Այսօր՝ 06 հունիսի 2020թ., 00:00
Առաջատար ընկերությունները, միլիարդատերերը եւ պետությունները տրիլիոնավոր դոլարներ են գրպանել Լեւանդովսկին երրորդ անգամ 30 գոլ խփեց Բունդեսլիգայի մեկ մրցաշրջանում Հրապարակվել են Երեւանից Վորոնեժ ժամանած ինքնաթիռից 16 տոննա մաքսանենգ ծխախոտի առգրավման բացառիկ կադրերը Մենք հասել ենք կրիտիկական վիճակի եւ արդեն իսկ քայլում ենք դժոխքի միջով. Փաշինյան Արդեն ունենք դեպք, երբ բուժօգնության ուշացման պատճառով մարդ է մահացել կորոնավիրուսից. հերթի մեջ 200 մարդ կա. Փաշինյան Հետաքրքիր էվոլյուցիա ապրեցին երկու տարի առաջ ժողովրդավարական լոզունգներով իշխանության եկած մարդիկ Լավ, դու անհարմար չես զգու՞մ. Գևորգ Պետրոսյանը` Լիլիթ Մակունցին Գիգզ. Սուլշերը ճիշտ տրանսֆերային քաղաքականություն է վարում Էրդողանը հրահանգել է Սուրբ Սոֆիան մզկիթի վերածելու տարբերակներ մշակել Նոր կառուցվող ճանապարհով նախատեսվում է Հադրութը կապել Խնձորեսկին Երկրի ծանր շնչառությունը ու իշխանականների հիստերիան. Արփինե Հովհաննիսյան Կոչ եմ անում ԲՀԿ-ին եւ ԼՀԿ-ին` ստեղծել ԱԺ քննիչ հանձնաժողով, քննել վարչապետի գործողություններին. Վանեցյան Համավարակը, հասարակությունը և պետությունը ՌԴ ՆԳՆ պաշտոնաթող գեներալը դատարանի առջեւ կկանգնի պատվիրված սպանություն նախապարտաստելու մեղադրանքով Տղամարդը մեղադրվում է արքայախնձորի մեջ տեղադրված ռումբի պատճառով մահացած փղին սպանելու համար Ալիգատորները ծեծկռտուք են սկսել առանձնատան շեմին Ոոստիկանները ծեծելով սպանել են փողոցում պաշտպանիչ դիմակ չկրող տղամարդուն (տեսանյութ) Bentley-ն, Aston Martin-ն ու McLaren-ը հայտարարել են կորոնավիրուսի հետեւանքով շուրջ 3 000 աշխատատեղ կրճատելու մասին Գերմանիայում օրենսդրական մակարդակով արգելել են բուժել միասեռականներին Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիների օրագիրը կարող է բացահայտել նացիստների կողմից թաքցված գանձերի գաղտնիքը Կալիֆոռնիայում մարդակերի են ձերբակալել Թուրքիայում մզկիթներից Bella Ciao–ն հնչեցնելու գործով նախկին ընդդիմադիր գործչի են ձերբակալել «Մոռացե՞լ եք՝ հայերը ադրբեջանցիների հետ չեն կարողանում պայմանավորվել». Լուկաշենկո Դուք էլ ե՞ք ընտրել ճիշտն ասողին քրեական գործերով ահաբեկելու գործելաոճը ԱՄՆ նախագահը հայտարարել է տնտեսական ճգնաժամը, կորոնավիրուսն ու ռասայական անհավասարությունը հաղթահարելու մասին Արսեն Թորոսյանը պետք է դատվի Նյուրնբերգի ընթացակարգով, մարդկության դեմ հանցագործության համար․ Կարեն Վարդանյան (տեսանյութ) Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 547 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 12 364 է Ալեքսիս Օհանյանը հրաժարվել է Reddit-ի ղեկավարի պաշտոնից` իր տեղը զիջելով աֆրոամերիկացու Ռումինացի կոշկակարը քարոզում է սոցիալական հեռավորությունը օրիգինալ կոշիկների միջոցով (տեսանյութ) Տղամարդկանց արդարացրել են սեռական երեւակայությունն իրագործելու նպատակով անծանոթի տուն ներխուժելու համար Էդվարդ Հովհաննիսյանը նշանակվել է ՊԵԿ նախագահ «Կա՛մ ԱՀԿ-ն աշխատում է առանց գաղափարական կողմնակալության, կա՛մ մենք նույնպես հեռանում ենք». Բրազիլիայի նախագահ Ե՞րբ եք հասկանալու, որ այդ ճանապարհը տանում է ձեր քաղաքական գերեզմանոց․ Միհրան Հակոբյանը՝ իշխանություններին ԱՀԿ-ն վերանայել է դիմակ կրելու հարցով հանձնարարականը Վեթինգի թեմայի շուրջ տեղի ունեցող գործընթացները խորը արմատներ ունեն Ucom»-ի հիմնադիր Եսայան եղբայրները հրավիրվել են ԱԱԾ ՀԿ-ների իրավունքը ոտնահարող դրույթը հանվել է Բարձր պաշտոններ թափուր են մնացել․ ե՞րբ կլինեն նոր նշանակումները Սամվել Բաբայանը փորձում է ուժեղացնել դիրքերը