Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱՄՆ փոխնախագահ․ Խաղաղ համաձայնագրի պայմաններից դժգոհ կլինեն թե՛ Ռուսաստանը, թե՛ Ուկրաինան Մեր պահանջները Հայաստանի տարածքով միջանցքի հարցում կատարված են. Իրանի նախագահ Հայ-թուրքական սահմանի բացման ճշգրիտ ամսաթվերը հայտնի չեն Բանաձեւը, որի շուրջ Վաշինգտոնում եկանք համաձայնության, առաջարկել ենք նաեւ ՌԴ-ին, բայց չհաջողեց Ֆրանսիան կողմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը Հրապարակվել է Փաշինյանի և Ալիևի միջև ստորագրված հռչակագրի տեքստը Թրամփն ու Պուտինը կհանդիպեն Ալյասկայում. օրը հայտնի է ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը երկու ամսով կալանավորվեց Եթե նպատակը իսկական խաղաղությունն է, այն պետք է վստահություն ներշնչի երկու կողմերին էլ Հակակոռուպցիոն քրեական դատարանում քննվում է Վարդան Հարությունյանի կալանքի միջնորդությունը (տեսանյութ) Հուսով եմ՝ Ադրբեջանն ու Հայաստանն ուրբաթ կլինեն այստեղ՝ համաձայնագիր ստորագրելու և խաղաղության համաձայնագրի սկիզբը դնելու համար Մեր երկրին արևմուտքից մոտենում են սառը օդային հոսանքներ. Գագիկ Սուրենյան

