ԱՄՆ-ը խիստ մտահոգված է հրադադարի ռեժիմի վերջին խախտումներով
ԱՄՆ-ը խիստ մտահոգված է հրադադարի ռեժիմի վերջին շրջանի խախտումներով, որոնք հանգեցրել են մի շարք զոհերի Լեռնային Ղարաբաղի շփման գծում, նշվում է ԱՄՆ Պետքարտուղարության հայտարարության մեջ։
«Մենք կողմերին կոչ ենք անում խուսափել իրավիճակի սրացումից և խրախուսել շփման գծում ու Հայաստանի և Ադրբեջանի միջազգային սահմանին լարվածության նվազմանն ուղղված միջոցառումների անհապաղ քննարկումը։
ԱՄՆ-ն կշարունակի ինտենսիվ կերպով համագործակցել կողմերի հետ։ Հակամարտության արդարացի կարգավորումը պետք է հիմնված լինի միջազգային իրավունքի վրա, որը ներառում է Հելսինկյան ամփոփիչ ակտը։ Մասնավորապես ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության ու ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքների վրա»,- ասվում է հայտարարության մեջ։