Ֆրանկ Էնգել․ Ադրբեջանը սպառնալիքի որոշակի իմպուլս է պահպանում
Ղարաբաղյան հակամարտության գոտու շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումներով Ադրբեջանը փորձում է իր սեփական հասարակությանը ցույց տալ՝ վնաս ու կորուստ պատճառելու իր ունակությունները։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելը։
Անդրադառնալով ադրբեջանական կողմի վերջին սադրանքին՝ պատգամավորը նշել է, որ այստեղ ոչ մի նորություն չկա։ «Ադրբեջանական կողմն պահպանում է սպառնալիքի որոշակի իմպուլս, ու դա կապակցված է «սպանված թշմանիների» հարցում գլուխ գովելու հետ։ Ես նախկինի պես վստահ եմ, որ անհրաժեշտ է շփման գծում շտապ մոնիտորինգային մեխանիզմներ ստեղծել։ Եվ ես հույս ունեմ, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները պնդում են դա ՝ Ադրբեջանի իշխանությունների հետ խոսակցությունների ընթացքում»,- շեշտել է Ֆրանկ Էնգելը։