«Հորդառատ անձրևների պատճառով հսկայական ջրվեժ է առաջացել». Լևոն Ազիզյան (տեսանյութ)Մենք չենք ընդունի սահմանների որևէ փոփոխություն. Աբաս ԱրաղչիԱլիևյան քարոզչությունը սպառնացել է Ռուսաստանին սկսել զենքի մատակարարումներն ՈւկրաինաՀայաստանի և Իրանի արտգործնախարարները հեռախոսազրույց կունենանՀայաստանն այսուհետ կարող է օգտագործել Ադրբեջանի երկաթուղային ենթակառուցվածքներն իր միջազգային առևտրի համար. ՄիրզոյանՈւշադրություն․ սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակԱՄՆ փոխնախագահ․ Խաղաղ համաձայնագրի պայմաններից դժգոհ կլինեն թե՛ Ռուսաստանը, թե՛ ՈւկրաինանՄեր պահանջները Հայաստանի տարածքով միջանցքի հարցում կատարված են. Իրանի նախագահԻսրայելը հարձակվել է Գազայի հատվածում լրագրողների վրանի վրա, զոհվել է Al Jazeera-ի 4 աշխատակիցԵրկրի վրա 30 ժամից ավելի տևած մագնիսական փոթորիկն ավարտվել էՋերմաստիճանը կշարունակի նվազելԵրևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՀայ-թուրքական սահմանի բացման ճշգրիտ ամսաթվերը հայտնի չենԻրանում հիշեցրել են Հայաստանով միջանցքի վերաբերյալ երկրի Գերագույն առաջնորդի դիրքորոշումըՇանսեր կան․ Թրամփը՝ Զելենսկուն և Պուտինին (տեսանյութ)Իշխանությունները որոշել են ներս չթողնել ամերիկացի փաստաբանինՈւկրաինայի, ԱՄՆ-ի և ԵՄ պաշտոնյաները պլանավորում են հանդիպել Մեծ ԲրիտանիայումԲանաձեւը, որի շուրջ Վաշինգտոնում եկանք համաձայնության, առաջարկել ենք նաեւ ՌԴ-ին, բայց չհաջողեցՊուտինը նշել է պատերամզը դադարեցնելու իր պայմանըԻնչպիսին էլ լինեն լուծումները, դրանք պետք է տեղավորվեն ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության սկզբունքների շրջանակում․ ՓաշինյանԱնվիճելի է, որ Հարավային Կովկասում խաղաղությունն ու կայունությունը շահավետ են տարածաշրջանի բոլոր երկրների համար․ Իրանի ԱԳՆՖրանսիան կողմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանըԹրամփ. Զելենսկին պետք է պատրաստ լինի ինչ-որ բան ստորագրելԱդրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցելԱյս նախագիծը կարող է լավ հնարավորություն դառնալ, որպեսզի տնտեսական համագործակցություն սկսվի Իրանի և ԱՄՆ-ի, ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև․ ՓաշինյանՏոկաևը Ադրբեջանի և Հայաստանի հռչակագիրը պատմական նվաճում է անվանելԳերիների հարցը բարձրացվել է բարձրագույն մակարդակում. ՓաշինյանՄիրզոյանն ու Բայրամովը նախաստորագրել են «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրըԽաղաղությունը Հայաստանի անվտանգության ամենագլխավոր երաշխիքն է․ Արմեն ԳրիգորյանԹուրքիան ողջունել է Հայաստան-Ադրբեջան ստորագրված հռչակագիրըՍյունիքի մարզը վարձով տալու մասին խոսք լինել չի կարող. ՓաշինյանԽոշոր հրդեհ Նուբարաշենի աղբավայրումՀրապարակվել է Փաշինյանի և Ալիևի միջև ստորագրված հռչակագրի տեքստըԹրամփն ու Պուտինը կհանդիպեն Ալյասկայում. օրը հայտնի էՆախարարը կաթված է ստացել ուղիղ եթերում (տեսանյութ)Զբոսաշրջիկների ամրագրումները չեղարկած հյուրանոցի դեմ  վարույթ է հարուցվելԲրազիլիայում հայտնի ինֆլուենսերի մեքենայում 103 կգ ոսկի է հայտնաբերվելՉեխիայում որսացել են ռեկորդային երկարությամբ լոքոՈ՞րն է համարվում աշխարհի ամենամեծ հրաբուխըԼուկաշենկոն պատրաստ է կազմակերպել Պուտինի, Թրամփի և Զելենսկու հետ եռակողմ բանակցություններ«Արթիկ» քրեակատարողական հիմնարկ բերված սառնարանի թաքստոցից հայտնաբերվել են 32 բջջային հեռախոս և այլ արգելված իրերՎանաձորի ռեստորաններից մեկում հրդեհ է բռնկվելՀրատապ այց․ ինչո՞ւ է Երևան գալիս ամերիկացի սկանդալային իրավապաշտպանըԼուկաշենկոն մտադիր է հեռանալ նախագահի պաշտոնիցՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը երկու ամսով կալանավորվեցԵթե նպատակը իսկական խաղաղությունն է, այն պետք է վստահություն ներշնչի երկու կողմերին էլԳեներալ-լեյտենատի ուսադիրներ կրող անձը ձգտում է վաղեմության ժամկետը անցնելու հիմքով խուսափել պատիժը կրելուց․ փաստաբանՀակակոռուպցիոն քրեական դատարանում քննվում է Վարդան Հարությունյանի կալանքի միջնորդությունը (տեսանյութ)Լոռու քրեական ոստիկանները հայտնաբերել են մեծ քանակությամբ կեղծ ալկոհոլային խմիչք (տեսանյութ)Օգտագործելով Փաշինյանին՝ Թուրքիան Հայաստանով ուղիղ ճանապարհ է ճեղքելու դեպի Ադրբեջան, Կասպից և Միջին Ասիա․ Զատուլին
Հայաստան

Պայքարը հանուն Արցախի բոլորիս արժանապատվության հարցն է

Հարգելի հայրենակիցներ, ցանկանում եմ տեղեկացնել, որ մայիսի 21-ին նախագահ Բակո Սահակյանի պաշտոնավարման ժամկետի ավարտով պայմանավորված, ազատման դիմում եմ գրել՝ նախագահի խորհրդականի պաշտոնից:

Ընդհատումներով՝ շուրջ 6 տարի է՝ Արցախում եմ: Հայաստանում, որ կառույցում էլ աշխատել եմ, աշխատանքիս մեծ մասը կապված է եղել Արցախի, դրա անվտանգության հետ: Դրանով պայմանավորված՝ նաև անհիշելի թվով գործուղումներ, բառիս բուն իմաստով կյանք՝ առաջնագծում:

Կյանքս՝ բոլոր առումներով, կապված է Արցախի հետ՝ առաջին հերթին այստեղ ապրող մարդկանցով, այն հողով, որն ինձ անդադար հպարտություն է փոխանցում և անընդհատ հիշեցնում իմ պատասխանատվության մասին՝ անմնացորդ, ցանկացած կարգավիճակով, մշտապես Արցախին ծառայելու պատրաստակամությամբ:

