Թուրքիայում կղզի է վաճառքի հանվել
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Թուրքիայի արևելյան մասում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայում վաճառվում է Էգեյան ծովում գտնվող Քուչոք Օրաք կղզին: Այս մասին հայտնում է Hurriyet Daily News-ը:
Նշվում է, որ կղզին ունի 22.6 հա մակերես և գտնվում է Մուղլայի նահանգում՝ կուրորտային Բոդրում քաղաքից քիչ հեռու: Կղզու տարածքում կա 500 քմ շքեղ առանձնատուն, ինչպես նաև 150 քմ ևս 1 տարածք և 350 ծառերից բաղկացած ձիթապտղի պուրակ:
РИА Новости-ի փոխանցմամբ՝ կղզում շինարարությունն արգելվում է, քանի որ այն բնության պահպանվող գոտի է: Կղզու սեփականատերերը մտադիր են այն վաճառել մոտ 125 միլիոն թուրքական լիրայով, ինչը համարժեք է մոտ 18 միլիոն դոլարին: