Ղրղզստանի նախագահը երաժշտական ալբոմ է թողարկել
Ռուսական «Մելոդիա» ընկերությունը վաճառքի է հանել Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաեւի «Ի հեճուկս ճակատագրի» («Судьбе назло») երաժշտական ալբոմը։ Սկավառակի անոնսը եւ դրանում ներառված ստեղծագործությունների ցանկը հրապարակվել են ընկերության կայքում։
Սկավառակում ներառվել է տաս թրեք, որոնց թվում են՝ «Ես չեմ կարող առանց քեզ», «Վիրավոր թռչուն», «Այլ կին», «Ես չեմ վախենում մահանալուց», «Ռիտա» եւ այլն։ Բոլոր երգերն Աթամբաեւի կատարմամբ են։ Ստեղծագործությունները հիմնականում հեղինակել է Ղրղզստանի նախագահն ինքը։