթև «զաժիգալկա» է տարբեր տրամաչափի գործիչների ինքնաբռնկման դիմաց․ Նաիրա Զոհրաբյան Նիկոլը և գործող իշխանությունները տենց էլ չհասկացան, որ էլ ընդդիմություն չեն Ծառուկյանի ելույթից վատացել են «նեղ ռետուզները» հագած անսեռ ու անհայրենիք դեմքերը. Արման Աբովյան Վարչապետը՝ կորոնավիրուսի հարցի թաքնված շերտերի մասին Մարտը տանուլ տված հրամկազմին հեռացնում են պաշտոններից. Արշավիր Ղարամյան Տեր֊Պետրոսյանի կոչերը և բադերի առակը․ Վահան Իշխանյան Պարզվում է՝ ՔԿ-ի մի խումբ չինովնիկներ գաղտագողի ոչ մեծ խնջույք են կազմակերպել Մանե Գևորգյանի տեքստի իրական հեղինակը պարզապես թաքնվել է նրա թիկունքում. Իվետա Տոնոյան Փաշինյանի խոսնակը Ծառուկյանին ակնարկել է, որ կարող է բռնագանձվել նաեւ նրա գույքը Ամեն ինչ կարելի է վերագրել մթնոլորտին Կառավարության ոչ թե 97, այլ 100 տոկոսը պետք է փոխվի. Ծառուկյան (Տեսանյութ) Պատերազմի ողջ բեռը այս իշխանությունները թողել են ժողովրդի վրա Մինչև 10 մլն դրամի հուշանվեր․ ինչ գնումներ է պլանավորել քաղաքապետարանը Իսպանիան հուլիսի 1-ից կսկսի բացել սահմաններն օտարերկրյա զբոսաշրջիկների համար Կարանտինին չեն դիմացել. 18 տարվա ամուսնությունից հետո Ջուլիա Ռոբերտսը բաժանվում է ամուսնուց
Հարցում

2008 թվականից ի վեր Հայաստանն ունենալու է տնտեսական ամենամեծ անկումը. Սուրեն Պարսյան

2008 թվականից ի վեր Հայաստանն ունենալու է տնտեսական ամենամեծ անկումը: Այս մասին իր հոդվածում գրել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2020 թվականի առաջին եռամսյակի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) նախնական տվյալները, որոնք խիստ մտահոգվելու տեղիք են տալիս։ Ակնհայտ է, որ 2020 թվականը ճգնաժամային է լինելու բոլոր երկրների համար, և մեր իշխանությունների այն տեսական պնդումները, որ Հայաստանը կարող է ճգնաժամի հնարավորությունից օգտվել, հօդս են ցնդում։

Եվ այսպես՝ 2020 թվականի առաջին եռամյսակի ընթացքում ՀՆԱ-ն աճել է 3,8 տոկոսով։ Մտահոգիչն այն է, որ այս աճը հիմնականում ապահովել է առևտրի և ծառայությունների ոլորտը (+5,8 տոկոս), որը մեծ վնասներ է կրում և շարունակելու է կրել այս տարվա ընթացքում, մասնավորապես՝ զբոսաշրջությունը, ավտոմեքենաների վաճառքը և այլն։ Սպառմանը մեծ վնաս կհասցնի նաև տրանսֆերների էական կրճատում։

Իսկ ինչ վերաբերում է գյուղատնտեսության ոլորտի 4,4 տոկոս աճին, ապա այն ուղղակի վստահություն չի ներշնչում՝ հաշվի առնելով 2019 թվականի ընթացքում այս ոլորտի անկումը, վարկավորման և ներդրումների զգալի կրճատումը։ Կարծում եմ՝ գործող իշխանությունները անկման ցուցանիշները մեղմելու նպատակով կօգտվեն «հին ու բարի» մեթոդից՝ ուռճացնելով գյուղատնտեսության թվերը։ Միաժամանակ, չպետք է ակնկալել, որ կառավարության՝ գյուղատնտեսության ոլորտի աջակցության ծրագրերը բարձր արդյունավետություն կունենան, քանի որ որևէ վերահսկողություն չկա, որ անտոկոս տրամադրվող վարկերը իրականում, ինչ նպատակով կծախսվեն։ Բացի այդ, գոյություն չունի որևէ երաշխիք, որ գյուղացին կկարողանա իր աճեցրած բերքն իր ուզած գնով իրացնել, և դարձյալ առիթից չեն օգտվի օլիգարխները՝ ներմուծելով ցածր գներով ցորեն, եգիպտացորեն, ոսպ, հնդկաձավար և այլ ապրանքներ՝ շուկայից դուրս թողնելով տեղական արտադրողներին։

