Այսօր՝ 05 հունիսի 2020թ., 00:00
Անթույլատրելի է այդ պայքարով ոտնահարել այլ մարդու արժանապատվությունը Անդրանիկ Քոչարյանը հաստատեց, որ «5-րդ ալիքն» Արցախում արգելափակվել է (Տեսանյութ) Ովքեր են Երեւանի ավագանու անդամներից ամենաշատ բացակայել նիստերից Մասնագետները նոր սերնդի ունիվերսալ հակաբիոտիկ են փորձարկում Ինիեստան ներկայացրել է իդեալական ֆուտբոլիստի կերպարը՝ ներառելով Մեսսիին, Չավիին, Ռոնալդուին և Ռամոսին Վարակված լինելու վերաբերյալ Փաշինյանի ասածին չափազանց դժվար է հավատալ Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի խորհրդականի դեմ գործ է հարուցվել Թրամփի և Բայդենի շտաբների վրա հաքերային հարձակման փորձեր են եղել «Ես ԵՊՀ-ից չեմ հեռացել, ռեկտորի պաշտոնն եմ թողել». Արամ Սիմոնյան ՀՀ-ում ախտահանող նյութերի դեֆիցիտ կա Ավարտվել է 2019-ի տարեկան հայտարարագրերի ներկայացման գործընթացը. Այժմ ստուգում է իրականացվում ԱՄՆ պաշտպանության նախարարը դեմ է ցույցերը ցրելու համար բանակային ուժերի կիրառմանը Ոստիկանության Արտաշատի բաժնի երկու նախկին պետերին մեղադրանք է առաջադրվել. ՀՔԾ-ն ներկայացնում է պատճառները Առաջատարը դեռ «Արարատ Արմենիան» է Ոստիկանությունը այն ռեստորանում է, որտեղ տեղի է ունեցել «ԱԱԾ» մասնակցությամբ հարսանեկան անակնկալը «ԱԱԾ աշխատակիցների» հարսանեկան անակնկալ պարը վարչապետի ֆեյսբուքյան էջում Փաշինյան. «Քաղաքացին պետք է պահանջի, որ պետական պաշտոնյան ստանա բարձր աշխատավարձ» Իրանի ԱԳ նախարարը կոչ է արել ազատել իրանցի բոլոր պատանդներին Հայաստանը հաստատուն քայլերով գնում է դեպի համավարակի «իտալական սցենար» Կորոնավիրուսից մահացած պացիենտներից ամենատարեցը եղել է 78, երիտասարդը՝ 33 տարեկան Ամենատարբեր հաշվարկներով Հայաստանում հսկայական ստվերային տնտեսություն գոյություն ունի. վարչապետ Իշխանությունը հակված է ԵՊՀ ռեկտորի պաշտոնին նշանակել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին Բնականոն աշխատանքը խաթարված է. «քիչ անալի էր, խանձրահամն էլ վրա տվեց» Պետությունը ծաղրուծանակի առարկա դարձնելը մեղք է, պարզապես մի՛ արա. Արթուր Վանեցյանը՝ Փաշինյանի էջում սկսված ֆոտոարշավի մասին Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 596 նոր դեպք Ինչպես Զարուհի Բաթոյանը հուսախաբ արեց իր թիմին. Զեյնալյանի նախագծի տապալման հետքերով ԱԺ-ում «ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումը. հեռավար կերպով մասնակցում է նաև Փաշինյանը (տեսանյութ) Ռուսական Առաջին ալիքը պատմել է «եղբայրական Հայաստանում» կորոնավիրուսային մտահոգիչ իրավիճակի մասին (տեսանյութ) ՊԵԿ-ում նոր փոփոխություններ կլինեն առաջիկայում. Փաշինյան Հյուսիսարեւելյան սահմանագոտու նոր՝ «պատժիչ» հենակետն է․Տեղը պատահական չի ընտրվել. ՊՆ խոսնակ (լուսանկարներ) Ինչո՞ւ են վրեժ լուծում ԵՊՀ-ից. ընթանում են խիստ կասկածելի ու վտանգավոր գործընթացներ Մաքսանենգ ծխախոտի ծուխը՝ ՌԴ-ից Սյունիքի փոխմարզպետը Կապանի քաղաքապետի նկատմամբ վրեժ ունի Ինչու Լեւոն Սարգսյանին՝ «ալրաղացի Լյովիկին», չեն արտահանձնում Հայաստանին Արցախում հեռուստաալիքները փակելով հանրության տրամադրություններն են ստուգում Փաշինյանի ռեյտինգը վերջին ժամանակաշրջանում հզոր անկում է գրանցել Լայնածավալ ստուգումներ ՊԵԿ-ում. Անանյանի հրաժարականի հետքերով Էդմոն Մարուքյանին մի քանի ժամ հարցաքննել են ԱԺ-ի իր աշխատասենյակում Կորոնավիրուսի հայտնվելու մեջ մարդկությունն է մեղավոր․ հայտնի բրիտանացի գիտնական Գեյթսը մտադիր է հիմա էլ երեխաներին վակցինացիայի ենթարկել Պարետը 24 ժամով արգելել է 160 տնտեսվարողների գործունեությունը Դավիթ Անանյանի հրաժարականը ՊՎԾ ստուգումների հետ որեւէ կապ չունի Գերմանիայի դատախազությունը նոր մանրամասներ է ներկայացրել աղմկահարույց եւ առեղծվածային հանցագործությունից Հեռու չէ այն օրը, երբ իր գործած հանցանքների համար Ալիևը կհայտնվի դատապարտյալի աթոռին․ Արայիկ Հարությունյան Վրաստանը պատրաստ է օգնել Հայաստանին Անգլիայի առաջնությունը կվերսկսվի հունիսի 17-ից Մարդկանց հերթը հանրային տարածքում է եղել, որը վերահսկում է ոստիկանությունը․ «Զվարթնոց» օդանավակայան Փաշինյան Նիկոլը իր էջում չստուգված նյութեր է տեղադրում, վարկաբեկում մարդկանց եւ ընկերություններ Թորոսյանը եւ Փաշինյանը բացառապես զբաղված են խուճապ տարածելով Դիմակը վարակի տարածման աղբյուր կամ դիմակը վիրուսից չի պաշտպանում Անհրաժեշտ է, որ վարակվածին պարտադիր բժշկական օգնությունը մատուցվի բժշկի կողմից․ նախարար Տղամարդն աճուրդի միջոցով գնված մեքենայում 850 000 դոլար արժողությամբ կոկաինի տասնյակ փաթեթներ է հայտնաբերել Վրաստանի առողջապահության նախարարը հերքել է Գախարիայի հրաժարականի մասին լուրերը Ամեն ինչ այնքան էլ իդեալական չէ. ինսայդերը պատմել է կարանտինի ընթացքում Քիմ Քարդաշյանի եւ Քանյե Ուեսթի կյանքի մասին Արցախի մասին ֆիլմը ընդգրկվել է Կաննի 73-րդ կինոփառատոնի ծրագրում Չինաստանի «պատվաստանյութերի կայսրն» ամուսնալուծվել է՝ նախկին կնոջը մեկ օրում դարձնելով միլիարդատիրուհի Ռուս գնդապետը ծեծելով պատժել է