Կադիրովը կորոնավիրուսով վարակվածներին նույնպիսի պաշտպանիչ հագուստով է այցելել, ինչ Պուտինը (տեսանյութ)
Այս թեմայով
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն այցելել է Գրոզնիի հիվանդանոց, որտեղ բուժվում է կորոնավիրուսով վարակված 76 մարդ: Նահանգային կառավարության մամուլի ծառայության կողմից հրապարակված լուսանկարներում երեւում է, որ Կադիրովը դեղին հատուկ համաձգեստով է, որի նման հագուստ կրել էր նաեւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 24-ին Կոմունարկայում հիվանդանոց այցելելիս, փոխանցում է «Լենտա»-ն:
«Հիվանդանոց կատարած այցի ընթացքում Ռ.Կադիրովը զրուցել է նաեւ կորոնավիրուսով վարակված հիվանդների հետ: Հիվանդների խոսքով` բժիշկներն ուշադիր եւ զգույշ վերաբերմունք են ցուցաբերում իրենց նկատմամբ»,- նշվում է մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Կադիրովին ուղեկցել են չեչենական խորհրդարանի ղեկավար Մագոմեդ Դաուդովը եւ հանրապետության առողջապահության նախարար Էլհան Սուլեյմանովը: Նրանք սպիտակ հատուկ հագուստներով են եղել:
Պաշտպանիչ հագուստի գինը, որը Պուտինը կրել է Կոմունարկայում կորոնավիրուսով վարակվածների համար հիվանդանոց այցելելիս, 2727 ռուբլի է:
Ապրիլի 20-ի դրությամբ Չեչնիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 264 դեպք, վերջին օրվա ընթացքում գրանցվել է 45 նոր դեպք: