Թուրքիայի պետական հեռուստաընկերությունը խառնել է պետական տոները
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Թուրքիայի արևելյան մասում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
Երեկ՝ մայիսի 19-ին, սկանդալ է գրանցվել թուրքական պետական «TRT Haber» լրատվական ուղղվածություն ունեցող հեռուստաընկերության հաղորդումներից մեկի ժամանակ։ Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը։
«Երեկ-այսօր» խորագրով ծրագրի ժամանակ հաղորդավարուհին խոսել է մայիսի 19-ին Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի հիշատակի և երիտասարդության ու սպորտի օրվա մասին։ Այդ ընթացքում, սակայն, էկրանին գրվել է «Մայիսի 19-Հանրապետության տոն»։
Պետական հեռուստաընկերության եթերում այս 2 պետական տոները շփոթելը մեծ աղմուկ է բարձրացրել սոցիալական ցանցերում։ Ավելի ուշ պարզվել է, որ նույն «շփոթմունքը» եղել է հեռուստաընկերության մեկ այլ հաղորդման ժամանակ ևս։
Բարձրացած աղմուկից հետո «TRT Haber»-ը Twitter-ի պաշտոնական միկրոբլոգում ներողություն է խնդրել Թուրքիայի հասարակությունից։
Հաղորդվում է նաև, որ դեպքի առիթով հետաքննություն է սկսվել։