իր ենթականերին` Սիրիայում Ասադի անվտանգության ուժերի ուղղությամբ կրակ բացելու համար Եթե մարդը կորոնավիրուսի վարակակիր է, չունի գանգատ, նրան ոչ մի դեղորայք պետք չի նշանակել. Մելանյա Շմավոնյան «Նկար ուղարկողը ոչ միայն խեղում է ճշմարտությունը, այլև խաբում է Վարչապետին և մեզ ամենքիս։ Ամոթ է մի՛ արեք». Տեր Օշին քահանա «Պետք է կտրուկ ավելացնել ախտորոշիչ լաբորատորիաների ամբողջ ցանկը, հրատապ փոփոխությունների խնդիր կա». Արմեն Մուրադյան Քաղաքական հարցերը լուծելու համար գործող իշխանությունն ընտրել է քրեական գործիքակազմը. Միհրան Պողոսյան (տեսանյութ) «Playboy»-ի աստղը 21-ամյա մոդել դստեր համար գնել է ռումինական ֆուտբոլային ակումբը Ուսանողը արբալետով կրակել է ընտանիքի վրա Դիմակն անընդհատ հանել, դնելը սխալ է և ոչ նպատակահարմար Oտարերկրյա ծառայությունների գործակալ պատգամավորն է այս գործողության քավորը ՊԲ-ն դիրքերում սպառազինության, վառելիքի և սննդի պրոբլեմ չի ունեցել. Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ) ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Քաղավիացիան հրապարակել է հունիսի 5-ից մինչեւ հունիսի 6-ը ընկած ժամանակահատվածի չվերթների ցանկը Հայ գիտնականների ստեղծած «Բիօքսիլ 2»-ը՝ COVID-19-ի դեմ պայքարում տարածքների, մակերևույթների, իրերի ախտահանման համար Գրանցված աշխատավարձ ստացողների թիվը ապրիլին 74 359-ով կրճատվել է Այդ «երկրորդ ցուցակը» ի սկզբանե շատ կասկածելի էր ու գնալով ավելի կասկածելի է դառնում. Ռուբեն Մելիքյան Ռուսաստանում կորոնավիրուսի հետ կապված վիճակը բարելավվում է Չի կարելի մեր կյանքի համար պատասխանատուներ ընտրել անպատասխանատու ու արկածախնդիր մարդկանց Արթուր Վանեցյանը տարիներ շարունակ եւ մինչ օրս շարունակում է կատարել բազմաթիվ այլ նվիրատվություններ. Արսեն Բաբայան Հարկային բեռի բարձրացումը այս իշխանությունների կողմից իրականացվող հերթական ազգադավ քաղաքականությունն է Յուրաքանչյուրդ պետք է գնաք մոմ վառեք, որ հետագայում ձեր գործը հայտնվի դատավոր Մարաբյանի վարույթում ՊԵԿ քննչական վարչության պետի տեղակալը վարակվել է կորոնավիրուսով. հրավիրվող քաղաքացիներն անհանգստացած են Առանց անհրաժեշտ ներդրումների ապագայում կարող են առաջանալ գազամատակարարումների խնդիրներ Արարատցի կինը, որին 9 օր չէին հոսպիտալացրել, այժմ երկկողմանի թոքաբորբ ունի, միացված է շնչառական ապարատ Ո՞վ է պատասխանատու կորցրած կյանքերի, կրած միլիարդավոր դոլարների վնասների համար. Փաշինյանը թե՞ «ժողովուրդը»
Հարցում

«Գնդակը Նիկոլ Փաշինյանի դաշտում է, նա պետք է դադարեցնի պառակտման քաղաքականությունը». քաղաքագետ

Կորոնավիրուսի դեմ արդյունավետ պայքարելու նախապայմանը ստի, չարության և ատելության վիրուսի արմատախիլ անելն է։ Այս մասին այսօր՝ ապրիլի 9–ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Անդրանիկ Թեւանյանը։ Նա մասնավորապես նշել է.

«Ծանր երկընտրանք՝ պայքարել կորոնավիրուսայի՞ն, թե՞ տնտեսական ճգնաժամի դեմ։ Կորոնավիրուսային մարտահրավերը ծանր երկընտրանքի առաջ է կանգնեցրել պետությունների ղեկավարներին։ Նրանք պետք է ընտրություն կատարեն մարդկանց կյանքը, առողջությունը և տնտեսությունը փրկելու միջև։

Իդեալականն, իհարկե, «և, և»–ն է, այսինքն՝ անել այնպես, որ վարակի դեմ արդյունավետ պայքարին զուգընթաց տնտեսության շարժիչը մեծ մասով չանջատվի, բայց դրան դժվար է հասնելը։ Թեև արևելյան մի շարք երկրներ, մասնավորապես՝ Հարավային Կորեան, Թայվանը ապացուցում են, որ «և, և»–ը հնարավոր է։

Կորոնավիրուսի դեմ պայքարում լուրջ պարտություն են կրում արևմտյան դեմոկրատիաները։ Այստեղ «կամ, կամ»–ի առաջ են կանգնել՝ արդյունքում երկու «կամ»–երի հարցում էլ լուրջ խնդիրների առաջ կանգնելով։

Քաղաքական գործիչները, փորձագետները և շարքային քաղաքացիները երկու խոշոր խմբի են բաժանվել։

Մի մասը գտնում է, որ ամեն ինչ պետք է մի կողմ դնել և պայքարել մարդու կյանքի ու առողջության համար։ Նրանց հիմնական փաստարկն այն է, որ եթե պետությունն ինքնահոսի թողնի վարակի տարածման ընթացքը և չկառավարի ռիսկերը, ապա ահագին մարդ կմահանա, ինչը հումանիտար ճգնաժամի կբերի և կհանգեցնի լուրջ ցնցումների, այդ թվում՝ տնտեսական։ Խոսվում է նաև արժեհամակարգային և էթիկական խնդիրների մասին։

Մյուս մասը ճիշտ հակառակ տեսակետին է։ Նրանք գտնում են, որ եթե տնտեսությունը, պատկերավոր ասած, տանը մնա, ապա մարդիկ կարող են բացի կորոնավիրուսից նաև այլ պատճառներով հիվանդանալ ու մահանալ։ Սրան գումարած՝ տնտեսական կոլապսը։

Տնտեսական առաջնահերթության կողմնակիցները գտնում են, որ պետք է «չոր» ու ռացիոնալ ճանապարհով գնալ։ Այսինքն՝ համակերպվել այն մտքի հետ, որ տարեցների, խրոնիկ հիվանդություն ու թույլ իմունիտետ ունեցողների շրջանակը պետք է տուժի, պետք է տեղի ունենա սփենսերիզմի ու դարվինիզմի կոդով բնական սելեկցիա։

«Հոմո էկոնոմիկուսների» փաստարկն այն է, որ միևնույն է եղածը լինելու և պետք է փրկել տնտեսությունը ողջ մնացողների համար։ «Նախ տնտեսություն» սկզբունքի կողմնակիցները նաև մատնանշում են այն հարակից խնդիրները, որոնք առաջանում են տնտեսությունը տանը մնալու արդյունքում՝ պետության անվտանգության մակարդակի իջեցում, հանցավորության աճ, ինքնասպանություններ, այլ հիվանդություններ և այլն։

Ըստ իս՝ թե՛ հումանիստական, թե՛ էկոնոմիստական մոտեցումները ծայրահեղական են։ Ճշմարտությունն, ինչպես միշտ, մեջտեղում է։ Բալասավորված քայլերի համադրությունն է լուծումը։

Պետք է վարակի տարածման ընթացքը վերահսկելի դարձնել, որպեսզի առողջապահական համակարգը կոլապսի չենթարկվի։ Միևնույն ժամանակ պետք է փորձել տնտեսական շարժիչը կիսահանգած վիճակից կամաց–կամաց տանել դեպի ամբողջական աշխատանքի։