Հաստատված կորոնավիրուսով հիվանդները նստել են ինքնաթիռ` վտանգի տակ դնելով մնացած 70 ուղեւորին Տիգրան Ավինյան, Արսեն Թորոսյան, ԱԱԾ տնօրեն. Փաշինյանի սեղանին դիմումներ կան Պապուա Նոր Գվինեայի Ուլավուն հրաբուխը թեթև «զաժիգալկա» է տարբեր տրամաչափի գործիչների ինքնաբռնկման դիմաց․ Նաիրա Զոհրաբյան Նիկոլը և գործող իշխանությունները տենց էլ չհասկացան, որ էլ ընդդիմություն չեն Ծառուկյանի ելույթից վատացել են «նեղ ռետուզները» հագած անսեռ ու անհայրենիք դեմքերը. Արման Աբովյան Վարչապետը՝ կորոնավիրուսի հարցի թաքնված շերտերի մասին Մարտը տանուլ տված հրամկազմին հեռացնում են պաշտոններից. Արշավիր Ղարամյան Տեր֊Պետրոսյանի կոչերը և բադերի առակը․ Վահան Իշխանյան Պարզվում է՝ ՔԿ-ի մի խումբ չինովնիկներ գաղտագողի ոչ մեծ խնջույք են կազմակերպել Մանե Գևորգյանի տեքստի իրական հեղինակը պարզապես թաքնվել է նրա թիկունքում. Իվետա Տոնոյան Փաշինյանի խոսնակը Ծառուկյանին ակնարկել է, որ կարող է բռնագանձվել նաեւ նրա գույքը Ամեն ինչ կարելի է վերագրել մթնոլորտին Կառավարության ոչ թե 97, այլ 100 տոկոսը պետք է փոխվի. Ծառուկյան (Տեսանյութ) Պատերազմի ողջ բեռը այս իշխանությունները թողել են ժողովրդի վրա Մինչև 10 մլն դրամի հուշանվեր․ ինչ գնումներ է պլանավորել քաղաքապետարանը Իսպանիան հուլիսի 1-ից կսկսի բացել սահմաններն օտարերկրյա զբոսաշրջիկների համար Կարանտինին չեն դիմացել. 18 տարվա ամուսնությունից հետո Ջուլիա Ռոբերտսը բաժանվում է ամուսնուց Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատեց ՊԵԿ նախագահի տեղակալին Փաշինյանը խեղաթյուրում է իրականութունը Արտակ Զաքարյանը հարց է ուղղել Լեւոն Տեր-Պետրոսյանին Լավ կլինի Արսեն Թորոսյանը նվազեցնի իր քաղաքական ցինիկ ակտիվությունը Փաշինյանը մտածում է պարետային ժամ մտցնելու եւ նոր արգելքներ հաստատելու մասին Արցախում կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան. Օրակարգում մեկ հարց է Սյունիքի ոստիկանապետն իմ կուրսեցին է եղել. նրա պաշտոնավարումը օրենքի տառին համապատասխան է. Ոստիկանապետ Ինչո՞ւ են ոստիկանությանն անլուրջ վերաբերվում. լրագրողը՝ ոստիկանապետին Այս կառավարությունը պետությունը փռեց ասֆալտին Եղել են որոշ դրվագներ, որ հերքվել են. Տիգրան Կարապետյանը՝ Ապրիլյան պատերազմի միֆերի մասին (տեսանյութ) Գագիկ Շամշյանն ապաքինվել է կորոնավիրուսից. թեստի արդյունքը բացասական է ՀՀ Պետական ​​անվտանգության գլխավոր վարչությունում կրճատումներ են իրականացվում. ՀՀ ոստիկանապետ «Աղետը պետք է կանխել, սակայն հնարավոր է կանխել միայն միասնական ջանքերով, համերաշխության մթնոլորտում»․ Գարեգին Բ Քոչարյանին կալանքի տակ պահելը նման է Պելեին պահեստային թողնելուն՝ երբ պարտվում ես 10:0 հաշվով.Սարգիս Ավետսիյան (տեսանյութ) Եթե դեմքը կա, դա անձնական տվյալների հրապարակում չէ «Հանրաքվեի մասին» օրենքի փոփոխությունների նախագիծն ական է Հայաստանի ժողովրդավարության ճանապարհին. «Ժառանգություն» Ռոնալդուն 1 միլիարդ դոլար վաստակած առաջին ֆուտբոլիստն է Պուտինը քաղաքական վարկանիշի հարցն է դրել Քոչարյանի համար.Խոսրով Հարությունյան (տեսանյութ) Առկա է կորոնավիրուսային հիվանդությունը պարզելու համար անհրաժեշտ նմուշառման փայտիկների սղություն. ԱՆ խոսնակ Նիկոլ Փաշինյանը կրկին մետրոյից լուսանկար է հրապարակել այս անգամ՝ անչափահասի Մի՞թե Առաջին նախագահից խորհուրդ հարցնելու մեջ վատ բան կա Կա մի գերհզոր մարդ, ով որոշում է, թե վաղը կորոնավիրուսի քանի դեպք է հրապարակվելու. Մարուքյան (տեսանյութ) Լեւոն Տեր-Պետրոսյանը կոչ է անում համախմբվել Նիկոլ Փաշինյանի շուրջ Պետությունը քեզ համար արժեք չէ․ Պարույր Հայրիկյանը՝ Նիկոլ Փաշինյանին
Հարցում

