Մեկնարկել է Մնացականյան–Մամեդյարով տեսակոնֆերանսը
Մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի տեսակոնֆերանսը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի միջնորդության և մասնակցությամբ: Այս մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։