Թրամփը հարկերի աննախադեպ կրճատում է խոստացել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ամերիկացիներին երկրի պատմության մեջ հարկերի աննախադեպ կրճատում է խոստացել։
«Մենք լրջորեն աշխատում ենք հարկերի նվազեցման ուղղությամբ։ Եւ եթե ամեն ինչ անցնի իմ նախատեսածի համաձայն, ԱՄՆ պատմության մեջ դա կլինի հարկերի ամենախոշոր կրճատումը։ Այժմ աշխարհում ամենաբարձր հարկերն ԱՄՆ-ում են։ Եւ մենք իսկապես պատրաստվում ենք կրճատել դրանք։ Ես չեմ ասի, որ ամենացածրը կդարձնեն, բայց կկրճատենք»,-նկատել է նա։
Թրամփը նաեւ դեմոկրատներին մեղադրել է հարկային բարեփոխումներն ընդունելու հարցում իր համար խոչընդոտներ ստեղծելու մեջ։
NEWS.am