ԵՄ-ն ակնկալում է դեէսկալացիա ղարաբաղյան հակամարտության գոտում
Այս թեմայով
- Որքա՞ն ժամանակ կպահանջվի՝ արցախցիներին բնակարանով ապահովելու համար․ Գեղամ Նազարյան
- Ադրբեջանի մշակութային ցեղասպանության հերթական զոհն է դարձել ազգային գործիչ Ալեք Մանուկյանի արձանը
- Այսօր Արցախյան շարժման 36-ամյակն է
- «Արցախի կորուստ, համազգային ճգնաժամ. գոյապայքար ՀՀ պետականության համար». կայացել է «Հայ դատն այսօր» 15-րդ խորհրդաժողովը
Հրադադարի վերջին խախտումները, որոնք հանգեցրել են մարդկային կորուստների ղարաբաղյան հակամարտության գոտու շփման գծում, պատկերավոր հիշեցում են այն մասին, որ ստատուս- քվոն անկայուն է։ Այս մասին ասվում է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավարի մամուլի քարտուղար Մայա Կոսյանչիչի հայտարարության մեջ։
ԵՄ ներկայացուցիչը հիշեցրել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները բազմիցս հայտնել են հրադադարի ու հակամարտության խաղաղ կարգավորման մասին։ «ԵՄ-ն ակնկալում է դեէսկալացիա ու զսպվածություն՝ թե գործնականում, թե հայտարարություններում։ ԵՄ-ն ամբողջովին աջակցում է ՄԽ համանախագահների ջանքերին ու միանում է հունիսի 19-ի նրանց կոչին՝ անհապաղ քայլեր ձեռնարկել հակամարտության գոտում ու Հայաստանի եը Ադրբեջանի միջեւ միջազգային սահմանին լարվածության նվազեցման ուղղությամբ, նաեւ նորից վերադառնալ առարկայական, բարեխիղճ բանակցություններին՝ անհրաժեշտ քաղաքական կամք դրսեւորելով»,- ասվում է հայտարարության մեջ։