Վայրի խոզերի խումբը շրջել է թուրքական քաղաքի փողոցներով
Թուրքիայի Մուղլա նահանգի անտառներում ապրող վայրի խոզերի խումբը սննդի փնտրտուքով հայտնվել է նահանգի Մարմարիս քաղաքի բնակելի թաղամասերում, տեղեկացնում է NTV հեռուստաընկերության կայքը:
Գրեթե 20 վայրի խոզից՝ հիմնականում ձագերից կազմված խմբին կերակրել է բնակիչներից մեկը:
Սնվելուց և որոշ ժամանակ քաղաքի փողոցներում շրջելուց հետո խոզերի խումբը հեռացել է: