Այսօր՝ 24 ապրիլի 2024թ., 00:00
Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետի ուղերձը Կոչ ենք անում աջակցել Համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման մեր առաջարկին և Հայաստանի հետ կարգավորման գործընթացին. Թուրքիայի ԱԳՆ Կա արտաքին սատարում այս իշխանություններին․ Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու՝ ընդդիմության փորձերի մասին Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զոհերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան Ադրբեջանը սահմանագծման գործընթաց է իրականացնում Փաշինյանի ձեռքով. Սեյրան Օհանյան Կարևոր է, որ ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև բախում չլինի. Շոլց Բաքուն շարունակում է Հայաստանից պահանջել փոխել սահմանադրությունը Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը․ Ռոբերտ Քոչարյան Բայդենն ապրիլքսանչորսյան ուղերձում կրկին կիրառել է «ցեղաuպանnւթյուն» եզրույթը «Ես պահանջեցի, հայկական գերեզմանոցի համար տեղ հատկացրեցին». Գայանե Գեւորգյանը Հայաստանից տեղափոխվել է Վանում ապրելու 1915 թվականի իրադարձությունները «ցեղասպանություն չեն». Բաքվում Թուրքիայի դեսպան Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում դիմավորել են «Նիկոլ ցեղասպան» վանկարկություններով (տեսանյութ) Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Բելգիայի արտգործնախարար Զեկույց. Իրավապաշտպան կազմակերպությունները Հայաստանում ոստիկանության չարաշահումների աճ են արձանագրում Մատվիենկոն հանձնարարել է խոսնակ Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել Հայոց ցեղասպանությունն անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ պատգամավոր Ուկրաինական անօդաչուները գրոհել են Սմոլենսկի վառելիքաէներգետիկ օբյեկտները Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ պայթյունի վայրից 80 մետրի հեռու հայտնաբերվել է տղամարդու դի Crocus-ում տեղի ունեցածի բոլոր պատվիրատուները, հովանավորները և կազմակերպիչները պետք է բացահայտվեն և պատժվեն. Պուտին Պարո՛ն Էրդողան, մի փորձեք Սփյուռքը հակադրել Հայաստանին, մենք մի ազգ ենք՝ մի պահանջատիրությամբ. Արամ Ա Եթե Հայաստանը որոշի դուրս գալ ՀԱՊԿ-ից, դա կլինի նրա ինքնիշխան իրավունքը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ամաչում են մարդամեջ դուրս գան Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար Առավոտից չի դադարում մարդկանց հոսքը դեպի Ծիծեռնակաբերիդ բարձունք (տեսանյութ) Ի՞նչ է անելու Փաշինյանը հաջորդ անգամ՝ քանդելո՞ւ է Հայոց ցեղասպանության թանգարանը․ Հարութ Սասունյան 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարին նոր պաշտոն են տվել Անհանգստացած ենք Հայաստանում ոստիկանական բռնության դեպքերի աճով. Freedom House Մարիա Կարապետյանին «հուշումներով» ՔՊ-ական անդամները դեմ քվեարկեցին ընդդիմության նախագծին Մեր նվիրական պարտքն է՝ պաշտպանել ամբողջականությունը մեր հայրենի երկրի. Ամենայն Հայոց Կաթողիկոս Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու Իսկ անկլավները տալուց հետո կգա ադրբեջանցի փախստականների վերադարձի ժամանակը Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը Ով հրաժարվում է հայրենի հողերից, անիծյալ ու աստանդական պիտի դառնա եղբայրասպան Կայենի նման․ Արշակ սրբազան Օրենք խախտողները Երևանում՝ Կառավարությունում նստած են. Բագրատ Սրբազան Ոսկեպար - Կիրանց ճանապարհը շարունակում է փակ մնալ. սպասում են Մհեր Գրիգորյանի այցին Կանաչ տարածքները բարելավում են