Մերկելն ու Մակրոնը կաջակցեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկարաձգումը
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ԵՄ-ի գագաթնաժողովին մտադիր են կողմ արտահայտվել Մոսկվայի դեմ պատժամիջոցների երկարաձգմանը, հայտնում է AFP-ը՝ վկայակոչելով Բրյուսելում բարձրաստիճան պաշտոնյային։
Նրա խոսքով, Գերմանիայի ու Ֆրանսիայի առաջնորդները հունիսի 22 –ին մտադիր են իրենց ելույթում գնահատել մինսկյան համաձայնագրերի իրականացումը եւ ընդհանուր իրավիճակն Ուկրաինայում։ Նրանց ելույթի արդյունքներով ակնկալվում է, որ Մերկելն ու Մակրոնը «միանշանակ» կողմ կարտահայտվեն պատժամիջոցների երկարացմանը, փոխանցում է DW-ը։
Ավելի վաղ ԵՄ արտաքին քաղաքականության ու անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին հայտնել էր, որ ակնկալում է «պատժամիջոցների հարցում ներկա քաղաքականության շարունակությունը»։ Ամենայն հավանականությամբ, դրանք կերկարաձգվեն վեց ամսով՝ մինչեւ 2018-ի հունվար։