Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 4 նոր դեպք
Վրաստանում վերջին օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 4 նոր դեպք, վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 671-ի: Այս մասին տեղեկացնում է pia.ge կայքը` հղում տալով երկրի կառավարության ներկայացրած տվյալներին:
Վարակվածներից 383-ն առողջացել և դուրս է գրվել հիվանդանոցներից, երկրում վարակման հետևանքով մահացել է 12 մարդ:
Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 4 527 815 է, մահացել է 303 438 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 213 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին: