Մեյն առաջարկում է բնակության թույլտվություն տրամադրել ԵՄ քաղաքացիներին
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն առաջարկում է բնակության թույլտվություն տրամադրել ԵՄ քաղաքացիներին, որոնք առնվազն 5 տարի ապրել են Մեծ Բրիտանիայում, փոխանցում է BBC-ն։
Դա թույլ կտա այդ մարդկանց անարգել ապրել երկրում ու օգտվել կրթության ու առողջապահության պետական ծառայություններից, նաեւ սոցիալական արտոնությունից՝ ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալուց հետո։ Ընդ որում Մեյը նշել է, որ առաջարկը գործելու է միայն այն դեպքում, եթե համարժեք քայլեր ձեռնարկվեն Բրիտանիայի այն քաղաքացիների նկատմամբ, որոնք ԵՄ երկրներում են բնակվում։