Ամերիկացի հատուկ գործակալին մեղադրում են լրտեսության մեջ
Ամերիկացի հատուկ գործակալ Քեւին Մալորին մեղադրվում է լրտեսության մեջ։ NBC Washington-ի փոխանցմամբ, Մալորին փորձել է գաղտնի փաստաթղթեր փոխանցել Չինաստանին։
60-ամյա Մալորին հատուկ գործակալ է աշխատել ԱՄՆ Պետդեպարտամենտի անվտանգության դիվանագիտական ծառայությունում։ Նրա տրամադրության տակ եղել են գաղտնի փաստաթղթեր, որոնք նա իր հետ տարել էր՝ 2012-ի հոկտեմբերին աշխատանքից հեռանալուց հետո։
Մալորին մի քանի անգամ Շանհայ է այցելել, որտեղ հանդիպել է մարդկանց հետ, որոնց համարել է չինական հետախուզության աշխատակիցներ։ Չինաստանից վերադառնալուց հետո Մալորիի մոտ 16 000 կանխիկ գումար են հայտնաբերել։