Չնայած կառավարության կապիտալ ծախսերի ավելացման բարձրագոչ հայտարարություններին՝ շինարարության ոլորտը գրանցել է 12,1 տոկոս անկում, ինչը բացատրվում է մարդկանց եկամուտների զգալի կրճատմամբ, բացասական սպասումներով և անշարժ գույքի շուկայի հնարավոր գնանկմամբ։ Շինարարության ոլորտի անկումը հնարավոր է էականորեն կասեցնի ճանապարհաշինարարության պետական ծրագրերը, եթե, իհարկե, պաշտոնատար անձինք ի վիճակի լինեն ժամանակին մշակել շինարարական նախագծերը և անցկացնել համապատասխան մրցույթները։ Ի դեպ, 2019 թվականի ընթացքում կառավարությունը լայն չափով օգտվում էր մի աղբյուրից գնման հնարավորությունից, ինչի արդյունքում՝ առանց մրցույթի՝ շուրջ 80-100 կմ ճանապարհների շինարարության ծրագրերը պատվիրվել է իշխանությունների հետ քաղաքական խնդիրներ չունեցող գործարարներին։ Մեծ է հավանականությունը, որ այս տարի ևս շինարարական աշխատանքերը կիրականացվեն մեկ աղբյուրից գնման միջոցով՝ ավելացնելով կոռուպցիոն ռիսկերը, քանի որ ֆինանսական տեսանկյունից անտրամաբանական երաշխիքներ են պահանջվում շինարարական կազմակերպություններից։

Մի օրինաչափություն ևս․ առաջին եռամսյակի ընթացքում արդյունաբերությունը՝ ներառյալ էներգետիկան, աճել են ընդամենը 2,1 տոկոսով, ինչը օրինաչափ է՝ նկատի ունելով, որ 2019 թվականի ընթացքում հանքարդյունաբերության ոլորտը գրանցել էր աննախադեպ աճ՝ սահմանափակելով հաջորդ սերունդների արդյունահանման հնարավորությունները։ Հիշեցնեմ, որ 2019 թվականին հանքահումքային արտադրանքի արտահանման տեսակարար կշիռը արտահանման մեջ ավելացել է ավելի քան 4 տոկոսով։ Ներկայումս իրավիճակը լրիվ այլ է, քանի որ համաշխարհային շուկայում պղնձի և մոլիբդենի գները կտրուկ անկում են գրանցել։ Իսկ 2020 թվականին սպասվող վերամշակման ոլորտի աճը (ծխախոտ, սնունդ, ոսկերչություն) չի կարող փոխհատուցել հանքարդյունաբերության կողմից ապահովվող արտարժութային հոսքերը։

Այս միտումների պահպանվելու դեպքում՝ միանշանակ կարելի է կանխատեսել, որ 2020 թվականին Հայաստանն ունենալու է տնտեսական ամենամեծ անկումը 2008 թվականից ի վեր, որի ամողջ քաղաքական պատասխանատվությունը կրելու է գործող իշխանությունը՝ առաջին հերթին տնտեսական բլոկի ներկայացուցիչները։ Իսկ ճգնաժամից հնարավորինս քիչ կորուստներով դուրս գալու քայլերի մասին բազմիցս խոսել եմ հիմնավորումներով։ Եվ որ ամենակարևորն է՝ այս իրավիճակում կառավարությունը ճիշտ ազդակներ, օբյեկտիվ և համակարգված տեղեկատվություն պետք է փոխանցի հանրությանը։

website by Sargssyan