Նիկոլ Փաշինյանը չի հրավիրվի ապրիլյան պատերազմի հանգամանքների ուսումնասիրման քննիչ հանձնաժողով (տեսանյութ)
2016 թվականի ապրիլյան պատերազմի հանգամանքների ուսումնասիրման քննիչ հանձնաժողովն անհրաժեշտ չի համարում հրավիրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Այս մասին ապրիլի 20-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցած ավանդական ճեպազրույցի ժամանակ ասաց հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» իշխող դաշինքի պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը: Ըստ նրա` Փաշինյանն այն ժամանակ կառավարության ներկայացուցիչ չէր եւ որեւէ պատասխանատվություն չի կրում այդ ժամանակ կայացված որոշումների համար:
Հիշեցնենք, որ երբ Փաշինյանն ընդդիմադիր պատգամավոր էր, նա հայտարարել էր, որ ապրիլյան էսկալացիան հրահրվել է Ռուսաստանի կողմից եւ որ այդ օրերին, իբր, թե ինչ-որ դավադիր համաձայնություն է ձեռք բերվել: