Կորոնավիրուսով վարակված, բայց այլ հիվանդություններից մահացածները չեն դիահերձվել․ (տեսանյութ)
Կորոնավիրուսով վարակված, բայց այլ հիվանդությունների պատճառով մահացածները չեն դիահերձվել: Այս մասին այսօր՝ մայիսի 21-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Բազմիցս ասել եմ, հիմա էլ ասում եմ, որ մահվան պատճառը միշտ չէ, որ դրվում է դիահերձման հիման վրա՝ այդ թվում կորոնավիրուսային վարակից առաջ»,- ասաց նա։