ՄԱԿ-ին անհանգստացնում է իրավիճակը ԼՂ շփման գծում
Այս թեմայով
- Որքա՞ն ժամանակ կպահանջվի՝ արցախցիներին բնակարանով ապահովելու համար․ Գեղամ Նազարյան
- Ադրբեջանի մշակութային ցեղասպանության հերթական զոհն է դարձել ազգային գործիչ Ալեք Մանուկյանի արձանը
- Այսօր Արցախյան շարժման 36-ամյակն է
- «Արցախի կորուստ, համազգային ճգնաժամ. գոյապայքար ՀՀ պետականության համար». կայացել է «Հայ դատն այսօր» 15-րդ խորհրդաժողովը
ՄԱԿ-ը կիսում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների անհանգստությունը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման առնչությամբ: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակի տեղակալ Ֆարհան Հաքը։
«Մենք ի գիտություն ենք ընդունում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների 2017 թվականի հունիսի 19-ի հայտարարությունը՝ տարածաշրջան կատարած վերջին այցից հետո: Մենք կիսում ենք համանախագահների անհանգստությունը հրադադարի խախտման վերջին դեպքերի առնչությամբ, որոնք հանգեցրել են ողբերգական զոհերի շփման գծում:
Մենք կրկնում ենք նրանց հորդորը կողմերին՝ խուսափելու հետագա էսկալացիայից և դիտարկելու այնպիսի միջոցներ, որոնք կարող են նվազեցնել լարվածությունը: Մենք նաև միանում ենք համանախագահներին՝ կոչ անելով կողմերին կրկին մասնակցել բանակցություններին՝ բարեխղճորեն և քաղաքական կամքով»,- նշել է Հաքը՝ ավելացնելով, որ Միավորված ազգերի կազմակերպությունը պատրաստ է աջակցել նման ջանքերին, եթե դա անհրաժեշտ է:
Աղբյուրը՝ Artsakhpress.am