Հայաստան-Վրաստան 1:218. կրկին ծանր պարտություն
Թե ինչի է ուզում հասնել կառավարող ուժը, հանրությանը հրամցնելով կորոնավիրուսային սարսափազդու վիճակագրություն, դժվար է ասել, բայց փաստն այն է, որ մեկ օրում Վրաստանում վարակվել է մեկ, իսկ Հայաստանում 218 մարդ:
Եւս մեկ ծանր պարտություն Վրաստանից: Վաղը արդեն այս հաշվով պարտվելու ենք զբոսաշրջության եւ տնտեսության մյուս ոլորտներում: սա է իրականությունը: Իսկ Արսեն Թորոսյանը պատրաստվում է իրավապահներին ներկայացնել բոլոր նրանց տվյալները, ովքեր չեն հավատում համաշխարհային մեծ բլեֆին:
Այ այս գործում կառավարող ուժը շատ արհեստավարժ է. դատի տալ հեծանիվով անցնող մարդուն, սադրիչ անվանել ծեծ ուտողներին, իրավապահներին հանձնել սուր հարցադրումներ անողներին:
Գուցե Թորոսյանը դատի տա նաեւ «անհեթեթ» հարցեր տվող լրագրողներին:
Top-News.am