Արմեն Գևորգյան. Ապրելով փակ ժամանակների տրամաբանության մեջ

Կենտրոնանալով երկիրը լոքդաունից հանելու և տնտեսությունն աստիճանաբար աշխուժացնելու հարցի քննարկման վրա, ինչն իհարկե կարևոր է, մենք մի էական գործոն ենք տեսադաշտից դուրս թողնում։ Մենք կարող ենք աստիճանաբար աշխուժացնել մեր տնտեսությունը, բայց դա “կես-միջոց” է լինելու՝ մինչ այն պահը, երբ մնացյալ աշխարհը մեզ համար բացվի։ Մինչ այդ պահը մենք պետք է վարժվենք “սեփական հյութի մեջ” եփվելուն։ Ինչու՞ եմ ես այս մասին խոսում։ Տեսեք. մարդկանց մի զգալի քանակություն չի կարողացել դուրս գալ երկրից՝ սեզոնային աշխատանքի, հատկապես՝ Ռուսաստան, և, ամենայն հավանականությամբ, այս տարի այդ հարցը դժվար թե կարգավորվի։

Գլոբալ մակարդակով կարանտինից դուրս գալը կարող է այնքան ձգվել, որ զբոսաշրջային հոսքերը մեզ մոտ կարողանան վերականգնվել հաջորդ գարնանը միայն, իսկ դա նշանակում է հյուրանոցների թերհագեցում, ծառայությունների ոլորտի փոքր ծավալ՝ հանրային սննդի և զբոսաշրջային ծառայությունների։ Ռուսաստանից տրանսֆերտների հավանական կրճատումը, ինչպես նաև աշխատատեղերի կրճատումը և աշխատավարձերի հնարավոր իջեցումը՝ տնտեսության տարբեր հատվածներում, բնակչության մոտ պահանջարկի ընդհանուր անկում կգրանցեն։ 

Եվ այսպես, ի՞նչ է անհրաժեշտ անել՝ նմանատիպ ռիսկերի չեզոքացման և տնտեսական հարաբերություննների ակտիվացման համար։

1. Հնարավորինս շատ փող ներարկել տնտեսություն՝ ուղիղ կերպով ֆինանսավորելով բնակչությանը։ Ի՞նչ է սա նշանակում.
- երկրի տարբեր համայնքներում հասարակական աշխատանքների մեծ ծրագրերի նախապատրաստում և իրականացում՝ հատկապես այն վայրերում, որտեղից մեծ քանակությամբ մարդիկ չեն կարողացել դուրս գալ սեզոնային աշխատանքի։ 2010-2012 թվականներին՝ տնտեսական մեծ անկման շրջանում, մեր տնտեսության մեջ նախաձեռնվեցին այսպես կոչված “Հրատապ ծրագրերը”, որոնցով 40 միլիարդ դրամ ծախսվեց ակտուալ և կարևոր խնդիրների լուծման վրա։ Նման ծրագրերը կարող են ուղղված լինել համայնքների բարեկարգմանը, կուտակված օպերատիվ հարցերի լուծմանը (բազմաբնակարան շենքերի տանիքների նորոգում, մանկապարտեզների նորոգում, ոռոգման համակարգերի բարելավում, համայնքային և միջհամայնքային ճանապարհների բարեկարգում և այլն)։ Դրանք կլուծեն բնակչության զբաղվածության հարցը, կապահովեն եկամուտ։

- Զբաղվածության ապահովման մեկ այլ պոտենցիալ ուղղություն կարող է և պետք է լինեն Կառավարության կողմից նախաձեռնվող կապիտալ շինարարության ծրագրերը՝ ճանապարհների, կամուրջների, թունելների և այլ ենթակառուցվածքների վերանորոգում և վերակառուցում, նորերի կառուցում, դպրոցների և հիվանդանոցների հիմնանորոգում, ոռոգման համակարգերի վերակառուցում. նման նախագծերի մասին ես վերջերս գրել եմ մանրամասն։ Դրանց մի մասը պետք էր սկսել դեռևս երեկ, բայց իշխանությունը, ցավոք, կենտրոնացած է ամենևին ոչ կոնստրուկտիվ գաղափարների վրա։ ԱՄՆ-ում Մեծ դեպրեսիայի տարիներին նման աշխատանքների շնորհիվ կառուցվել են հազարավոր կմ նոր ճանապարհներ, հարյուրավոր դպրոցներ, հիվանդանոցներ և այլն։ Հեռու չգնանք. ուզում եմ հիշեցնել Հայաստանի կառավարության մի նախաձեռնության մասին. 2008-ի համաշխարհային ճգնաժամի պայմաններում կառավարությունը, հասկանալով ձմռան ամիսներին կապիտալ աշխատանքների կազմակերպման ողջ բարդությունը, միջազգային կազմակերպությունների աջակցությամբ նախաձեռնեց երկրի բոլոր հիմնական ոռոգման ջրանցքների կապիտալ նորոգում։ Ջրատարները ամռան և աշնան ամիսներին իրականացնում են իրենց հիմնական գործառույթը, և դրանց հիմնանորոգումը հնարավոր չէր։ Մյուս կողմից՝ ձմռան փուլում դա հնարավորություն տվեց զգալի գումարներ ներարկել երկրի տնտեսության մեջ։ Համաշխարահային Բանկի կողմից այս ծրագիրն այդ ժամանակ համարվեց աշխարհում լավագույններից մեկը։ Բացի այդ, 2009 թվականին իշխանությունները գնացին աղետի գոտում բնակարանաշինության մեծ ծրագրի իրականացմանը՝ մոտ 300 միլիոն դոլարի չափով։ Հազարավոր մարդիկ ապահովվեցին աշխատանքով, իսկ հարյուրավոր ընտանիքներ՝ նոր բնակարաններով։ Այսօրվա կառավարիչները պետք է սկսեն որսալ այդ կարևոր տրամաբանությունը. հակաճգնաժամային ծրագրերը պետք է համարժեք լինեն եղած մարտահրավերներին, բայց միաժամանակ նաև՝ լուծեն հեռանկարային խնդիրներ։ Կարելի է, գուցե, թերություններ փնտրել իրականացված ծրագրերում, սակայն դա որևէ կերպ չի նսեմացնում դրանց ծավալները, օպերատիվությունը և ռացիոնալությունը։

- Անհրաժեշտ է խթանել ներքին տուրիզմը, Արցախը՝ ներառյալ։ Քանի դեռ չի կարգավորվել օտարերկրյա զբոսաշրջային հոսքը դեպի Հայաստան, մենք պետք է ներքին ռեսուրսներով օժանդակենք մեր զբոսաշրջային հատվածին։ Օրինակ՝ կարող ենք առաջարկել հանգստի նոր փաթեթներ պետական ծառայողների, բուժաշխատողների, կրթական համակարգի, զինվորականության համար, և այդ փաթեթները պետք է սուբսիդավորվեն պետության կողմից։ Նման փաթեթների մեկնարկը տրվել է նախորդ իշխանությունների կողմից, և հիմա կարելի էա թե՛ դրանց ծավալները մեծացնել, թե՛ դարձնել ավելի գրավիչ։ Պետք է հստակ պայմաններ դնել այդ փաթեթների աշխարհագրության վերաբերյալ, որպեսզի բոլոր մարզերը կարողանան հավասարաչափ օգտվել, այդ թվում՝ հակառակ ուղղությամբ՝ մարզերից դեպի Երևան, որպեսզի երևանյան հյուրանոցները ևս ստանան որոշակի հագեցվածություն։ Այս գաղափարը հիմնավորվում է նաև նրանով, որ այս տարի շատ փոքր է լինելու Հայաստանից արտագնա տուրիզմի ծավալը։ Ամենայն հավանականությամբ՝ փակ են լինելու միջերկրածովյան ուղղությունները, թուրքական ծովափերը և հիմնական վրացական ափը։ Գրագետ և օպերատիվ կառավարման դեպքում սա բացառիկ հնարավորություններ կարող է ստեղծել ամբողջ երկրով մեկ ընտանեկան և փոքր տուրիզմի ցանցի խթանման և զարգացման համար։ Բացի այդ, դա եզակի հնարավորություն է շատ տեղացիների համար՝ նորովի հայտնագործելու իրենց սեփական երկիրը՝ Հայաստանն ու Արցախը։ Սրանով պետք է սկսել զբաղվել հենց այսօրվանից։

- Ուզում եմ ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ աշխարհի շատ երկրների կառավարություններ այս շրջանում որոշել են ֆինանսական աջակցություն տրամադրել միանգամից ողջ բնակչությանը։ Շատերին սա առաջին հայացքից կարող է տարօրինակ թվալ, քանի որ այդ օգնությունից տեսականորեն կարող են օգտվել նաև ապահով ընտանիքները, բայց այս մոտեցումն իրականում երկու կարևոր տեսանկյուն է ապահովում. ստեղծում է մթնոլորտ՝ հիմնված բարոյականության և պետական շահի գիտակցման կարևորության վրա, երբ կարիք չունեցողները հրաժարվում են այդ օգնությունից, իսկ մյուս կողմից՝ չի ստեղծվում այն վիճակը, երբ օգնությունը պարզապես չի հասնում իսկապես դրա կարիքն ունեցողին, ինչի խնդիրը մենք այսօր ունենք։ Հրաժարվողների ցուցակը, ի դեպ, կարելի է բաց հանրային ռեսուրս դարձնել։

2. Ինչպես մեծացնել գյուղմթերքի արտադրությունը Հայաստանում

Ակնհայտ է, որ խոշոր սոցիալական լարվածություն է ձևավորվելու մարզերում, որտեղ հիմնական ապրուստի միջոցը գյուղատնտեսությունն է։ Հետևաբար՝ այստեղ պետք գտնվեն խելամիտ լուծումներ, որոնք կարող են լինել ոչ ստանդարտ, նույնիսկ՝ ժամանակավոր, բայց որոնց էֆեկտը մեծ կլինի։ Օրինակ՝ հայտնի է, որ մեծ ծավալի գյուղնշանակության հողեր երկրում չեն մշակվում, չեն օգտագործվում այն պատճառով, որ չկան դրանց սեփականատերերը։ Պետք է գտնել մեխանիզմ, որի շնորհիվ այսօր այդ գյուղական համայնքներում ապրող մարդիկ կկարողանան այդ հողերի հաշվին օգուտ ստանալ և պետությանն ապահովել մթերքով։ Օրինակ՝ կարելի է ընդունել օրենք՝ նման հողատարածքները ժամանակավորապես, անհատույց կերպով համայնքին հատկացնելու մասին, համայնքն էլ իր հերթին այն կփոխանցի գյուղացիներին՝ օգտագործման համար։ Նման պարագայում կարելի է սահմանել հստակ չափորոշիչներ՝ կոնկրետ վայրում մշակել կոնկրետ մշակաբույսեր։ Հողը կշարունակի մնալ տիրոջ սեփականությունը, բայց կսկսի օգուտ բերել պետությանը։ Պետությունն անգամ կարող է վարձակալության սիմվոլիկ գումար փոխանցել նոմինալ սեփականատիրոջը։ Կրկնեմ՝ սա այս պահին միայն գաղափար է, որը կարիք ունի մանրակրկիտ մշակման։

