Նախկին բռնապետ Պինոչետի փողերը վերադարձրել են նրա հարազատներին
Չորեքշաբթի Չիլիիի դատարանը նախկին բռնապետ Աուգուստո Պինոչետի փողերը նրա ընտանիքին վերադարձնելու որոշում է կայացրել։ Պինոչետի 4,8 մլն դոլարը սառեցվել էր բյուջետային միջոցների հափշտակման գործի հետաքննության շրջանակում։ Միջոցներն արգելափակվել էին 2004 թվականին, երբ հայտնաբերվել են արտասահմանյան բանկերում Պինոչետի հաշիվները։
«ՌԻԱ Նովոստի»-ն, վկայակոչելով 24 Horas պորտալը, հաղորդում է, որ նախկին բռնապետի ընտանիքին կտրվի 124,5 մլն պեսո (շուրջ 187 հազար դոլար), 24 անշարժ գույք, երեք ավտոմեքենա։