աղիքների և մաշկի միկրոբիոմի կազմը Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակից մնալ, կարծում եմ՝ այնտեղ կան մարդիկ, որոնք հասկանում են ՌԴ-ի դերը Հայաստանի անվտանգության և տնտեսական զարգացման գործում Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը ԿՀՎ տնօրեն. Առանց ԱՄՆ-ի օգնության Ուկրաինան կարող է պարտվել պատերազմում մինչև տարեվերջ WhatsApp-ում արհեստական բանականության գործառույթ կներդրվի․ ի՞նչ է այն անելու Էդ խեղճ մարդիկ ի՞նչ են անում, երկու կոպեկ փող են աշխատում․ քաղաքացի Խանութներում 30 տարեկան բարետես աշխատող են ուզում․ Բարետես եմ, բայց 30 տարեկան չեմ․ առևտրական 3 ելույթ «նախկին» Փաշինյանից՝ բռնությունն արմատախիլ անելու մասին ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ» Իսրայելի կողմից Իրանին հարվածելու թիրախը եղել է Սպահան քաղաքի մոտ գտնվող ավիաբազան Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու դպրոցների պահարանների կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև hրթիռները «զննելու» համար․ Դավիթ Տոնոյան Փորձում են այնպես անել, որ հայերը մոռանան Արցախի կորստի մասին՝ ջնջելով «Արցախ» անունը ժողովրդի հիշողությունից Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը Մենք հետևողական ենք լինելու, սա չի կարող մնալ անհետևանք․ Լևոն Քոչարյանը՝ Սամվել Վարդանյանին խոշտանգելու մասին Իրանի տարածքում հրթիռային հարվածներ չեն գրանցվել. լրատվամիջոց ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Թրենդային է դարձել ընդդիմադիր դաշտի ներսում, որ խորհրդարանական ընդդիմությունն ավելի շատ ունենա ընդդիմություն, քան իշխանությունները Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. Գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Փաշինյանի՝ տավուշյան վերջին այցից հետո ՔՊ-ում փորձում են հասկանալ՝ ինչ է փոխվել վերջին օրերին Իրական արդարությունն այն է, որ ԼՂ-ից տեղահանվածները վերադառնան․ Բրեդ Շերման Իսրայելը հարվածել է Իրանին. լրատվամիջոց Կմասնակցի արդյոք Փաշինյանը Մոսկվայում կայանալիք շքերթին Սրանց «թեթև» ձեռքով շատ արագ մոտենում է անվերադարձի կետին․ Մհեր Մելքոնյան Հագեցնող սնունդը նվազեցնում է քաղցրեղենի ցանկությունը Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան Տղամարդը դատի է տվել 50 կանանց, որոնց հետ ծանոթացել է Tinder-ում Չափազանց բարդ տնային աշխատանքը վնասում է երեխաներին Սպորտ դիտելը ակտիվացնում է ուղեղում պարգևատրման համակարգը Վրաստանի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը ներշնչվել է Կրեմլի կողմից․ Միլլեր Խաղաղ օվկիանոսում հայտնաբերվել են ավելի քան 50 նոր տեսակի օրգանիզմներ ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար Դեմ չենք, որ հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթերով, բայց Մայր Աթոռն ինքն է որոշում, թե ով պիտի ներկայացնի եկեղեցու դիրքորոշումները․ Եսայի քահանա Արթենյան՝ Պետրոս Ղազարյանին Անընդունելի է ՀՀ առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջում՝ առանց սահմանազատման գործընթացի ամբողջական իրականացման․ «Ապրելու երկիր» Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքը կոչված է կանխելու Ուկրաինայի ճակատագրի կրկնությունը, Կոբախիձե Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին (տեսանյութ) Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Ուկրաինան ինքը պետք է բանակին ապահովի կենդանի ուժով․ Ստոլտենբերգ Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց
Հարցում