Այս համատեքստում պետությունը կարող է մշակել նաև ֆերմերներից գյուղմթերքի պետական գնումների ծրագիր, օրինակ՝ պետական պահուստի համար։ Աշնան կողմ նախապատրաստել հստակ առաջարկներ՝ ֆերմերային տնտեսությունների ուղիղ սուբսիդավորման համար, հիմնականում՝ առավել բարդ տարածաշրջաններում՝ սերմնացուի, վառելիքի, պարարտանյութի մասով։ Պետք են ոչ ստանդարտ լուծումներ, որպեսզի հնարավոր լինի առավելագույն թվով մարդկանց ներառել գյուղատնտեսական աշխատանքներում։ Մեկ այլ կարևոր դիտանկյուն. գյուղատնտեսությունը Հայաստանում ոչ ամենուր է եկամտաբեր, բայց այսօր այն օբյեկտիվորեն, բազմաթիվ ընտանիքների համար, հանդիսանում է եկամտի միակ աղբյուրը, և պետությունը սա պետք է հաշվի առնի իր քայլերում։

Այս բոլոր միջոցառումները պետք է ուղղված լինեն երկու ռազմավարական խնդրի լուծմանը. նախ՝ ապահովել աշխատանքով՝ լուծելով հարյուր-հազարավոր մարդկանց ապրուստի խնդիրը, և երկրորդ՝ երկիրն առավելագույնս ապահովել գյուղմթերքով՝ թուլացնելով ներմուծվող պարենից կախվածությունը։ Գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորման ծրագրերը գուցեև կարող են թեթևացնել գյուղացու ֆինանսական բեռը, սակայն որևէ կերպ չեն խթանում գյուղմթերքի արտադրության ընդլայնումը։ Այստեղ արժե մեջբերել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրեն Դեյվիդ Բիզլիի զգուշացումը՝ անհապաղ ընդունել սննդի անվտանգության ապահովման միջոցառումներ՝ խուսափելու համար զանգվածային սովից։ Սա զգուշացում է նաև մեզ։

3. Բնակչության զբաղվածության տեսանկյունից տնտեսության ո՞ր ճյուղերի վրա է պետք դարձնել առավելագույն ուշադրությունը

- Թեթև արդյունաբերություն, առավելագույնս ընդլայնել տեքստիլի, կարի արտադրությունը։ Հասկանալ, թե ինչպես արագ և ռացիոնալ ձևով կոշիկի արտադրությունը Հայաստանում դարձնել առաջատարներից մեկը։ Մենք ժամանակին լավ դպրոց ենք ունեցել, իսկ վերջին տարիներին այդ ոլորտում եղել են դրական տեղաշարժեր, բայց կառավարությունը պետք է այսօր սկսի ինտենսիվ խթանել ոլորտի զարգացումը։

- Ոսկերչություն, ադամանդի վերամշակում։ Այս ճյուղը ժամանակին մեծ տեմպ էր հավաքել, հետո աստիճանաբար կորցրեց գրավչությունը։ Այն կարող է կարճ փուլում ապահովել մեծ թվով աշխատատեղեր։ Պետք է արագ պայմանավորվել հումքի մատակարարների հետ, այստեղ հիմնական գործընկերը լինելու է Ռուսաստանը, վերականգնել հին կապերը և աշխատանքի խողովակները։ Կազմել պետական ծրագիր՝ մասնագետների վերապատրաստման համար։ Համաճարակով պայմանավորված՝ այս ոլորտում աշխարհով մեկ ճգնաժամ է, բայց այն միանշանակ վերականգնվելու է, և պետք է պատրաստ լինել այդ վերականգնմանը։
- Ծրագրավորում և տեղեկատվական տեխնոլոգիաներ․ սա շատ կարևոր է երիտասարդ մասնագետների համար

