ԱՄՆ-ն շուրջ 100 մլն դոլար է ծախսել Աֆղանստանում զինծառայողների համազգեստի համար
Պենտագոնը շուրջ 94 մլն դոլար է ծախսել Աֆղանստանում զինծառայողների համազգեստի համար։ Համազգեստն անտառային պրինտով է եւ այն պարագայում, երբ երկրում անտառային լանդշաֆտը զբաղեցնում է ընդհանուր տարածքի 2 տոկոսը, փոխանցում է Gazeta-ն։
Special Inspector General for Afghanistan Reconstruction (SIGAR) հանձնաժողովում հայտարարել են, որ Աֆղանստանում զինծառայողների հանդերձանքի մասին որոշումը չի հիմնավորվել աֆղանական միջավայրում դրա արդականությամբ։
Զեկույցում ընդգծվում է, որ աֆղանցի պաշտոնյաները «անտառային համազգեստ» են ընտրել ամերիկացի զինծառայողների համար, քանի որ դա նրանց ավելի շատ է դուր եկել։