Վենետիկյան ջրանցքներում մեդուզայի են նկատել (տեսանյութ, լուսանկար)
Իտալական Վենետիկում նոր տեսակի կորոնավիրուսի տարածման ֆոնին հայտարարված կարանտինի ընթացքում մաքրված ջրանցքներում մեդուզայի և սպիտակ կարապների են նկատել, հայտնում է Daily Mail պարբերականը։
Քաղաքի Բարեթերի կամրջի տակ ամբողջովին մաքուր և թափանցիկ ջրերում հանգիստ լողացող մեդուզային հեռվից կենդանաբան Անդրեա Մանգոնին է նկատել և տեսանկարել։ Մեդուզայի տրամագիծը կարող է հասնել 90 սանտիմետրի, այն կարող է կշռել մինչև 35 կիլոգրամ:
Կայքի տեղեկություններով՝ նախկինում զբոսաշրջիկներով ծանրաբեռնված քաղաքի ջրանցքներում այժմ կարելի է իրենց «հանգիստը վայելող» կարապների և տարատեսակ այլ ձկների տեսնել։