4. Երբ իմ նախորդ հոդվածում ես վկայակոչում էի Հարավային Կորեայի հաջողված օրինակը, ոմանք կենտրոնացան այդ ահռելի հաջողված փորձի միայն մեկ դրույթի վրա՝ ընտանեկան բիզնես-կոնգլոմերատների։ Ուզում եմ ճշգրտում մտցնել. Կորեայում տնտեսության աճն ու հաջողությունները ձեռք են բերվել մարդկանց շնորհիվ։ Ահռելի ջանքեր և ռեսուրսներ են ներդրվել մարդկային ներուժի զարգացման համար, այդ թվում՝ կրթական և առողջապահական համակարգերի միջոցով, որպեսզի այդ հետամնաց, ագրարային երկիրը վերածվի զարգացած ինդուստրիալ պետության։ Այս առումով ուզում եմ կրկնել այն, ինչ միշտ պնդել եմ. Հայաստանը պետք է դառնա տարածաշրջանային գերազանցության կենտրոն կրթության և առողջապահության ոլորտներում։ Բայց դրա համար անհրաժեշտ է որակյալ թիմ՝ ընդունակ՝ գաղափարներ գեներացնելու, անհրաժեշտ են մարդիկ, որոնք ունակ կլինեն ծրագրերի իրականացումն ապահովել և, վերջապես, պետք է կարողանալ ներգրավել ճիշտ գործընկերների։ Առկա “նորհայաստանյան” մթնոլորտում կարող է միտումնավոր կերպով անտեսվել փաստը, որ այսօրվա երիտասարդության նախընտրած կրթական կենտրոնները՝ Ամերիկյան Համալսարան, Թումո, Սլավոնական Համալսարան, Ֆրանսիական Համալսարան, Եվրոպական միջազգային Ակադեմիա, Դիլիջանի միջազգային դպրոց, Այբ, Քվանտ և այլք, իրականություն են դարձել մեր պատմության նախորդ, այսօր հանրության մի մասի կողմից հակասական ընկալվող պատմական ժամանակներում։


5. Սահմանափակումներ մտցնել գործունեության որոշ տեսակների վրա, որոնք չեն խթանում ընդհանուր աշխատունակությունը և այլասերում են աշխատանքային ու մարդկային առողջ մթնոլորտը։ Այդպիսիք են, օրինակ, օնլայն ազարտային խաղերն ու տոտալիզատորները՝ հաշվի առնելով, որ, որոշ ուսումնասիրությունների համաձայն, մեր երկիրը բնակչության մեկ շնչին ընկնող խաղադրույքների քանակով առաջատարների մեջ է ողջ աշխարհում։ Այդ գումարները պետք է մնան ընտանիքում և ներքին սպառողական պահանջարկը խթանեն։ Անհանգստացնում են ալկոհոլի օգագործման՝ աճող ցուցանիշները։ Միջազգային հետազոտությունները վկայում են Հայաստանում ագրեսիվության գործակցի՝ խիստ բարձր լինելու մասին (Գելլափ, 2019): Ի՞նչ եք կարծում, Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ վերջերս խրախուսված արշավը նպաստո՞ւմ է երկրում հանդուրժողականության և խաղաղության մթնոլորտի հաստատմանը։ Ամեն ինչ մի կողմ, բայց տարրական գիտակցում էր պետք այն բանի, որ դա ազդում է հասարակ հավատացյալ մարդկանց զգացմունքների վրա՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ սփյուռքում, որոնք շատ ավելի շատ են, քան՝ չարախոսներն ու քննադատները։ Այս ամենը տնտեսական զարգացման և կայունության համար ստեղծում է բացասական նախապայմաններ՝ որևէ կերպ չնպաստելով դրական սպասումների ձևավորմանը ոչ միայն բնակչության մոտ, այլև՝ արտաքին գործընկերների։

Հետևելով վերջին օրերին մեր հասարակության ներսում ծավալվող քննարկմանը՝ գալիս եմ եզրակացության, որ երկրում դեպրեսիվ տրամադրությունների աճի մասին նախորդ տարեվերջին արած իմ դիտարկումները, ցավոք, սկսում են արդարանալ (“К чему стремились, и что имеем”, Голос Армении 18 декабря 2019)։ Սա խիստ դեստրուկտիվ և ապակայունացնող, խիստ վտանգավոր գործընթաց է։

