Միշուստինը կոչ է արել ապահովել ԵԱՏՄ-ին դեղամիջոցներով` կորոնավիրուսի դեմ պայքարելու համար
ԵԱՏՄ անդամ երկրները կորոնավիրուսի տարածման իրավիճակում պետք է ամբողջովին ապահովված լինեն դեղամիջոցներով, ինչպես նաև պետք է ընդլայնել COVID-19-ի թեստավորումը: Այս մասին ապրիլի 10-ին Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Միխայիլ Միշուստինը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Պետք է հոգ տանել, որ «հնգյակի» պետություններն ամբողջովին ապահովված լինեն վարակի դեմ պայքարում անհրաժեշտ բոլոր տեսակի դեղամիջոցներով և բժշկական սարքավորումներով: Ընդլայնել կորոնավիրուսի թեստավորումը»,-ասել է Միշուստինը:
Նա հավելել է, որ Ռուսաստանը միության անդամ երկրներին արդեն փոխանցել է թեստային համակարգեր: Դրանց օգնությամբ վարակման առաջին դեպքերն են հայտնաբերվել մասնավորապես Հայաստանում, Բելառուսում և Ղրղզստանում:
«Նախապես արված քայլերը թույլ կտան մեղմել պիկը: Այդպիսով՝ հիվանդանոցները, բժիշկները, առողջապահության ամբողջ համակարգը կկարողանան լուծել մեծ լարվածության հետ կապված խնդիրը»,-վստահեցրել է ՌԴ Վարչապետը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորանավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման 1 605 277 դեպք, 95 751-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 356 925 մարդ։
Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 210 երկրում: