ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ արտացոլված է նաև ռուսաստանյան կողմի դիրքորոշումը (Տեսանյութ)
Այս թեմայով
- Որքա՞ն ժամանակ կպահանջվի՝ արցախցիներին բնակարանով ապահովելու համար․ Գեղամ Նազարյան
- Ադրբեջանի մշակութային ցեղասպանության հերթական զոհն է դարձել ազգային գործիչ Ալեք Մանուկյանի արձանը
- Այսօր Արցախյան շարժման 36-ամյակն է
- «Արցախի կորուստ, համազգային ճգնաժամ. գոյապայքար ՀՀ պետականության համար». կայացել է «Հայ դատն այսօր» 15-րդ խորհրդաժողովը
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր լրագրողների համար կազմակերպվող ամենշաբաթյա ճեպազրույցում պատասխանելով այն հարցին, թե ինչպես է ՌԴ ԱԳՆ-ն գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան, ինչպես նաև շփման գծում տիրող իրավիճակը, ասաց. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ արտացոլված է նաև ռուսաստանյան կողմի դիրքորոշումը և գնահատականներն այն բանի հետ կապված, թե ինչ է վերջին շրջանում տեղի ունենում տարածաշրջանում: Այն հասանելի է, այն հրապարակված է համապատասխան կայքերում, այդ իսկ պատճառով կարելի է ծանոթանալ դրա հետ», - ասաց նա և հավելեց, որ Ֆրանսիայի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպմանը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման թեման մանրամասն չի քննարկվել:
«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեման մշտապես գտնվում է ՌԴ ԱԳՆ ջանքերի օրակարգում»:
Zham.am