Պայքարը հանուն Արցախի բոլորիս արժանապատվության հարցն է: Պայքար ասվածը շատ բազմաշերտ է, յուրաքանչյուրս մեր պատասխանատվության չափաբաժինը պետք է գտնենք ու անմնացորդ նվիրվենք, այլ տարբերակ չունենք:

Շնորհակալ եմ նախագահ Բակո Սահակյանին, ով հետապրիլյան մարտական գործողությունների ծանր ժամանակահատվածում ինձ հնարավորություն տվեց խորությամբ «ներթափանցելու» Արցախի անվտանգային միջավայր, լավագույն պայմանները ստեղծեց զինված ուժերի զարկերակին տիրապետելու և դրանով իսկ մեր պետությանը օգտակար լինելու համար:

Շնորհակալ եմ իմ լավագույն ընկերներից՝ Արցախի հերոս Արշավիր Ղարամյանին, ում հետ դեռ իր՝ գլխավոր դատախազ եղած ժամանակահատվածում ենք ծանոթացել և աշխատել, և ով առանցքային դերակատարություն ունի իմ ռազմական կրթության, Արցախն ու Արցախի անվտանգության համակարգը դետալ առ դետալ ճանաչելու և Արցախում «հետք» թողելու համար:

Շնորհակալ եմ ՊԲ հրամանատարներ Լևոն Մնացականյանին, Կարեն Աբրահամյանին, Ջալալ Հարությունյանին, որոնց հետ չափազանց արդյունավետ համագործակցություն ենք ունեցել: ՊԲ ներկայիս հրամանատարին փոխանցել եմ մշտական պատրաստակամությունս՝ ցանկացած պարագայում շարունակելու համատեղ աշխատանքը՝ հանուն մեր զինված ուժերի:

Լևոն Մնացականյանն էլ իմ ճանաչած լավագույն զինվորականներից է, ով դեռ շատ անելիք ունի հայկական զինուժում, և ես համոզված եմ, որ նրան բանակի համազգեստով դեռ կտեսնենք՝ շատ ավելի բարձր դիրքում, որովհետև դա բխում է մեր բոլորի շահերից:

Շնորհակալ եմ ԱԱԾ տնօրեն Սամվել Շահրամանյանին, Արցախի ԱԱԾ-ում պատիվ եմ ունեցել մեծ թվով հայրենասեր սպաների ճանաչել: Բանակի մարտունակության բարձրացման գործում մեծ ավանդ ունեն նաև ԱԱԾ համապատասխան ստորաբաժանումները, որոնք իրենց ծառայությամբ, իրենց նվիրվածությամբ մեծ աշխատանք են տանում:

Շնորհակալ եմ Արցախի պետական և Մաշտոցի անվան համալսարանների իմ գործընկերներին և ուսանողներին, որոնցում դասավանդելու ու լավ մարդկանց հետ հանդիպելու հնարավորություն ունեցա:

Պետական կառավարման համակարգում շատ մարդկանց հետ եմ աշխատել, գրեթե բոլոր օղակների, շնորհակալ եմ հատկապես նախագահի աշխատակազմին ու նրա ղեկավար Մարատ Մուսայելյանին, բոլոր այն պաշտոնյաներին, ում հետ թեկուզ մեկ անգամ աշխատանքի բերումով առնչվել եմ:

Շնորհակալ եմ ԶԼՄ-ների մեր գործընկերներին, որոնց հետ մշտապես արդյունավետ աշխատել ենք և մշտապես զգացել եմ նրանց լայն աջակցությունը:

Սա, իհարկե, հրաժեշտի տեքստ չէր, որովհետև Բակո Սահակյանի հետ իմ շփումները, աշխատանքները զուտ պաշտոնական հարաբերություններով չեն սահմանափակվում: Նախագահ Սահակյանը դեռ շատ անելիք ունի Արցախում, և ես մշտապես աջակցելու եմ նրան:

Միաժամանակ շարունակելու եմ փորձագիտական աշխատանքներս հատկապես անվտանգության ոլորտում: Առաջնագիծը մետր-մետր ճանաչում եմ, ՊԲ-ի հատվածում չկա մարտական դիրք, որտեղ առնվազն 3-4 անգամ չեմ եղել: Մի խոսքով կլինեմ այնտեղ, որտեղ անհրաժեշտ լինի, որտեղ կարող եմ օգտակար լինեմ մեր երկրին:

Շնորհակալ եմ: