Բելառուսում նախագահի 15 թեկնածու է առաջադրվել
Բելառուսի նախագահ դառնալ ցանկացողները սկսել են գրանցվել։ Արդեն 15 թեկնածու առաջադրվել է երկրում առաջիկա նախագահական ընտրություններին մասնակցելու համար։ Նրանց թվում է նաև գործող և միակ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Այս մասին հայտնել է Բելառուսի ԿԸՀ-ն։
Ընտրություններն այդ երկրում նշանակվել են օգոստոսի 9-ին։ Իսկ Լուկաշենկոն արդեն հայտարարել է, որ մասնակցելու է նաև նախընտրական քարոզչությանը։ Նա եզակի երկրների ղեկավարներից է, որ արտակարգ դրություն չի սահմանել կորոնավիրուսային պանդեմիայի ընթացքում։
Լուկաշենկոն հայտարարել է, որ որևէ հիմք չունեն ընտրությունները հետաձգելու համար, և որ դրա իրավունքն էլ չունեն Սահմանադրությամբ։
Նշենք, որ Լուկաշենկոն Բելառուսի առաջին և առայժմ միակ նախագահն է այդ պաշտոնի սահմանումից հետո։ Նա երկրի ղեկավար է ընտրվել 1994, 2001, 2006, 2011, 2015 թվականներին։