Գիտնականները Մարսի վրա կյանքի նոր նշաներ են հայտնաբերել
Գիտանականները դեռեւս 1984-ին Անտարկտիդայում հայտնաբերված մարսիական Allan Hills 84001 երկնաքարի մեջ հայտնաբերել են ազոտ պարունակող օրգանական հինավուրց մոլեկուլներ, գրում է MIGNews-ը։
Դա նշանակում է, որ վաղ Մարսում գոյություն է ունեցել օրգանիկա, որը բերվել է երկնաքարերի կողմից, կամ ձեւավորվել է հենց մոլորակում, հաղորդում է Nature Communications գիտական պարբերականը։
Մինչ օրս մարսիական երկնաքարերում չեն փորձել հայտնաբերել ազոտական միացություններ։ Դրանց հայտնաբերումը չի կատարվել տեխնիկական խնդիրների պատճառով․ համարվել է, որ հնարավոր չէ հասնել փորձաքննության անհրաժեշտ մաքրությանը, քանի որ երկնաքարերն անխուսափելիորեն աղտոտված են երկնային ծագման օրգանիկայով։
Տիեզերքի եւ աստղագնացության JAXA ինստիտուտից Մազուխո Կոյկեն եւ իր գործընկերները մշակել են նոր մեթոդ, որը թույլ է տվել երկնաքարի մեջ հայտնաբերել ազոտ պարունակող միացություններ։
Allan Hills 84001-ը պարունակում է կարբոնատային հանքանյութերի նարնջագույն մանրահատիկ գոյացություններ, որոնք առաջացել են մոտ 3,9-4,04 միլիարդ տարի առաջ՝ որպես մարսիական ջրերի նստվածք։