Վրաստանում գտնվող ևս 26 ՀՀ քաղաքացի մեկնել է Հայաստան
Վրաստանից Հայաստան է մեկնել ՀՀ քաղաքացիների չորրորդ խումբը՝ 26 մարդ։ Այս մասին հայտնում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը:
«Վրացական կողմի հետ բանակցությունների արդյունքում ստացած հատուկ թույլտվությամբ և Մառնեուլիի շրջանում տրված միջանցքով, պարեկային ոստիկանության ուղեկցությամբ, դեսպանությունն իրականացրել է ՀՀ 26 քաղաքացիների մեկնումը հայրենիք», - ասված է հաղորդագրությունում։