Չինացի գիտնականները նոր դեղամիջոց են ստեղծել կորոնավիրուսի դեմ, որը կարող է վերջ դնել համավարակին՝ առանց պատվաստանյութի
Այս թեմայով
- Դանիան առաջինը Եվրոպայում հանել է COVID-19-ի պատճառով մտցված բոլոր սահմանափակումները
- Պատվաստումների մասին կեղծ տեղեկություններ տարածողների նկատմամբ պետք է ձեռնարկվեն ամենախիստ միջոցները.Վլադիմիր Կրուգլի
- Մեծ Բրիտանիայի իշխանությունները ՃՏՊ-ի զոհերի մահը վերագրել են COVID-19-ին. Daily Mail
- Լոնդոնում հակակորոնավիրուսային սահմանափակումների հնարավոր խստացման դեմ բողոքի ցույց է անցկացվել
Չինաստանի Պեկինգի համալսարանի մասնագետները նոր դեղամիջոց են փորձարկում, որը նրանց կարծիքով կարող է ոչ միայն կարճ ժամանակահատվածում բուժել կորոնավիրուսով վարակվածներին, այլև կարճաժամկետ իմունիտետ ձևավորել տվյալ վիրուսից:
Ինչպես փոխանցում է Medical Express-ը, բժիշկների խոսքով՝ լաբորատոր պայմաններում ստացված դեղամիջոցը կարող է անգամ վերջ դնել համավարակին:
Համալսարանի Գենոմիկայի նորարար կենտրոնի տնօրեն Սուննի Սիեն հայտարարել է, որ դեղամիջոցը հաջողությամբ փորձարկվել է կենդանիների վրա: Նրա խոսքով՝ դեղամիջոցն օգտագործում է մարդու իմունային համակարգի արտադրած չեզոքացնող հակամարմինները՝ կանխելու համար բջիջների վարակումը: Հակամարմինները մասնագետները վերցրել են արդեն իսկ բուժված 60 հիվանդների արյունից:
«Հույս կա, որ այդ հակամարմինները կարող են վերածվել դեղի, որը վերջ կդնի համավարակին՝ անգամ առանց պատվաստանյութի»,- ասել է նա՝ հավելելով, որ դեղամիջոցը կարող է պատրաստ լինել ձմռանը կանխատեսվող կորոնավիրուսի նոր բռնկման ալիքի ժամանակ:
Այժմ նախատեսվում է կլինիկական փորձարկում իրականացնել: Դեղը կփորձարկվի Ավստրալիայում և այլ երկրներում, քանի որ Չինաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերը զգալիորեն ավելի քիչ են:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախազգուշացրել է, որ պատվաստանյութի մշակումը 12-18 ամիս կարող է տևել: