Նիկոլ Փաշինյանը փորձում է նաեւ Վանգայի գործն էլ անել
ՀՀ վարչապետ Փաշինյանի կանխատեսումներով դեռ մինչեւ մյուս տարվա մայիս ամիսը կորոնավիրուսային համավարակը շարունակվելու է։ Այս մասին այսօր՝ մայիսի 16-ին, իր մեծ ասուլիսի ժամանակ նշեց Նիկոլ Փաշինյանը։
«Հարգելի ԶԼՄ ներկայացուցիչներ, ուրախ եմ այս հանդիպման համար, հույս ունեմ, որ մեր հաջորդ հանդիպումը տեղի կունենա առերես, չնայած չէ, իմ կանխատեսումներով դեռ մինչեւ մյուս տարվա մայիս կորոնավիրուսը շարունակվելու է, բայց գուցե մենք կորոնավիրուսին զուգահեռ ապրելու մեր հմտությունները կարողանանք այնքան զարգացնել, որ հնարավոր լինի որոշակի դահլիճներում ինչ-որ կանոնների պահպանմամբ հանդիպել եւ հաճույքով կպատասխանեմ բոլոր հարցերին»,- ասաց նա։