Ֆրանսիայի իշխանությունները կարգադրել են տեղի չինովնիկներին ավելի մարդկային վերաբերվել միգրանտներին
Ֆրանսիայի իշխանությունները տեղի պաշտոնյաներին կարգադրել են ավելի մարդկային վերաբերվել միգրանտներին։ Այս մասին հայտնել է Ֆրանսիայի կառավարության ներկայացուցիչը այն բանից հետո, երբ իրավապաշտպան կազմակերպությունները քննադատել են Ֆրանսիային՝ Կալեում փախստականների համար անմարդկային պայմանների համար։
Նրա խոսքով, պերֆեկտներին ցուցումներ են տրվել՝ ավելի շատ ճկունություն ու մարդասիրություն դրսեւորելու վերաբերյալ։ «Մենք չենք կարող տղամարդկանց ո ւ կանանց վերաբերվել ինչպես թվերի»,- նշել է նա, հավելելով, որ Ֆրանսիայում ապաստան տրամադրելու գործընթացի բարեփոխումը առաջնային է նախագահ Էմանուել Մակրոնի համար։