Քանի դեռ աշխարհը փակ է և երկրներն ինքնամեկուսացած են, և Հայաստանը բառիս բուն իմաստով՝ ցամաքով, օդով փակված է, մենք իրոք նման ենք նավի, որը չգիտե, թե երբ է հասնելու ցամաք։ Մենք պետք է ապրենք այդ մեծ նավի հոգեբանությամբ, երբ պարզապես պետք է արգելվեն արհեստական լարվածությունը, կոնֆլիկտայնությունը, բարիկադավորումը։ Մենք պետք է գրագետ կառավարենք նավի վրա ունեցած մեր սահմանափակ ռեսուրսները, իսկ այդ ռեսուրսների թվում է նաև մարդկային փոխօգնության, հանդուրժողական պահվածքի և դրական սպասումների պոտենցիալը, որի կարևորությունը ճգնաժամային իրավիճակներում երբեք չարժե թերագնահատել։ Սա առաջին հերթին պետք է հասկանա և այդ տրամաբանությամբ շարժվի իշխանությունը, որովհետև կառավարման ղեկը և հետևանքների պատասխանատվությունն իրենն են։

Ամփոփելով. անկեղծ շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր առաջարկներ, մեկնաբանություններ և անգամ առարկություններ են հայտնել վերջին շրջանում իմ կողմից հրապարակվող հոդվածների շուրջ։ Սա նշանակում է, որ անգամ այսօրվա Հայաստանի հակասական մթնոլորտում հնարավոր է ունենալ հետաքրքիր և բովանդակային քննարկում։ Ենթադրում եմ, որ դրա պատճառն առաջին հերթին թեմաներն են, որոնք հուզում են բոլորին, և առարկայական, գործընկերային խոսակցության բնույթը, որը շարունակելու եմ իմ հաջորդ հրապարակումներում։
Ինձ ոմանք հարցնում են, թե ինչո՞ւ եմ ես այս առաջարկները հրապարակայնացնում։

Պատասխանում եմ հստակ՝ որովհետև ես կարող եմ տարանջատել պետության շահը ցանկացած իշխանության շահից․ վերջինս միշտ ժամանակավոր է։ Հայաստանում շատ քիչ են մարդիկ, որոնք տիրապետում են երկրի ռազմավարական խնդիրներին և պատկերացնում են դրանց հնարավոր լուծումները։ Դուք գուցե զարմանաք, բայց Հայաստանում կան մարդիկ, որոնց թե՛ մինչև համաճարակը, թե՛ առավել ևս համաճարակի փուլում խորհրդատվական աջակցության համար դիմում են այլ պետությունների կառավարություններ և միջազգային խոշոր կազմակերպություններ։ Նրանք բոլորը, վստահ եմ, պատրաստ են առանց որևէ անձնական շահի ներգրավվել Հայաստանը ճգնաժամից դուրս բերելու գործում։

Եվ վերջինը: Կորեական մոդելի օրինակը բերելուց հետո ոմանք զարգացրին մի տեսություն, թե ես գործարք եմ առաջարկում այսօրվա իշխանություններին։ Պարզունակ տեսություն է, և զարմանալի չէ, քանի որ գալիս է նրանցից, ովքեր միշտ իրենք են գործարք առաջարկել ուրիշներին: Եթե երկրի համար դժվար պահին օգնելու բնական ձգտումն այդքան դժվար է հասկանալ, ապա մենք գտնվում ենք պարզապես տարբեր հարթություններում։

Արմեն Գևորգյան

ՀՀ նախկին փոխվարչապետ

Հ․Գ․ Հոդվածն արդեն պատրաստ էր հրապարակման, երբ ՌԴ արտգործնախարար Լավրովը մի շարք հայտարարություններ արեց, որոնք, մեղմ ասած, փոթորկեցին Հայաստանի հանրությանը։ Իմ վերջին հոդվածում ես խոսել եմ այն պոտենցիալ ռիսկերի մասին, որոնք կարող են տեղ գտնել հայ-ռուսական հարաբերություններում։ Ցավոք, դրանք դառնում են ակնհայտ։ Ստիպված եմ արձանագրել, որ գործող իշխանությունների որոշ քայլեր ստեղծում են մի իրավիճակ, երբ նրանք ոչ միայն կորցնում են իրենց աջակիցներին երկրի ներսում, այլև վանում են ավանդական արտաքին դաշնակիցներին Հայաստանից։ Որպես սրա տրամաբանական և ցավալի հանգրվան՝ մենք կարող ենք մնալ մենակ՝ բոլոր ներքին և արտաքին մարտահրավերների առջև։

 

website by Sargssyan