Ամբողջ խնդիրն այն է, որ որևէ մեկը չի կարող ասել, թե որքան կտևի այս պատմությունը։ Վարակը տաքերն ընկնելուն պես նահանջելու է՝ աշնանը կրկնին հաղթարշավը շարունակելու հեռանկարով։ Ասել է թե՝ սա սովորական գրիպի սեզոն չէ, որ փակենք ու մոռանանք իր մասին։

Պատվաստանյութի համար, ըստ փորձագետների, դեռ 1–1,5 տարի պետք է։ Մինչև այն հայտնաբերվի, միգուցե այդ ընթացքում տուժողը տուժի, իսկ մյուսներն էլ բնական իմունիտետ ձեռք բերեն։ Իսկ դա նշանակում է, որ աշխարհի բնակչության մինչև 70 տոկոսը վաղ թե ուշ կարող է վարակվել կորոնավիրուսով։

Իսկ ի՞նչ վիճակ է Հայաստանում։

Սա այն դեպքն է, երբ աշխարհը պետք է հաղթահարի ճգնաժամը, նոր համոզված լինենք, որ մենք էլ դուրս եկանք այս ճգնաժամից։ Ինչ մնում է գործընթացի կառավարմանը, ապա մեզանում ամեն ինչ «թավշյա» է։ Կոնկրետ գործը զգալիորեն զիջում է շոուներին ու թամաշային։ Սկզբում Հայաստանի վարչապետը հայտարարում էր, որ կորոնավիրուսին շան տեղ պետք չէ դնել, քանզի այն գրիպի պես մի բան է և տնական արաղի մեջ կարելի է վիրուսին խեղդել։ Նույն գծի մեջ էր նաև Առողջապահության նախարարը։

Ռիսկերը կառավարելու և վարակի տարածման արագությունը թուլացնելու փոխարեն ՀՀ իշխանությունը նպաստում էր հակառակին։ Մարդկանց մեծ խմբերով հավաքում ու գլխներին բռնապետությանը «այո» ասելու քարոզ էին կարդում։

Հետո ստիպված էին լրջանալ, բայց արդեն պահը բաց էին թողել ու անպատրաստ էին։

Հիմա քարոզում են, թե, իբր, դրական դինամիկա ունենք, բայց դա անում են ոչ լավ կյանքից։ Սոցիալ–տնտեսական բնույթի խնդիրներ են զգացել ու քանի որ չեն կարողանում արդյունավետ լուծումներ գտնել՝ հող են նախապատրաստում «Կորոնավիրուսն ում շունն է» ռեժիմին կրկին անցնելու համար։ Եթե նման բան արվեց, ապա դա կրկնահանցագործություն կլինի ՀՀ քաղաքացիների նկատմամբ։

Մենք պետք է փորձենք ոսկե միջին տարբերակ գտնել՝ կառավարել վարակի տարածման ընթացքը և տնտեսությանը հնարավորություն տանք շնչել։ Ծայրահեղությունները կործանարար կարող են լինել։

Անհրաժեշտ է լայնամասշտաբ ու թիրախային թեստավորման միջոցով բացահայտել վարակակիրներին, վարակի տարածման արագությունն ու «աշխարհագրությունը» հնարավորինս կառավարելի դարձնել։ Կիրառել մասնակի կարանտինավորման, մեկուսացման և ինքնամեկուսացման մեխանիզմները, թույլ չտալ առողջապահական համակարգի գերծանրաբեռնվածություն և ի վերջո փլուզում։ Սրան զուգահեռ պետք է մեղմել սոցիալական վիճակը՝ բյուջեի սեկվեստր և վերաձևում իրականացնելով։ 2020–ի բյուջեն պետք է հարմարեցնել COVID-19–ին՝ անկեղծորեն տեղյակ պահելով հանրությանը, որ գոտիները սեղմելու երկարաժամկետ փուլ ենք մտնում։ Բիզնեսը պետք է իմանա, որ սա շաբաթների կամ ամիսների հարց չէ և ըստ այդմ պլանավորի իր գործերը։

Պետք է ընդունել, որ առաջիկայում գլխավոր խնդիրը լինելու է ոչ թե սննդի, այլ փողի դեֆիցիտը։ Հատկապես խոցելի սոցիալական խմբերի համար դա ճակատագրական նշանակություն կարող է ունենալ։

Մենք կորոնավիրուսի պատճառով զգալիորեն պակասեցված տարադրամային մուտքեր ենք ունենալու, որոնք բացասաբար են ազդելու և՛ սպառողների վճարունակ պահանջարկի, և՛ տեղական բիզնես միջավայրի, և՛ պետական բյուջեի վրա։

Նշեմ փողի դեֆիցիտ առաջացնող պատճառների ոչ ամբողջական ցանկը՝

1․ Արտագնա աշխատանքի մեկնածների (հիմնականում՝ ՌԴ) ուղարկվող գումարներն ակնհայտորեն պակասելու են,

2․ Միջազգային տնտեսական անկման պայմաններում պղնձի և մոլիբդենի գների անկում, ինչը հարվածելու է մեր արտահանելի ուղղությանը,

3․ Ներքին արտահանման անկում՝ զբոսաշրջիկների կրճատման հետևանքով։

Կառավարության խնդիրն այս պայմաններում պետք է լինի փող գտնելը։ Պետք է բոլոր ջանքերը ներդնել դրսից գումար բերելու և խոցելի խմբերին բառիս բուն իմաստով փող հասցնելու համար։ Մեխանիզմները հայտնի են։

Մեր գերխնդիրներից մեկը պետք է լինի փոքր ու միջին բիզնեսը ոչնչացումից զերծ պահելը։ Կարևոր է նաև բանկային ոլորտում կայունության ապահովումը։ Հենց հիմա կառավարությունը պետք է հայտարարի, որ հրաժարվում է բանկային գաղտնիքի վերացման օրենսդրական փաթեթից։ Աշխարհում փողի ու տնտեսությունները փրկելու կռիվ է սկսվել և պարզապես դավաճանություն կլինի մեր բանկային համակարգը ներսից քանդելը։

Եվ ամենակարևորի մասին։ Երբ հայտարարվում է, որ սա պատերազմ է անտեսանելի թշնամու դեմ, պետք է տեսանելի քայլեր իրականացնել տեսանելի ներքին ատելության ու թշնամանքի քաղաքականությունը դադարեցնելու ուղղությամբ։

Հանրությանը սևերի ու սպիտակների բաժանած իշխանությունը չունի հանրային մոբիլիզացիայի միջոցով ճգնաժամի հաղթահարման լոգիտիմություն։ Հետևաբար՝ գնդակը Նիկոլ Փաշինյանի դաշտում է։ Նա պետք է դադարեցնի պառակտման քաղաքականությունը, պետք է վերջ տա քաղաքական նպատակահարմարության հիմքով կալանավորման արատավոր պրակտիկային (Ռոբերտ Քոչարյանի դեմ սադիստական մոտեցում է որդեգրվել և եթե այս ամենը անդառնալի հետևանքների հանգեցնի, ապա դա բումերանգի էֆեկտով վերադառնալու է Փաշինյանին)։

Ես անկեղծորեն ուզում եմ հավատալ, որ հեռախոսների միջոցով մարդկանց շարժը վերահսկելու համակարգը ներդրվում է կորոնավիրուսի դեմ պայքարելու համար (այդպիսի միջազգային պրակտիկա կա), բայց շատերն իրավունք ունեն չհավատալու իշխանության անկեղծությանը, քանզի հանրությանը մերոնքի ու ձերոնքի բաժանելու քաղաքականությունը չի վերացվել։

Կորոնավիրուսի դեմ արդյունավետ պայքարելու նախապայմանը ստի, չարության և ատելության վիրուսի արմատախիլ անելն է»։

website by Sargssyan