Ռոբոտները վիթխարի աստղադիտակ կկառուցեն Լուսնի հակառակ կողմում
Ամերիկյան NASA գործակալության մասնագետները նախատեսում են Լուսնի վրա կառուցել մինչ այս հայտնի խոշորագույն աստղադիտակ-ալեհավաք։ Այս մասին հայտնել է NASA-ի կայքը։
Լուսնի հակառակ կողմում գտնվող խառնարաններից մեկն ընտրվել է որպես հարմար վայր՝ դրա խորքում 1 կմ տրամագծով ափսեաձև ալեահավաք կառուցելու համար։ Այդ վիթխարի աշխատանքը իրականացնելու են Երկրագնդից ուղարկված ռոբոտները։ Նրանք այդ աշխատանքը իրականացելու են ինքնուրույն։
Նախատեսվում է, որ ռոբոտները լարեր են սփռելու խառնարանով մեկ և դրանց տալու են համապատասխան ձև։ Իսկ խառնարանի կենտրոնում կախված է լինելու ընդունիչը, որն էլ ուսումնասիրելու է տիեզերքից եկող ռադիոլաիքները։
Լուսնային այս աստղադիտակի յուրօրինակությունը լինելու է ոչ միայն չափը, այլև միջավայրը։ Այն կարողանալու է դիտարկել այնպիսի ռադիոալիքներ, որոնց դիտարկումը երկրից անհնար է Երկրագնդի իոնոսֆերայի, ինչպես նաև ռադիոաղմուկ արձակող բազմաթիվ գործոնների պատճառով, որոնք աղճատում են տիեզերքից եկող ազդանշանները։
Իսկ Լուսնի վրա, այն էլ՝ հակառակ կողմում, այդ խնդիրը չի լինի։