Ռուսաստանի ԱԳՆ-ն չեղարկում է ԱՄՆ-ի հետ ծրագրված խորհրդակցությունները
Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների սահմանման կապակցությամբ Ռուսաստանի ԱԳՆ-ն չեղարկում է ԱՄՆ-ի հետ նախապես ծրագրված խորհրդակցությունները։
Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովի հայտարարության մեջ նշվում է, որ «ամերիկյան նոր գրոհը չի մնա» առանց արձագանքի, այդ թվում Ռուսաստանի կողմից գործնական պատասխան քայլերի։
«Մոտ օրերս ծրագրվում էր երկկողմանի խորհրդակցությունների շարունակությունը՝ ռուս- ամերիկյան հարաբերություններում կուտակված խնդիրների, բարդ դրությունից ելքի ուղիներ որոնելու մասին, այն բարդ դրության, ուր ամերիկյան կողմն է հասցրել Ռուսաստանի հետ գործընկերությունն ու փոխգործակցությունը։ Պատժամիջոցների մասին երեկվա որոշումից հետո մթնոլորտը չի տրամադրում նման երկխոսության անցկացմանը, առավել եւս , որ այն դժվար թե բովանդակային լինի, քանի որ Վաշինգտոնը չի առաջարկել ու չի առաջարկում որեւէ որոշակի քայլ այդ ոլորտում։ ՉԻ վերադարձրել ու չի վերդարձնում անցած դեկտեմբերին օտարված ռուսական դիվանագիտական սեփականությունը»,- նշվում է հայտարարության մեջ։