«Վոլգոգրադում երեխուս ոտքերն ու ձեռքերը կապել են ու կախել»․ հայ դատապարտյալին խոշտանգել են ՌԴ բանտերում

2019 թվականի դեկտեմբերի 3-ին Ռուսաստանի դաշնության քրեակատարողական հիմնարկներից մեկում մահանում է հայազգի դատապարտյալ, 27-ամյա Արտյոմ Ղարաջյանը. նրա դին հատնաբերվում է հիմնարկի բժշկական մասում: Մահվան փաստով նախապատրաստվում են նյութեր, սակայն քրեական գործ այդպես էլ չի հարուցվում, հաղորդում է Forrights.am-ը:

Դիահերձման ժամանակ Արտյոմ Ղարաջյանի վրա հայտնաբերվում են մի շարք մարմնական վնասվածքներ: Այնինչ քննիչն արձանագրում է՝ որեւէ մեկին քրեական պատասխանատվության ենթարկելու համար օբյեկտիվ ապացույցներ չեն հայտնաբերվել: Ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացության՝ Ղարաջյանի մահը վրա է հասել սուր սրտային անբավարարության հետեւանքով, այնինչ հայրը վստահ է՝ որդուն սպանել են։

«Վոլգոգրադում երեխուս ոտքերն ու ձեռքերը կապել են ու կախել»

27-ամյա Արտյոմ Ղարաջյանը Ռուսաստան էր տեղափոխվել 2016 թվականին՝ աշխատելու նպատակով։ Որոշ ժամանակ ծնողները լուր չեն ստանում նրանից, հետո պարզում՝ Արտյոմը կալանավորված է․

«Ռազբոյ ա եղել ինչ-որ, էդ մեղադրանքով են տարել բաժին, հետո, օգտվելով էն հանգամանքից, որ երեխես ռուսերեն լավ չի հասկանում, բռնել երկու գործ էլ վրեն են դրել։ Իրա մոտ, որ գնացի, երդվում պատռվում էր, որ կապ չունի էդ հանցանքների հետ, ասում էր՝ ես չեմ արել, բայց դե հավատացողն ով էր։ Մի ռազբոյի համար 11 տարի դատում են տղուս»,- Forrights-ի հետ զրույցում ասում էր հայրը՝ 67-ամյա Սոկրատ Ղարաջյանը։

Հայրը որդուն մի քանի անգամ է հասցնում տեսակցել։ Հանդիպումներից մեկի ժամանակ Արտյոմը պատմում է, որ եղել է ՌԴ մի քանի քաղաքների բանտերում, որտեղ անասելի ձեւով խոշտանգվել է․

«Վոլգոգրադում երեխուս ոտքերն ու ձեռքերը կապել են ու կախել։ Միայն ձեռքը կոտրելուց հետո են ազատ արձակել։ Նովոռոսիսկում ու Վոլգոգրադում սրսկել են, թուլացել ա, հետո սկսել են ուժեղ ծեծել։ Ինքը չի կարողացել պատասխանի կամ պաշտպանվի։ Տղես բարբի չեմպիոն էր, մեդալներ ուներ, չէր կարող տակ մնալ, ուրեմն ինչ ուժեղ դեղ ա եղել կամ ինչ աստիճանի են ծեծել, որ չի կարողացել պաշտպանվի»,- հուզված պատմում է հայրը։

Արտյոմն անազատությունը գրեթե մշտապես անցկացրել է պատժախցում, չի կարողացել մշտապես կապի մեջ լինել հարազատների հետ, ինչի պատճառով էլ մահվան մասին հարազատներն իմացել են Ռուսաստանում գտնվող ծանոթից․

»15 օր երեխուցս կապ չկար, շատ անհանգիստ էի, զանգեցի ծանոթիս։ Ինքն էր հետաքրքրվել, իմացել պատահածի մասին, բայց սկզբում ասել էր՝ ծանր պառկած ա հիվանդանոցում, բայց դե ինչ պառկած․․․արդեն մահացած էր»։

Արտյոմի դին Հայաստան են տեղափոխում մահից երեք օր անց։ Որդու մարմնի վրա հայրը բազմաթիվ վնասվածքներ է հայտնաբերում ձեռքերին՝ ձեռնաշղթաների հետքեր, քթի վրա՝ թարմ վերքեր, ճակատի հատվածում՝ փոքր ուռուցք, ոտքի եւ գլխի հետեւը՝ պատռվածք։ Այս ամենն արձանագրում է Ստեփանավանի դատաբժիշկը, սակայն Սոկրատին տեղեկացնում, որ իր կողմից տրված թուղթն էական նշանակություն ունենալ չի կարող, քանի որ նախ պետք էր դեպքի մասին Ոստիկանությանը հայտնել։

Արտյոմին հողին են հանձնում դեկտեմբերի 8-ին։

Մահվանից կես տարի անց հայրը շարունակում է ճշմարտությունը որոնել։ Ասում է՝ գոնե իմանա՝ ով ա արել, ինչի՞ ա արել,

«99 տոկոսով համոզված եմ, որ երեխուս սպանել են։ Ինքն անընդհատ կալցերում էր, իրեն անընդհատ պատժախցում էին պահում․․․Լավ ասենք սխալ էր արել, իրոք ռազբոյն արել էր, թեկուզ հազար հանցանք, բայց դրա համար օրենք կա, ինչի եք իմ երեխուն սպանում, ինչի՞ եք ինձ էս ցավի մեջ գցում․․․․»։

«Ղարաջյանին փրկել հնարավոր կլիներ, եթե պատշաճ բուժօգնություն ցուցաբերվեր ժամանակին»

Այսօր Ղարաջյանի մահվան գործով զբաղվում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փաստաբան Կարեն Թումանյանը։ Փաստաբանն օրեր առաջ գրավոր բողոք է ներկայացրել ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովին՝ քննիչի 2020 թվականի հունվարի 9-ի՝ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման դեմ:

Բողոքում Թումանյանը վիճարկում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածով ամրագրված Արտյոմ Ղարաջյանի կյանքի իրավունքի պաշտպանությունը, մահվան հանգամանքները պատշաճ քննության չառնելը, ինչպես նաեւ Կոնվենցիայի 3-րդ հոդվածով պաշտպանվող իրավունքը՝ Արտյոմ Ղարաջյանի նկատմամբ անմարդկային վերաբերմունքի, նրան պատշաճ բուժօգնություն չցուցաբերելու ու մինչեւ մահը նրան հասցված բռնությունների հանգամանքները պատշաճ չքննելը․

«Չկա որեւէ պատասխանատվության ենթարկված մարդ, չկա գործ, որի շրջանակնրում կպարզվեր, թե ով է բռնության ենթարկել Ղարաջյանին։ Ըստ փաստաթղթերի, Արտյոմը որեւէ խրոնիկ հիվանդություն չուներ, բայց մահվան պատճառը նշել են՝ սրտի կաթված։ Մահը վրա է հասել սուր սրտային անբավարարության հետեւանքով, ինչը նշանակում է, որ դատապարտյալի պահման պայմանները կարող էին էական ազդեցություն ունենալ առողջական այս խնդիրը ձեռք բերելու հարցում, մինչդեռ դատաբժշկական փորձաքննության մեջ նշված չէ, որ սրտային անբավարարությունը համարվում է քրոնիկ բնույթի հիվանդություն։ Մինչ մահը Ղարաջյանը ենթարկվել է բռնությունների, որի վերաբերյալ առկա է համապատասխան եզրակացություն»,- Forrights-ի հետ զրույցում նշում է Թումանյանը։

Ըստ քրեական գործի նյութերի, Ղարաջյանը խցում անգիտակից վիճակում դեռ մահացած չի եղել։ Փաստաբանի դիտարկմամբ՝ նրան փրկել հնարավոր կլիներ, եթե պատշաճ բուժօգնություն ցուցաբերվեր ժամանակին․

«Ղարաջյանի գիտակցությունը որոշակի մասով տեղն է եղել, ուղղակի ճնշումն է ընկած եղել: Վերակենդանացման գործընթացը կատարվել է «բուժքույրի» մակարդակի։ Որեւէ տեխնիկական միջամտություն չի իրականացվել։ Մահվանից հետո քննություն չի կատարվել պարզելու, թե արդյոք, եթե պատշաճ բուժօգնություն ցուցաբերվեր՝ Ղարաջյանը կապրեր։ Թերի գործ, որի հանգամանքները պետք է պարզվեն»,- հավելում է փաստաբանը։

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan