Արայիկ Հարությունյանը մտադիր է օգտագործել Ռուսաստանի հայ համայնքի չօգտագործված ներուժը
Արցախի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթած Արայիկ Հարությունյանը մտադիր է օգտագործել Ռուսաստանի հայ համայնքի չօգտագործված ներուժը: Հարությունյանն իր ծրագրերի մասին հայտնեց ապրիլի 15-ին կայացած մամուլի ասուլիսում:
Նրա խոսքով՝ երբ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը կարգավորվի, Արցախի նախագահի կարգավիճակում արտասահմանյան ուղեւորությունների առաջին կետ է տեսնում Ռուսաստանը: Այս կապակցությամբ Հարությունյանը հայտարարեց, որ ՌԴ հայ համայնքի ներուժն ամբողջության օգտագործված չէ: «Կա մեծ չօգտագործված ներուժ: Անհրաժեշտ է դա օգտագործել ի բարօրություն Արցախի»,- նշեց Հարությունյանը՝ հիշեցնելով, որ համայնքն իր մեծությամբ համադրելի է Հայաստանի բնակչության հետ, եւ հենց ղարաբաղցի հայերն են դրա մի մասը կազմում: