ԵՄ առաջնորդներն ամենայն հավանականությամբ կորոշեն երկարաձգել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
ԵՄ առաջնորդներն ամենայն հավանականությամբ կորոշեն երկարաձգել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, հայտնել է Գերմանիայի կառավարության նախագահը անանունության պայմաններով։ «Ամենայն հավանականությամբ դրանք կերկարաձգվեն»,- ասել է նա ԵՄ գագաթնաժողովի նախօրեին, հայտնում է Reuters-ը։
Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցները սահմանափակում են ռուսական բանկային ոլորտի մուտքը միջազգային ֆինանսական շուկաներ ու արգելում է Ռուսաստանի հետ զենքի առեւտուրը, նաեւ էներգետիկայի հետ կապված սարքավորումների որոշ տեխնոլոգիաների վաճառքը։
Պատժամիջոցների ժամկետը պետք է սպառվի հուլիսի վերջին, բայց դիվանագետները ենթադրում են, որ դրանք կերկարաձգվեն եւս վեց ամսով՝ ԵՄ առաջնորդների գագաթնաժողովից հետո։